Պետական բյուջեում թոշակների բարձրացում նախատեսված չէր. կենսաթոշակների բարձրացումը քաղաքական ճնշման արդյունք էր․ Նարեկ Կարապետյան

«Ընդդիմության ճնշման և իշխանության կողմից վտանգի զգացողության արդյունք էր»,- լրագրողների հետ զրույցում կենսաթոշակները բարձրացնելու վերաբերյալ իշխանության հայտարարությունն այսպես մեկնաբանեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ «Պետական բյուջեում թոշակների բարձրացում նախատեսված չէր։ Բյուջեն ընդունվել էր երկու ամիս առաջ, և այնտեղ նման ծրագիր գոյություն չուներ, ուստի այս փոփոխությունը մենք համարում ենք հաղթանակ։ Մենք ուրախ ենք, որ … Read more

Երբ ընտրություն չկա, թոշակի փող «չկա», երբ ընտրություն կա, թոշակի փողը հայտնվում է. Գոհար Մելոյան

«Ընտրությունները Հայաստանում ամենաարդյունավետ սոցիալական ծրագիրն են դարձել»,- գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը. «Հիշո՞ւմ եք, երբ Նիկոլ Փաշինյանը 12 շաբաթ առաջ անկեղծորեն զարմանում էր՝ «բա թոշակառուն ի՞նչ ա անելու էդ լրացուցիչ 10-20 հազար դրամը»։ Բայց ընտրություններից առաջ գտնում են կորցրած «կախարդական փայտիկը»։ Այսինքն՝ երբ ընտրություն չկա, թոշակի փող չկա, երբ ընտրություն կա, … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ոստիկանները հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ են բացահայտել․ 4 անձ ձերբակալվել է

Համակարգչային տեխնիկայի կիրառմամբ հանցավոր գործունեություն իրականացնող անձինք և կազմակերպությունները Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսադաշտում են։ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, վարչությունում ստացված հերթական օպերատիվ տեղեկությունը մայրաքաղաքի Պարոնյան փողոցի հասցեներից մեկի կիսանկուղային հարկում գործող գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձանց հանցավոր գործունեության վերաբերյալ էր։ «Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ … Read more

«Աշոտյան, սուտ է և ազնիվ չէ». Աղվան Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՇՈՏՅԱՆ, ՍՈՒՏ Է ԵՎ ԱԶՆԻՎ ՉԷԵրկար մտածում էի՝ խոսե՞մ, թե չէ: Երբ մարդուն գնահատում ես, չես ուզում կորցնել։ Մինչև նա չի խախտում այս պարզ, մարդկային օրենքը: Գիտեմ՝ խոսելը բան չի փոխելու, բայց չխոսես, կմտածեն՝ պատասխան չեղավ, հաջորդ անգամ ավելին թույլ կտան իրենց։ Այլևս երկու հոգու մեջ մարդկային … Read more

Սա գերի վերցնելու դասական օրինակ է ` «Ստոկհոլմյան սինդրոմ». Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին և այն հարցին, թե արդյո՞ք կմիավորվեն այլ քաղաքական ուժերի հետ։ «Նրանք վախենում են Սամվել Կարապետյանի՝ վարչապետ լինելու փաստից։ Նա գնալու է մինչև վերջ և երկրում բերելու է այդ փոփոխություններն իր դեմքով»,- ասել է Կարապետյանը Կարապետյանը նաև անդրադարձել է այն հարցին, որ եթե … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ 8 տարում մոտ 12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային Սամվել Կարապետյանի կողմից

8 տարվա ընթացքում մոտ 12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ընբշամարտի ֆեդերացիային։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի հոգածության ներքո հունահռոմեական և ազատ ոճի ընբիշները միջազգային հարթակներում բազմաթիվ անգամներ բարձրացրել են ՀՀ դրոշը՝ Հայաստան բերելով 200 ից ավելի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ ու հաղթանակի դափնիներ։ Սամվել Կարապետյանի ներդրումը մեծ է նաև հայկականն ֆուտբոլի զարգացման գործում։ «Արարատ Արմենիա» … Read more

Ձերբակալել են Հովհաննես Թամամյանին | armlife.am

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․Թ․-ն առանց որևէ հիմնավորման, 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ծառայողներին … Read more

Զգուշացում․ սպասվում է ուժեղ քամի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից նախազգուշացնում են. «Փետրվարի 26-ին ժամը 12:00-17:00 ընկած ժամանակահատվածում մայրաքաղաք Երևանում, Արարատի, Արագածոտնի Կոտայքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:Հորդորում ենք խուսափել ծառերի, էլեկտրասյուների և թույլ ամրացված կառուցվածքների մոտ գտնվելուց, ինչպես նաև ավտոմեքենաները չկայանել ծառերի և գովազդային վահանակների տակ»։