Մհեր Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը
Քաղաքականություն 06.02.2026 | 22:50 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Կառավարության մամուլի ծառայությունից տեցեկացնում են, որ հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման ընթացքում քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: