ՌԴ-ից Հայաստան հացահատիկի փոխադրումն Ադրբեջանով դարձել է կանոնավոր. «Ռուսական երկաթուղիներ»

Ռուսաստանից Հայաստան երկաթուղային հացահատիկի փոխադրումները Ադրբեջանի միջով անցնող նոր երթուղով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը։

«Ադրբեջանի միջոցով Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումից հետո՝ 2025 թվականի նոյեմբերին Ռուսաստանից Հայաստան մեկնել է երկար տարիների ընթացքում հացահատիկով առաջին գնացքը։ Մատակարարումներն այժմ կանոնավոր են դարձել։ Մենք նախատեսում ենք հետագայում զարգացնել այս երթուղով փոխադրումները»,- ասել է Պավլովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment