Երևանում դшնшկшհшրված 27-ամյա երիտասարդը մшհшցել է․ 16 տարեկան տղան ձերբակալվել է

Հունիսի 7-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն բժշկական կենտրոններից մեկից ահազանգ է ստացվել, որ ժամը 19.55-ին կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի երիտասարդ։ Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, Արտաշիսյան փողոց մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն … Read more

«Հայաստան» դաշինքը հայտարարություն տարածեց

Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման քայլի։ Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարության մեջ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այս պահին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը և մեր վստահված անձինք ողջ հանրապետությունում զբաղված են ընտրատեղամասերից ստացվող տվյալների ամփոփմամբ։ Հիշեցնենք… Source

Գորիս-Կապան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. մեքենայից դուրս հայտնաբերվել է 4 դի

Հունիսի 7-ին՝ ժամը 14։31-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 35 կմ-ին «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 500 մ գլորվելով … Read more

Փաշինյանի հայտարարությունը ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն է. Արման Թաթոյան

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն միանձնյա ձևավորում է Կառավարություն և հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է, և վերազանցում է վարչապետի լիազորությունները։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ «Կառավարության ղեկավարը չունի իրավասություն հանդես գալու հայտարարությամբ և հայտարարելու իր միանձնյա հաղթանակի մասին, երբ քվեարկության արդյունքների 10%-ից մի փոքր ավելին է … Read more

«1996-ի ընտրությունների ժամանակ եղած կեղծիքներն ու բռնությունները մանկական խաղ էին 2026-ի համեմատ». Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը. «1996-ի ընտրությունների ժամանակ եղած կեղծիքները և բռնությունները մանկական խաղ էին 2026-ին եղածի համեմատ։Ծայրաստիճան մեծ թվով հարձակումներ ընդդիմության ներկայացուցիչների վրա, համատարած ձերբակալություններ կեղծ մեղադրանքներով, վախի մթնոլորտի ձևավորում։ Ահա այն ամենը, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը իր ՔՊ-ի ու չինովնիկների հետ։Սա խայտառակություն էր, բայց միաժամանակ ահավոր շատ հիասթափեցնող այս ժողովրդի նկատմամբ, որը … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը. 30% ունեն». Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը հրատապ հայտարարություն տարածեց իր բնորոշմամբ` «այս խայտառակ ընտրությունների» իրավիճակի մաիսն: «Այս մեկ ամսում մենք ենթարկվել ենք հալածանքների, բռնությունների, մեր թիմակիցներից մոտ 75 հոգի կալանավորված է, 700-ից ավելի մարդ ձերբակալվել է: Այս մարդիկ նունիսկ չհանգստանալով` որոշեցին ընտրության օրը անհասկանալի գործերով զբաղվել: Աշխարհում չի եղել մի դեպք, երբ հաշվարկն ընդհատեն ու ասեն` … Read more

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առավոտյան ժամը 06.30-ի դրությամբ մշակել է քվեաթերթիկների միայն 56%-ը

06.30-ի դրությամբ հրապարակել է ընտրությունների արդյունքները 2006 ընտրատեղամասերից միայն 1296-ի տվյալներով՝ մշակելով քվեաթերթիկների 55,95%-ը։ Այս տվյալներով՝ 50,86% արդյունքով (414608 ձայն) առաջատարն է ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որը հավաքել է ուղիղ 23,19% (189050 ձայն)։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որն ունի 9,6% (78275 ձայն)։ Չորրորդ տեղում … Read more

ԱԺ ընտրություններին մասնակցել է ընտրողների 58,97 տոկոսը

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 58,97 տոկոսը. քվեարկությանը մասնակցել է 1 մլն 476 հազար 597 ընտրող: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Նշենք, որ 2021-ի հունիսին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը (1 մլն 281 հազար 174 ընտրող): Երեւանում … Read more

«Վարդաշեն» ՔԿՀ-ում ՔՊ-ն պարտվեց | armlife.am

«Վարդաշեն» ՔԿՀ-ում ավարտվեց ձայների հաշվարկը: Ընտրողների ընդհանուր թիվ՝ 74,«Ուժեղ Հայաստան»՝ 30 ձայն — 40.54%,«Հայաստան» դաշինք՝ 18 ձայն — 24.32%,«Քաղաքացիական պայմանագիր»՝ 17 ձայն — 22.97%,«Բարգավաճ Հայաստան»՝ 5 ձայն — 6.76%,«ԱԺԲ»՝ 4 — 5.41%:

17։00-ի դրությամբ ձերբակալվել է 14 անձ

Հունիսի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 57 ահազանգ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից՝ նշելով, որ արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 19, քվեարկության գաղտնիության խախտման՝ 15, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու՝ 2, ընտրակաշառք տալու՝ 1 և ընտրատեղամասում սառը զենք կրելու 1 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական … Read more