Տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա

Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում, Մյասնիկյան Պողոտայում՝ Երևանի կենդանաբանական այգու մոտ Ռաջու Հ․-ն վարելով Տ1 երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսը սնուցման հոսանքընդունիչ ձողը (շտանգա) վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են Արամ Ա․-ի վարած, թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, … Read more

Քամու հետևանքով վնասվել են շինությունների կառուցատարրեր, տապալվել ծառեր, փակվել ճանապարհներ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է. « Հուլիսի 3-ին՝ ժամը 21:53-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքում և Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում։ Քամու հետևանքով վնասվել են շինությունների կառուցատարրեր, թուլացել տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր, թեքվել էլեկտրական սյուներ, պոկվել էլեկտրալարեր, փակվել ճանապարհներ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են … Read more

«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը: Հիշեցնենք, որ նա ՔՊ նախընտրական ցուցակում 28-րդն է: Ասում են` լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում Երկրապահ կամավորականների միությունը, որի նախագահը Սասուն Միքայելյանն է, լուծարվելու է, կառույցը վերանվանվելու է վետերանների միություն: Սա եւս, ըստ էության, ադրբեջանական պահանջների կատարման շարքում … Read more

«Հրապարակ». ՊՆ-ում վհուկների որս է սկսվել

«Հրապարակ»-ը գրում է. «Օրերս պաշտպանական գերատեսչության ամենաբարձր օղակներից ներքին հրահանգ է իջեցվել անձնակազմին` խորհրդարանական ընտրություններին ներգրավվածության հարցով «ներկա-բացակա» անել բանակում: Այն է՝ հասկանալ, թե ովքեր են կատարել հունիսի 7-ից առաջ իջեցված հրահանգը, ովքեր` չեզոք դիրք գրավել եւ հատկապես՝ բացահայտել սաբոտաժ անողներին, հրահանգը չկատարողներին, որոնց հորդորելու են ազատման… Source

«Փաստ». Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում

«Փաստ» թերթը գրում է. «Ուրեմն, մինչ ՍԴ- ում վիճարկվում էին հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, մինչ ընդդիմության ներկայացուցիչները քարը քարի վրա չէին թողնում Բարձր դատարանում, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն պաշտոններ էին բաժանում: Կներեք, որ իշխանության միջանցքներում դեֆիցիտ բառ գործածենք, բայց տարրական պարկեշտությունը հուշում է, որ նախ՝ պետք էր սպասել ՍԴ որոշմանը: Չնայած, ում մասին կամ … Read more

Սևանի գերեզմանատանը՝ մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր՝ հուլիսի 3-ին տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի հոգեկան առողջության կենտրոնի հարևանությամբ գտնվող գերեզմաններում ավտոմեքենա կա կայանված, որի մեջ էլ՝ դի։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները գերեզմանների տարածքում հայտնաբերել են «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի կողքի նստատեղին հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին։Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) … Read more

«Երևանը փորձում է ռուս-հայկական ճգնաժամի կարգավորման ուղիներ գտնել»․ #Ведомости

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը երեկ ժամանել էր Երևան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար։ Քննարկվել են առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև հետխորհրդային հանրապետության և ԵՄ միջև քաղաքական համագործակցության խորացման հետ կապված հարցեր, գրում է Ведомости-ն։ Հարավային Կովկաս այցերի միջոցով եվրոպացի քաղաքական գործիչները փորձում են Ռուսաստանի կյանքը … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Մամուլը գրում է, որ 2028-ին Ալեն Սիմոնյանն է առաջադրվելու քաղաքապետի թեկնածու»․ լրագրողը՝ Տիգրան Ավինյանին

«Մամուլը գրում է, որ 2028-ին Ալեն Սիմոնյանն է առաջադրվելու քաղաքապետի թեկնածու։ Լսե՞լ եք այդ մասին»,- լրագրողը դիմեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ «Անկեղծ ասած՝ չեմ լսել»,- պատասխանեց Ավինյանը։ Հարցին՝ եթե այդպես լինի, ինչպե՞ս կվերաբերվեք, և արդյո՞ք մտադիր եք 2028-ին առաջադրվելու, քաղաքապետը պատասխանեց․ «2028 թվականի ընտրություններին դեռևս 2 տարի կա: Կարծում եմ՝ մեր կուսակցությունը կհավաքվի և կորոշի, … Read more