US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում

Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չառաևան չի կարողացել հաղթահարել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության (US Open) որակավորման փուլի արգելքը: Որակավորման փուլի քառորդ եզրափակիչում 24-ամյա թենիսիստը 4:6, 4:6 հաշվով պարտվել է շվեյցարացի Սյուզան Բենդեկիին: Մրցախաղը տևել է 1 ժամ 55 րոպե: Ավելի վաղ US Open-ի որակավորման փուլում պարտվել էր նաև Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը: Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման … Read more

Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ

Քաղաքականություն 26.08.2026 | 10:31 Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ դաշնակիցների հետ Եվրամիությանը միանալու նախապատրաստական ​​աշխատանքների վերաբերյալ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Մենք տեսնում ենք զգալի ռիսկեր՝ կապված Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու՝ օրենսդրորեն ամրագրված նախապատրաստական ​​աշխատանքների հետ, որոնք, ի դեպ, իրականացվում են Հայաստանի իշխանությունների կողմից առանց ԵՏՄ դաշնակիցների … Read more

NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար

NYMEX բորսայի օգոստոսի 25-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար, արծաթի գինն աճել է 1.75%-ով և կազմել 69.31 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.63%-ով և կազմել 1876.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New … Read more

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել

ՌԴ Լիպեցկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մասնավոր տուն է հրդեհվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Լիպեցկի մարզի նահանգապետ Իգոր Արտամոնովը, փոխանցում է Meduza-ն։ Նրա տեղեկացմամբ՝ զոհերը տղամարդ և 14-ամյա դեռահաս են։ Երկու կին վիրավորվել և հոսպիտալացվել է։ Բացի այդ, օգոստոսի լույս 26-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը … Read more

ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ

Քաղաքականություն 26.08.2026 | 10:00 ՀՀ Ազգային ժողովը քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները։ Այն ընդհատվել էր 2026-2031 թթ․ ՀՀ կառավարության ծրագրի քննարկման պատճառով։ Նշենք, որ ՀՀ ԱԺ 12 հանձնաժողովներից 10-ի նախագահներն արդեն իսկ ընտրվել են։

Առինջ Մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ

Հասարակություն 26.08.2026 | 09:43 Կոտայքի մարզի Դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանում վիճարկում է Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող անշարժ գույքերի վերաբերյալ մի շարք աճուրդներ և գործարքներ։ Դատարանը երկու հայցերն էլ ընդունել է վարույթ, իսկ Դատախազության միջնորդությամբ գույքերի նկատմամբ կիրառվել են հայցի ապահովման միջոցներ։ «Կոտայքի մարզի դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 7-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ … Read more

Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները օգոստոսի 26-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 363 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 365 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 420 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 423,5 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,08 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,18 դրամ փոխարժեքով։

Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է | Factor.TV

Հասարակություն 26.08.2026 | 07:53 ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է: Այս մասին հայտնում է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը սկսվել էր երեկ, ժամը 21:00-ին՝ դատավոր Վարդգես Ստեփանյանի վարույթում:  Կալանքի որոշումը հրապարակվել է գիշերը: Հիշեցնենք, որ երեկ մի քանի տասնյակ հասցեներում խուզարկություններից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ավագ որդին՝ Սեդրակ … Read more

Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայ ծանրորդները շարունակում են հաջող ելույթների շարքը Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Կոսովոյում ընթացող առաջնության 85 կգ քաշային պատանիների պայքարում Հայաստանի հավաքականից Հարություն Ավետիսյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` բարձրացնելով 133, 138 և 141 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում մեր ծանրորդը գլխավերևում պահեց 160 և 168 կգ: Այս ձևում նա երրորդն էր: … Read more

Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին

Քաղաքականություն 25.08.2026 | 23:06 Քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է կառույցի՝ որպես առանձին ռազմական ուժի գործունեությունը դադարեցնելու և սիրիական բանակին ինտեգրվելու մասին։ Այս մասին հայտնում է սիրիական SANA պետական գործակալությունը։ Հայտարարությունը Աբդին արել է Դամասկոսում՝ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք Սիրիայի պատմության … Read more