«Armat Media»-ից 11 հեռախոս են առգրավել, 2 համակարգիչ. խմբագիր

««Armat Media» լրատվական գործակալություն ներխուժածները ներկայացել են որպես ԱԱԾ–ի և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ։ Սենյակ մտնելու հաջորդ րոպեին վերցրել են իմ հեռախոսը, առգրավել են բոլոր աշխատակիցների հեռախոսները։ Ներկայացրել են դատարանի որոշում, որտեղ գրված է, որ փնտրում են հավաքներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու բաներ, աշխատավարձերին վերաբերող տեղեկություն, հավաքներին մասնակցելու երթուղիների վերաբերյալ կրիչներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Armat Media»–ի … Read more

Ռուսաստանը կմասնակցի ՀՀ ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելությանը

ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ Պավել Անդրեևը և Լյուդմիլա Մարկինան դիտորդներ կլինեն Հայաստանի ընտրություններում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԿԸՀ-ն։ «Պավել Անդրեևը, Լյուդմիլա Մարկինան, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները կմասնակցեն Հայաստանի ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությանը»,-ասված է MAX հարթակում ՌԴ ԿԸՀ-ի ալիքի հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ օտարերկրյա փորձագետներից բացի ընտրությունների … Read more

Այն, ինչ այս րոպեներին տեղի է ունենում Armat Media-ում, Նիկոլ Փաշինյանի վախի դրսևորումն է. Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է․ Այն, ինչ այս րոպեներին տեղի է ունենում Armat Media-ում, Նիկոլ Փաշինյանի վախի դրսևորումն է:Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի բանավեճում պարտվեց, և հիմա հարձակվել է լրատվամիջոցի վրա։ Սա ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություն է, բայց այս ամենին մնացել է ընդամենը 2 օր:

Բաց մի թող վերջին շանսը. Խաչիկ Գալստյանի կոչը

Փաստաբան Արսեն Բաբայանը հրապարակել է քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի կոչը:«Վերջին շանսըՍիրելի հայրենակից,Հունիսի 7-ը Հայաստանում քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության վերջին հնարավորությունն է։Վերջին շանսը` կանխելու մեր հայրենիքի նոր հատվածների հանձնումը, դրսի թելադրանքով ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձը, փոխադարձ ատելությունն ու անհանդուրժողականությունը։Բաց մի թող վերջին շանսը։ Անպայման գնա ընտրության։Ընտրի՛ր Հայաստանը,Ընտրի՛ր ուժեղ Հայաստանը,Ընտրի՛ր արդար Հայաստանը,Ընտրի՛ր բարգավաճ Հայաստանը»։

«Փաշինյանը շատ մոտ է պարտությանը, բայց իշխանությունը չի հանձնի». Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկվա հեռուստաաբանավեճից հետո ավելի խորացան կասկածներս, որ հունիսի 7-ին ընտրությունները չեն կայանալու։ Պարզ կդառնա հունիսի 8-ի առավոտյան։1․Նիկոլ Փաշինյանը շատ մոտ է պարտությանը, բայց իշխանությունը չի հանձնի։2․Մոսկվան ամեն ինչ կանի, որ ռուսական միացյալ ընդդիմությունը հաղթի կամ էլ այդ հաղթանակն ուղղակի «կվաճառի» պաշտոնական Երևանի վրա՝ Զանգեզուրի … Read more

Պատրաստ են արդյոք մարդիկ դուրս գալ փողոց. հարցման արդյունքներ

Տեղի է ունեցել «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Ներկայացվել են քարոզարշավի, նախընտրական տրամադրությունների, կուսակցությունների վարկանիշների և այլ թեմաների վերաբերյալ հերթական հարցումների արդյունքները: Օրինակ հարցին՝ եթե ընտրությունները անցնեն անարդար, պատրա՞ստ եք դուրս գալ փողոցային պայքարի արդարություն հաստատելու համար, հարցվածները պատասխանել են՝

Կլինե՞ն արդար, թե՞ կեղծիքներով ընտրություններ. հարցման արդյունքներ

Տեղի է ունեցել «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Ներկայացվել են քարոզարշավի, նախընտրական տրամադրությունների, կուսակցությունների վարկանիշների և այլ թեմաների վերաբերյալ հերթական հարցումների արդյունքները: Օրինակ հարցին՝ ի՞նչ եք կարծում, 2026թ. ՀՀ խորհրդարանական ընտրությունները կլինեն արդար, թե կանցկացվեն կեղծիքներով, հարցվածները պատասխանել են՝

ԵՄ-ի 50 մլն եվրոյի աջակցությունը ոչինչ չի լուծի Հայաստանի համար․ Օվերչուկ

Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող մոտ 50 միլիոն եվրոյի ֆինանսական օգնությունը «բացարձակապես ոչինչ չի լուծի այս երկրի տնտեսական աջակցության առումով», — հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Սա բացարձակապես ոչինչ չի լուծում։ Սա գումարը չէ։ Մեր առևտրի ծավալները (Հայաստանի հետ) բոլորովին տարբեր են. ես նույնիսկ չեմ ուզում մեկնաբանել դա», — ասել է Օվերչուկը։ Երեկ Եվրահանձնաժողովի նախագահ … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հունիսի 7-ին գնա՛ քվեարկության, որպեսզի Հայաստանը մնա ինքնիշխան և հայկական․ Գագիկ Ծառուկյան

Խորհրդարանական այս ընտրություններում պետք է մեկուկես միլիոն ձայն, ինչպես մեկուկես միլիոն մոմ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների։Մեկուկես միլիոն ձայն, որպես հիշատակ և որպես Հայաստանի վերածննդի ուղերձ ամբողջ աշխարհին։ Այս գաղափարի շուրջ հազարավոր քաղաքացիների հետ միասնության քայլերթով շարժվեցինք դեպի Ազատության հրապարակ՝ վերահաստատելով, որ մեր երկրին անհրաժեշտ են ոչ թե թշնամանք ու պառակտում, այլ ներքին համերաշխություն, հանդուրժողականություն … Read more