ՏԵՍԱՆՅՈւԹ․ Քանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը. Տիգրան Դումիկյան

Մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը Արցախի Հանրապետությունն ուներ 228 ձևավորված համայնք, այդ թվում՝ 11-ը քաղաքային։ Այսօր՝ Արցախի հայաթափումից երեք տարի անց, մեր ավելի քան 100 հազար հայրենակիցների մեծ մասը դեռ շարունակում են պայքարել զրոյից կյանք կառուցելու համար։ Նրանց խնդիրները միայն սոցիալական չեն․ կա նաև ծանր հոգեբանական և մարդկային բաղադրիչ։ Քաղաքական դիրքորոշումը չպետք է անդրադառնա բռնագաղթած … Read more

Ի՞նչ կլինի, եթե փակվի Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան․ Հայկ Ֆարմանյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ի՞նչ կլինի, եթե փակվի Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան։Տարբեր գնահատականներով՝ մեկ զինծառայողի հաշվով տնտեսությունում ձևավորվում է 2-3 աշխատատեղ։102-րդ ռազմաբազայում շուրջ 5000 զինծառայողի հաշվարկով՝ դրա փակումը կարող է նշանակել մինչև 15,000 աշխատատեղի կորուստ կամ տնտեսական ազդեցության կրճատում։Եվ սա՝ Հայաստանի ամենաաղքատ մարզում՝ Շիրակում, որտեղ աղքատությունը 40%-ից … Read more

Արցախի պատմությունը չի ավարտվել… Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է. «Այսօր Արցախը բռնազավթված է, մենք՝ բռնի տեղահանված, իսկ Արցախի պետականության ներկայացուցիչներից շատերը՝ Բաքվի բանտերում։ Բայց նույնիսկ այս ցավի ու անարդարության մեջ ես հավատում եմ, որ Արցախի պատմությունը չի ավարտվել Սեպտեմբերի 2-ը հայրենիքիս ծննդյան օրն է։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային … Read more

Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը սիրելիին՝ Անելյա Գուբրյանին, 27-ամյակի առթիվ

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հարսնացուն՝ մոդել Անելյա Գուբրյանն, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, նշում է ծննդյան 27-ամյակը: Սիրելիի ծննդյան առթիվ Սիմոնյանը մի քանի համատեղ սելֆիներ է հրապարակել Instagram-ում: «Շնորհավոր ծնունդդ իմ սեր»,-ֆոտոշարքին կից գրել է նա: Հավելենք, որ զույգի նշանադրությունը կայացել էր այս տարի՝ փետրվարի 28-ին: Ալեն Սիմոնյանը նախկինում երկու ամուսնություն է ունեցել: Նրա երկրորդ կինը … Read more

Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հիմնվելով առկա իրավական, այդ թվում միջազգային իրավական հիմքերի վրա իրացրեց ինքնորոշման իրավունքը։ Այդ իրավունքի իրացման գործընթացը հետագայում բազմիցս արձանագրվել և գնահատվել է միջազգային կազմակերպությունների ու դիտորդների կողմից։ Արցախի ամբողջական հայաթափումից և տեղի ունեցած էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված արցախահայերն այսօր շարունակում են բախվել … Read more

Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է նոր դատավորի․ երրորդ դատավորն է Վահագն Մելիքյանը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների վերաբերյալ քրեական գործը սեպտեմբերի 1-ին մակագրվել է Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Մելիքյանը Շենգավիթի նստավայրի դատավոր է։ Նա այս գործը քննության առնելու համար արդեն երրորդ դատավորն է, որին այն մակագրվել է։

Կալանավորվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը

Դատարանը կալանավորել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետ՝ Հ․ Ս-ին։ Դեպքի հիմքում օգոստոսի 19-ի Ճամբարակ–Վահան ճանապարհին տեղի ունեցած միջադեպն է․ 7 զինծառայող վրաերթի էր ենթարկվել, մեկը զոհվել էր, վեցը՝ վիրավորվել։ ՔԿ-ն շտաբի պետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել ՔՕ 549-րդ հոդվածի 3-րդ կետով՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Նա օգոստոսի 26-ին էր … Read more

Գագիկ Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը Գագիկ Խաչատրյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնեել են Հակակոռուպցիոն դատարանից։ Նշենք, որ կալանքի միջնորդությունը բավարարվել է լուսադեմին, նիստը շարունակվել է ողջ գիշեր։ նշենք, որ Գագիկ Խաչատրյանը երեկ՝ սեպտեմբերի 1–ին ձերբակալվել էր։ Նրան պատգարակով էին տեղափոխել դատարան՝ կալանքի միջնորդությունը քննարկելու … Read more

«Հրապարակ»․ Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության 35-րդ տարեդարձի առիթով Արցախի քաղաքական գործիչները միջոցառումներ են կազմակերպել, նախ՝ այց Եռաբլուր, ապա՝ Արցախի ներկայացուցչությունում խորհրդարանական ուժերի հավաք, իսկ երեկոյան Արցախի ներկայացուցչության շենքի բակում մշակութային ծրագիր է սպասվում։ Չնայած նշելու առանձնապես առիթ չկա, սակայն արցախյան քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է այսօրվան, քանի որ վերջապես մի վայրում … Read more