«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը չի շարունակի պաշտոնավարել Մոսկվայում։ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել նրան, և իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են՝ որոշումն անշրջելի է։ Թե ով կփոխարինի Արսենյանին, դեռևս պարզ չէ․ մեր տեղեկություններով՝ այս պահին նույնիսկ հստակ թեկնածու չկա։ Արսենյանի աշխատանքից Նիկոլ Փաշինյանը … Read more

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակում` ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան դեպքերն ամենից շատ են զայրացնում հանրությանը, եւ երեկվա միջադեպը, երբ բեռնատարի տակ ընկած զինվորներից մեկը մահացել էր, երկուսի վիճակը շատ ծանր էր, մյուսները վնասվածքներ էին ստացել, պաշտպանության նախարարի հրաժարականի պահանջի ալիք առաջացրեց: Օգոստոսի 20-ին Ճամբարակի զորամասում տեղի ունեցած դաժան վրաերթն ու մահվան դեպքը Սուրեն Պապիկյանի … Read more

Մեր զինվորների կյանքով փորձարկումներ անելն անթույլատրելի է․Որպես սպա չեմ լռելու

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի բանակում, այլևս հնարավոր չէ ծածկել գեղեցիկ խոսքերով, վիճակագրությամբ կամ քարոզչությամբ։ Բանակի այս ծանր վիճակի համար քաղաքական պատասխանատվության առաջին հերթին պետք է կրեն պաշտպանության նախարարը և ԳՇ պետը։ Ձեր իշխանության օրոք բանակից հեռացվեցին բազմաթիվ փորձառու սպաներ ու գնդապետներ, որոնք տարիներ շարունակ իրենց գիտելիքով, փորձով և հեղինակությամբ … Read more

Կամ Ալմա-Աթայի հռչակագիրն է ֆեյք, կամ` Տեր-Պետրոսյան Լևոնն է «безотчетник», կամ Ալմա-Աթայի հռչակագրիը՝ դասական անպատասխանատվություն

Հղում կատարելով Ալմա-Աթայի հռչակագրին, Փաշինյան Նիկոլը կրկին հայտարարեց, որ «Քյարքին Հայաստանի տարածք չէ, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չէ, և Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չէ»:Նախ` իսկ որտե՞ղ մնաց Սոֆուլուն: Պետության ղեկավարը պարտավոր է իմանալ աշխարհագրական տեղանունները: Բարխուդարլու տեղանունն օգտագործվում է բացառապես Սոֆուլու տեղանվանման հետ միասին: Թեպետ, Սոֆուլուն և Բարխուդարլուն տարբեր գյուղեր են եղել, սակայն ընդհանուր անկլավն անվանվում … Read more

Տան տերերը վարձակալ արցախցիներին տանից դուրս են հանում․ 100.000 արցախցիներ շարունակում են տուժել Նիկոլ Փաշինյանի իշխանության անպատասխանատու քաղաքականությանից

Անշարժ գույքի շուկայում վերջին շաբաթների հերթական ակտիվության առաջին տուժողները կրկին արցախցիներն են։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։«Բազմաթիվ են ահազանգերը, երբ տան տերերը վարձակալ արցախցիներին տանից դուրս են հանում կամ կտրուկ բարձրացնում վարձավճարը՝ այլ, ավելի բարձր առաջարկ ունենալու պատճառով։ Այս ամենի գլխավոր պատասխանատուն իշխանություններն են, որոնք Արցախի բռնի տեղահանումից երեք տարի … Read more

ՀՀ կառավարությունը պլանավորում է արցախցիների լրացուցիչ զանգվածային արտագա՞ղթ Հայաստանից

Արդյո՞ք ՀՀ կառավարությունը պլանավորում է արցախցիների լրացուցիչ զանգվածային արտագաղթ Հայաստանից, քանի որ կառավարության հաստատված ծրագիրը նախատեսում է առաջիկա հինգ տարում միայն 10,000 ընտանիքի ապահովել բնակարանով:Նայե՛ք կառավարության ծրագրի 5-րդ գլխի 4-րդ կետի 7-րդ ենթակետը՝ «Շարունակվելու է Ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակապահովման ծրագիրը»:Երբ բնակարանային ծրագիրը հաստատում էին 2024թ., հայտարարում էին, որ այն շուրջ 25,000 ընտանիքի համար … Read more

Վարդենիսի նախկին քպ֊ական քաղաքապետի եղբայրը, որ թույլատրելի ֊չթույլատրելի ժամանակներում Սևանի սիգը արտահանում էր ՌԴ, սրտաճմլիկ գրառում է արել

Վարդենիսի նախկին քպ֊ական քաղաքապետի եղբայրն է , էն որ թույլատրելի ֊չթույլատրելի բոլոր ժամանակներում Սևանի սիգը արտահանում էր ՌԴ ։Հիմա ,երբ ՌԴ֊ում ձուկը արգելված է մարդը դարձել է հայրենասեր։Սևանա լճի հերն անիծելուց, հայրենասիրություն բան չկար ։Հա սա էն նույն տեսակից են , ովքեր ՌԴ֊ից գալիս են Հայաստան «հայրենասիրությունից» ելնելով ,բայց ՌԴ կարմիր անձնագրից չգիտես ինչի չեն … Read more

Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․ «Ինչպես և նվազագույն ակնկալիքս էր` Վերաքննիչ դատարանի որոշմամբ վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը: Մնացած մասով կալանքը մնաց անփոփոխ»: Նշենք, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը)։

Որդին դուրս եկավ կալանքից, հայրը մնաց բանտում․ Գրիգորյանների գործով նոր շրջադարձ. Hraparak

Hraparak.am-ը գրում է․ Մեր տեղեկություններով, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր փոխել է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդու՝ Կամո Գրիգորյանի խափանման միջոցը՝ նրան կալանավայրից տեղափոխելով տնային կալանքի։ Կամո Գրիգորյանի երկամսյա կալանքի ժամկետը լրանում էր օգոստոսի 20-ին։ Հիշեցնենք, որ Գրիգորյանի ավագ որդին հունիսին ինքնակամ ներկայացել էր իրավապահներին։ Նա մոտ մեկ տարի գտնվել էր հետախուզման … Read more

Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել դատական նիստերին

Հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ ընթացավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը: Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց որպեսզի դատաքննությունն անցկացվի առանց Սերժ Սարգսյանի: Դատավորը բավարարեց միջնորդությունը… Source