ԵԽ պատգամավորներն Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ձերբակալվածներին

Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ համատեղ հայտարարություն են տարածել  Ադրբեջանի կողմից հայ  գերիների  դատավճիռների վերաբերյալ: «Փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը երկարաժամկետ ազատազրկման դատավճիռներ կայացրեց 15 հայ մեղադրյալների նկատմամբ, որոնք դեռևս պահվում են Ադրբեջանում և ձերբակալվել են նախկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: Մենք խորապես ցավում ենք այս որոշման համար, որը ներառում է հինգ ցմահ ազատազրկման դատավճիռ»,- ասվում … Read more

ՌԴ-ից Հայաստան հացահատիկի փոխադրումն Ադրբեջանով դարձել է կանոնավոր. «Ռուսական երկաթուղիներ»

Ռուսաստանից Հայաստան երկաթուղային հացահատիկի փոխադրումները Ադրբեջանի միջով անցնող նոր երթուղով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը։ «Ադրբեջանի միջոցով Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումից հետո՝ 2025 թվականի նոյեմբերին Ռուսաստանից Հայաստան մեկնել է երկար տարիների ընթացքում հացահատիկով առաջին գնացքը։ Մատակարարումներն այժմ կանոնավոր են դարձել։ Մենք նախատեսում ենք հետագայում … Read more

Shield AI-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ նախարար Հայրապետյանն ընդունել է ամերիկյան Shield AI ընկերության ներկայացուցիչներին։ «Փետրվարի 10-ին ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ամերիկյան Shield AI ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության միջազգային բիզնեսի զարգացման և ռազմավարության ավագ տնօրեն Քրիս Բրինքլի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նախարարի առաջին … Read more

Բացասական խմբերի դեֆիցիտ կա, Հայաստանում արյան պահանջարկը շարունակում է բարձր մնալ․ «Յոլյան» կենտրոնի տնօրեն

Չնայած դոնորների թվի աճին, Հայաստանում արյան պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ Այս մասին տեղեկացնում է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ միայն մեկ տարվա ընթացքում դոնորների ընդհանուր թիվն ավելացել է մոտ 18-18.5 տոկոսով։ Նշում է՝ 2024 թվականին կենտրոնն ունեցել է արյան 12 654 դոնոր, մինչդեռ 2025-ին այդ թիվը հասել է 15 … Read more