«Արցախի անկախությունը միայն անցյալ չէ, այլ նաև ապագա». Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է․ ««ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ՍՈՍԿ ԱՆՑԵԱԼ ՉԷ, ԱՅԼ ՆԱԵՒ ՈՒ ՄԻ՛ՇՏ՝ ԱՊԱԳԱՅ» Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԱզգեր անցեալին կը նային, անցեալի իրագործումներով կը հպարտանան, անցեալի թերութիւններուն կը գիտակցին, սակայն միշտ ապագան աւելի ամուր հիմերու վրայ կերտելու գիտակցութեամբ, յանձնառութեամբ ու տեսլականով։ Հետեւաբար, անցեալը պէտք չէ դառնայ … Read more

Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինը․ փորձագետ

Ռուսաստանը ցանկացած դեպքում պարտավոր կլինի բարձրացնել Հայաստանի համար գազի գինը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ռուս պատմաբան, հրատարակիչ և հասարակական գործիչ Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Բիշքեկում կայացած հանդիպումը։ «Նա դա կանի անմիջապես, հենց որ այս գնի վերանայման համար բյուրոկրատական պահ առաջանա։ Նա դա կանի … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ժամանակավոր սառեցրել ենք Արցախի ԱԺ նախագահ ընտրելու հարցը․ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունց

Ստեղծված իրավիճակում, նկատի ունեմ և Հայաստանում տիրող մթնոլորտը և Հայաստանի շուրջ տարածաշրջանում ընթացող գործընթացները, բավականին բարդ խնդիր ունենք Արցախի հարցը օրակարգում պահելու։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2–ին՝ Արցախի Հանրապետության օրը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը՝ անդրադառնալով հարցին, թե այսօր ի՞նչ քայլեր են իրականացվում, որպեսզի Արցախի անկախության հարցի առաջ … Read more

«Սա մեկ կամ մի քանի մարդու ազատության խնդիրը չէ»․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ Կենտրոն ՔԿՀ-ից

Տեղեկացա, որ Հայաստանի և սփյուռքի տարբեր ոլորտների մոտ վեց տասնյակ հեղինակավոր գործիչներ հանդես են եկել «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե» ստեղծելու նախաձեռնությամբ։Շնորհակալ եմ բոլորին։ Դժվար է մի քանի բառով նկարագրել անկեղծ մարդկային զգացմունքներս և երախտագիտությունս Ձեր հանդեպ։ Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա։Միաժամանակ ուզում եմ նաև դիմել Ձեզ մի խնդրանքով, առաջարկով, հորդորով՝ այս … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Քանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը. Տիգրան Դումիկյան

Մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը Արցախի Հանրապետությունն ուներ 228 ձևավորված համայնք, այդ թվում՝ 11-ը քաղաքային։ Այսօր՝ Արցախի հայաթափումից երեք տարի անց, մեր ավելի քան 100 հազար հայրենակիցների մեծ մասը դեռ շարունակում են պայքարել զրոյից կյանք կառուցելու համար։ Նրանց խնդիրները միայն սոցիալական չեն․ կա նաև ծանր հոգեբանական և մարդկային բաղադրիչ։ Քաղաքական դիրքորոշումը չպետք է անդրադառնա բռնագաղթած … Read more

Ի՞նչ կլինի, եթե փակվի Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան․ Հայկ Ֆարմանյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ի՞նչ կլինի, եթե փակվի Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան։Տարբեր գնահատականներով՝ մեկ զինծառայողի հաշվով տնտեսությունում ձևավորվում է 2-3 աշխատատեղ։102-րդ ռազմաբազայում շուրջ 5000 զինծառայողի հաշվարկով՝ դրա փակումը կարող է նշանակել մինչև 15,000 աշխատատեղի կորուստ կամ տնտեսական ազդեցության կրճատում։Եվ սա՝ Հայաստանի ամենաաղքատ մարզում՝ Շիրակում, որտեղ աղքատությունը 40%-ից … Read more

Արցախի պատմությունը չի ավարտվել… Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է. «Այսօր Արցախը բռնազավթված է, մենք՝ բռնի տեղահանված, իսկ Արցախի պետականության ներկայացուցիչներից շատերը՝ Բաքվի բանտերում։ Բայց նույնիսկ այս ցավի ու անարդարության մեջ ես հավատում եմ, որ Արցախի պատմությունը չի ավարտվել Սեպտեմբերի 2-ը հայրենիքիս ծննդյան օրն է։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային … Read more

Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը սիրելիին՝ Անելյա Գուբրյանին, 27-ամյակի առթիվ

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հարսնացուն՝ մոդել Անելյա Գուբրյանն, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, նշում է ծննդյան 27-ամյակը: Սիրելիի ծննդյան առթիվ Սիմոնյանը մի քանի համատեղ սելֆիներ է հրապարակել Instagram-ում: «Շնորհավոր ծնունդդ իմ սեր»,-ֆոտոշարքին կից գրել է նա: Հավելենք, որ զույգի նշանադրությունը կայացել էր այս տարի՝ փետրվարի 28-ին: Ալեն Սիմոնյանը նախկինում երկու ամուսնություն է ունեցել: Նրա երկրորդ կինը … Read more

Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հիմնվելով առկա իրավական, այդ թվում միջազգային իրավական հիմքերի վրա իրացրեց ինքնորոշման իրավունքը։ Այդ իրավունքի իրացման գործընթացը հետագայում բազմիցս արձանագրվել և գնահատվել է միջազգային կազմակերպությունների ու դիտորդների կողմից։ Արցախի ամբողջական հայաթափումից և տեղի ունեցած էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված արցախահայերն այսօր շարունակում են բախվել … Read more