Էդուարդ Սպերցյանը վնասվածք է ստացել

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Այդ մասին հայտնել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը։ «Հուսով եմ՝ վնասվածքը լուրջ չէ։ Նախախաղային մարզման ժամանակ նա անհաջող ընկավ։ Հետազոտությունը ցույց տվեց, որ ամեն ինչ այնքան վատ չէ։ Մի քանի օր է պետք վերականգնման համար։ Պետք է բացառել ռիսկերը»,- … Read more

Վենսի գրասենյակը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության մասին ջնջված գրառումը «սխալմամբ է ուղարկվել»

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրասենյակը հայտարարել է, որ այժմ ջնջված գրառումը, որում 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունները նշվում էին որպես ցեղասպանություն, «սխալմամբ է ուղարկվել», գրում է Bloomberg-ը։ Վենսի պաշտոնական X-ի էջում հրապարակվել էր փոխնախագահի և նրա տիկնոջ լուսանկարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որը հետագայում հեռացվել է։ Այնտեղ ասվում էր, որ նրանք «մասնակցել են ծաղկեպսակ դնելու արարողությանը … Read more

ՀՀ-ին են վերադարձվել շուրջ 60 միլիարդ 553 միլիոն դրամ արժեքով հողատարածք և 5 անշարժ գույք․ Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ամփոփվել են Արարատի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները․ պետությանը և համայնքներին  են վերադարձվել 60 միլիարդ 867 միլիոն դրամ արժեքով հողամասեր, մանկապարտեզների մասնաշենքեր, պուրակներ և մշակույթի տուն։ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 10-ին ամփոփվել են Արարատի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել … Read more

Կանադայի դպրոցներից մեկում զանգվածային հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել, ավելի քան 25 վիրավոր կա

Կանադայի Բրիտանական Կոլումբիա շրջանի Թամբլեր Ռիջ քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ մի կին, որին ոստիկանությունը համարում է կրակողը։ Եվս երկու մարդու դիակ է հայտնաբերվել միջադեպի հետ ենթադրաբար կապված տանը, հայտնել են Կանադայի իշխանությունները, գրում է France 24-ը։ Կանադայի ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է … Read more

Ամբողջությամբ ամրացված շրջանը հագեցված է և պատրաստ է բոլոր տիպի զինատեսակներից մեր երկրի սահմանները պաշտպանելու․Պապիկյանը 2-րդ տեսանյութն է հրապարակել

Զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները․ սոցցանցի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու հրապարակել  տեսանյութի խոստացված 2-րդ մասը։ Հիշեցնենք, որ նախօրեին Պապիկյանը տեսանյութի 1-ին մասն էր հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչ տեսք ունեն սահմանի պաշտպանական կառույցները։ https://factor.am/983201.html

ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ ուղևորին հոսպիտալացրել են

Փետրվարի 10-ին, ժամը 21:52-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել … Read more

Եկեղեցու ձևաչափով ՀՀ են մուտք գործում ստվերային գումարներ քաղաքական նպատակով, ստուգում ենք․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 10.02.2026 | 23:24 ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին և Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը՝ հայտարարել է, որ այդ շարժումը մարել է, քանի որ «մերժվեց հանրության կողմից»։ Նա խիստ քննադատել է եկեղեցու քաղաքականացվածությունը. «Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ… Եկեղեցին ոչ միայն փորձում է դիրքավորվել որպես պետություն պետության մեջ, այլ որպես օտարերկրյա պետություն … Read more