«Շատ հաջող զրույց ունեցա». ինչի՞ շուրջ է Թրամփը պայմանավորվել Պուտինի հետ

https://arm.sputniknews.ru/20261009/shat-hajvogh-zrujc-uneca-inchi-shurj-e-trampy-pajmanavvorvel-putini-het-107926793.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/0f/92418258_58:0:967:682_1920x0_80_0_0_648f2bcf411f6dc33fa2118e3598aedf.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, նավթ, ռուսաստան, ամն

դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, նավթ, ռուսաստան, ամն

Բաժանորդագրվել

ԱՄՆ առաջնորդը հայտարարել է դիզվառելիքի գների նվազման մասին ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջող զրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։

Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունը հանգեցնում է ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գների բարձրացման: Դեռևս սեպտեմբերի 14-ին նա պնդում էր, որ Կիևը համաձայնել է հարվածներ չհասցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին:

«Ես քիչ առաջ շատ հաջող բանակցություններ վարեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որոնց ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Ռուսաստանն անհապաղ ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք կմատակարարի ամերիկյան և համաշխարհային շուկաներ, ևս 500 հազար տոննա՝ նոյեմբերի ընթացքում, և 1 մլն տոննա՝ դրանից անմիջապես հետո»,-հայտնել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում:

Բացի այդ, ինչպես պնդում է ԱՄՆ առաջնորդը, հաշվի առնելով ռուսական նավթավերամշակման գործարանների արտադրական կարողությունները, Ռուսաստանը սեղմ ժամկետներում կմատակարարի ևս 3 մլն տոննա դիզելային վառելիք։

«Հորմուզի նեղուցի նկատմամբ մեր լիակատար վերահսկողության և ռուսական էներգապաշարների վերաբերյալ այս կարևոր հայտարարության շնորհիվ ամերիկացիների, ինչպես նաև ողջ աշխարհի համար դիզելային վառելիքի գները կտրուկ և զգալիորեն կնվազեն: Գների իջեցումն ամերիկացիների և հատկապես մեր հիանալի ֆերմերների, ռանչոների տերերի ու բեռնատարների վարորդների համար իմ գլխավոր առաջնահերթությունն է: Սա շատ կարևոր հայտարարություն է: Բացի այդ, պետք է հասկանալ՝ Իրանը միջուկային զենք չի ունենա: Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ուշադրության համար»,-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

Հաղորդվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն անհապաղ ժամանակավոր արտոնագիր կտրամադրի համաշխարհային շուկա ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների համար:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ-ում նավթավերամշակման գործարանների նորոգումը բավականին արագ է ընթանում: Նա նշել էր, որ Ռուսաստանի պատասխանն ուկրաինական գրոհներին «բավականին նշանակալից ստացվեց նրանց համար, ովքեր բացեցին Պանդորայի արկղը»: Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ Կիևն է հրահրել պատասխան միջոցառումները՝ սկսելով հարվածներ հասցնել ՌԴ տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին:

Մոսկվայում բազմիցս ընդգծել են, որ Ռուսաստանը հարվածներ չի հասցնում Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտներին: Ինչպես նշել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՌԴ ԶՈւ-ն հարվածում է միայն ռազմական և հարակից օբյեկտներին:

Leave a comment