ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել նոր արծաթե եւ ոսկե հուշադրամներ

Փետրվարի 12-ին Հայաստանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե հուշադրամը եւ «Տեառնընդառաջ» արծաթե եւ ոսկե հուշադրամները: Մխիթար Սեբաստացու արծաթե հուշադրամի դիմերեսին Մխիթարյան միաբանության զինանշանն է, Աստվածամոր նկարը եւ Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» գրքից հրեշտակների եւ զարդանախշերի պատկերները։ Դարձերեսին Մխիթար Սեբաստացու դիմապատկերն է՝ խճանկարի տեսքով: Էսքիզների հեղինակը Լուսինե Լալայանն է: … Read more

Idram&IDBank. Ձմեռային արկածները շարունակվում են Myler-ում

Այս տարի Myler Mountain Resort-ում հանգստացողների համար աննախադեպ արշավ կա․ մինչեւ 2026թ․ մարտի 15-ը Մայլեռում կատարելով վճարումներ Idram&IDBank հավելվածով Իդրամ QR-ի միջոցով` կստանաք մինչեւ 20% ակնթարթային idcoin:  Արշավը տարածվում է ոչ միայն լեռնադահուկային համալիրի ծառայությունների, այլեւ ռեստորանների ցանցի, քոթեջների, ինչպես նաեւ Myler-ի տարածքում գործող բոլոր այն վայրերի վրա, որտեղ առկա է Իդրամ QR-ով վճարում կատարելու … Read more

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր տեսականին

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի եւ ոչ ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսին։  Լինելով ոլորտի ամենախոշոր հարթակներից մեկը՝ «Gulfood» ցուցահանդեսն այս տարի մեկ հարկի տակ էր միավորել ավելի քան 120 երկրի ազգային տաղավար։ Հայկական Fun Fruit-ը սեփական տաղավարում ներկայացել է իր արտադրած արեւահամ տանձի ու խնձորի տեսակներով։  «2021 … Read more

ԿԲ-ն որոշ տնտեսվարողների համար սահմանել է անկանխիկ վճարումների միջնորդավճարների առավելագույն շեմեր

Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը որոշ տնտեսվարող սուբյեկտների համար սահմանել է անկանխիկ գործառնությունների, մասնավորապես՝ ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով իրականացվող քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարների առավելագույն սահմանաչափերը։ ԿԲ-ից հայտնել են, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ընդունումից հետո ֆինանսական համակարգում անկանխիկ վճարումների ծավալների էական աճին զուգահեռ եւ շուկայում աճող մրցակցության պայմաններում քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարները ժամանակի ընթացքում նվազել են տնտեսվարող … Read more

Փաշինյան. Խոսում ենք ներդրումային նոր էկոհամակարգի ձեւավորման մասին

Հայաստանի վարչապեռ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Միացյալ Նահանգների ներդրումային միջավայրի ուշադրությունը լրացուցիչ հրավիրվում է Հայաստանում բացված եւ բացվող ներդրումային հնարավորությունների վրա»։  Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքները, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Գիտեմ, որ քննարկումներ կան թվերի հետ կապված: Շատ կարեւոր է արձանագրել, որ Միացյալ Նահանգների փոխնախագահն՝ այդ մեծ թվերի հրապարակումով, ցույց է … Read more

Evocabank-ը միացել է AmCham Armenia-ին

Evocabank-ը միացել է Ամերիկայի առեւտրի պալատը Հայաստանում ՀԿ-ին (ԱԱՊՀ)՝ ընդլայնելով միջազգային համագործակցության հարթակները։ Ինչպես նշել են բանկում, AmCham Armenia-ն, հանդիսանալով երկրի առաջատար բիզնես ասոցիացիան, 25 տարի շարունակ համախմբում է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող առաջատար ընկերությունների։ Իր հիմնադրման օրվանից ի վեր (2000թ.)` AmCham Armenia-ին անդամակցում են ավելի քան 170 անդամ ընկերություններ։ Նպաստելով բիզնես եւ ներդրումային միջավայրի զարգացմանը, … Read more

Կայացել են 20 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխման եւ 8․3 մլրդ դրամի հետգնման աճուրդներ

Հայաստանի ֆոնդային բորսայում փետրվարի 10-ին տեղի է ունեցել ընդհանուր 20 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ եւ 8․3 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ։ Աճուրդների արդյունքներն են․ 1․ AMGN60294300 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով,•    Պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը՝ 20,000,000,000 դրամ։•    Միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 7.6097%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ … Read more

Ամիօ բանկը թողարկել է պարտատոմսեր

Ամիօ Բանկը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսեր՝ առաջարկելով կայուն եւ շահավետ ներդրումային հնարավորություն։ Թողարկված պարտատոմսերը նախատեսված են ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով ներդրումներ իրականացնելու համար՝ ապահովելով կայուն եկամուտ: Տեղաբաշխվող պարտատոմսերի հիմնական պայմաններն են. •    ՀՀ դրամով՝ տարեկան 10․25% արժեկտրոնային եկամտաբերությամբ•    ԱՄՆ դոլարով՝ 5․5% արժեկտրոնային եկամտաբերությամբ •    Եռամսյակային տոկոսների … Read more

«Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն Մաթեմիկ հասարակական կազմակերպությունն է

2026-ի հունվար ամսվա «Մի դրամի ուժի» կուտակած գումար 5․267․346 դրամն ուղղվել է «Ուսումնական առաքելություն» բարեգործական կազմակերպությանը, պատերազմի մասնակիցների, նրանց ընտանիքի անդամների, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների եւ տեղահանված արցախցիների համար տարբեր մասնագիտական դասընթացների ապահովմանը։ «Մի դրամի ուժի» փետրվար ամսվա շահառու է ընտրվել Մաթեմիկ հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է երեխաների եւ երիտասարդների մաթեմատիկական մտածողության զարգացմամբ՝ կրթությունը դարձնելով ավելի … Read more

Revolut-ը $400 մլն կներդնի Ավստրալիայի բիզնեսում

Առաջիկա 5 տարիների ընթացքում Revolut-ը նախատեսում է $400 միլիոնի ներդրում կատարել Ավստրալիայում իր բիզնեսի ընդլայնման նպատակով, հաղորդում է Finextra-ն։ 2020 թվականին Ավստրալիայի շուկա մուտք գործելով ընդամենը երեք հոգուց բաղկացած թիմով՝ Revolut-ը պարզ թվային ճանապարհորդական քարտերի եւ արժույթի փոխանակման հարթակից վերածվել է ֆինանսական հավելվածի, որը ներառում է ավելի քան 30 տարբեր ապրանք եւ ծառայություն։ Վերջին 12 … Read more