Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հարսնացուն՝ մոդել Անելյա Գուբրյանն, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, նշում է ծննդյան 27-ամյակը: Սիրելիի ծննդյան առթիվ Սիմոնյանը մի քանի համատեղ սելֆիներ է հրապարակել Instagram-ում:
«Շնորհավոր ծնունդդ իմ սեր»,-ֆոտոշարքին կից գրել է նա:
Հավելենք, որ զույգի նշանադրությունը կայացել էր այս տարի՝ փետրվարի 28-ին:
Ալեն Սիմոնյանը նախկինում երկու ամուսնություն է ունեցել: Նրա երկրորդ կինը լրագրող Մարիամ Մարգարյանն էր: Զույգը միասին էր 2010 թ-ից: Սիմոնյանը երկու ամուսնություններից ունի երեք զավակ: