ՏԵՍԱՆՅՈւԹ․ ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր

ՀՀ օդային և ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ իրականացվող ուժեղացված վերահսկողության շրջանակում, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, համատեղ միջոցառումների արդյունքում, ստացել էին հերթական օպերատիվ տվյալներ։ Ըստ այդ տվյալների՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն էր ժամանելու ՌԴ քաղաքացի Ռ․Թ․-ն, ով իր հետ կանխիկ եղանակով տեղափոխելու էր առանձնապես խոշոր չափի … Read more

Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական. Միքայել Մելքումյան

Ի պատասխան Փաստերի ստուգման հարթակի՝ ս.թ. 28 ապրիլի «0 % գյուղվարկերի գաղափարը նոր չէ» վերնագրով հրապարակման, որը վերաբերում է Գ. Ծառուկյանի՝ վերջերս գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկին, կասեմ հետևյալը: 1. Որևէ մեկը մեր երկրում չի կասկածում, որ Գ. Ծառուկյանը տասնյակ տարիներ շարունակ կանգնած է գյուղացու կողքին ոչ թե խոսքով, այլ գործով, իսկ դա նշանակում … Read more

Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում. Factor

Խոշոր գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է Հնդկաստանից 350 հազար կիլոգրամ գոմեշի միս ներկրել, ինչպես նաև 900 հազար կգ խոզի ճարպ՝ Իտալիայից և 300 հազար կգ հավի կրծքամիս Չինաստանից, որն արտադրված է ԱՄՆ-ում։ Այս մասին գրում է Factor-ը։ Ընդհանուր խոշոր գործարարը ծախսելու է 1 միլիարդ 640 մլն դրամ։ Մեկ ու կես տոննայից ավելի մսամթերքը … Read more

Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

Երևան քաղաքում՝ Ապրիլի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-4-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 30-ին, մայիսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին` հարավարևմտյան`2-5 մ/վ… Source

«Հրապարակ»․ ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահ մարմնից ստաց­ված տեղեկատ­վությամբ, դեռեւս 2023 թվականին` Արցախի անկումից հետո, ՀՀ ԱԱԾ-ում, այսպես կոչված, արցախցիների ստորաբաժանում է բացվել, որտեղ աշխատանքի են տեղավորվել Արցախի անվտանգության ծառայությունում աշխատած եւ Հայաստան եկած պաշտոնյաները: Ասում են՝ հենց նրանց միջոցով էլ վերահսկում են արցախցի գործիչների եւ, առհասարակ, արցախցիների շարժերը, նրանք են տեղեկատվություն փոխանցում իշխանություններին, թե ինչ … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Անելու ենք ամեն ինչ արցախահայության անվտանգ վերադարձի համար․ Սամվել Կարապետյան

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։

Ի՞նչ էր անում Ադրբեջանի փոխվարչապետը Հայաստանում

Հայաստան է այցելել Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը․ ինչպես որ հայ-ադրբեջանական բոլոր բանակցություն-պայմանավորվածություններն են եղել հանրությունից թաքուն, ուղղակի վերջին պահին իմացել ենք ինչ են հանձնում, ինչ են նվիրում, որտեղ են մեզ դավաճանում, այնպես էլ այս այցը գաղտնի էր պահվում, մինչև որ լրատվամիջոցները հրապարակեցին Զվարթնոց օդանավակայանում կանգնած ինքնաթիռ, վրան գրված՝ Ադրբեջան։ Հետո ստիպված հաստատեցին, որ եկել է, այն … Read more

Ադրբեջանի փոխվարչապետը կարող է գալ Հայաստան, իսկ Դուք Բաքու գնալ չե՞ք կարող․ Մանե Թանդիլյանը՝ նախարար Ավանեսյանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ համակարգմամբ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցերի շուրջ աշխատանքներ ընթանում են, և որ «որևէ վայրկյան չեն հապաղում, չեն դանդաղում, հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում»։ Տիկի՛ն Ավանեսյան, եթե իսկապես ուշադիր հետևում եք իրավիճակին և տեղյակ եք խնդիրների մասին, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ կոնկրետ գործողություններ … Read more

Ես վստահեցնում եմ՝ սեպտեմբերին պատերազմ չի լինի, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի լինի. Սամվել Կարապետյան

Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում արձագանքել է Նիկոլ Փաշինյանի պնդումներին, իբրև եթե այսօրվա ընդդիմությունը հաղթի ընտրություններում, «պատերազմ կլինի»։ «Ես վստահեցնում եմ՝ սեպտեմբերին պատերազմ չի լինի, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի լինի։ Հայաստանին սպառնում է երկու մարդ՝ Ալիևը և Փաշինյանը»,- ասել է Սամվել Կարապետյանը։