ԶՈւ-ում ինքնասպшնությունների կանխարգելման համար աշխատանքային խումբ կստեղծվի

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. ««Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ստեղծել զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ: 2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի: 3. Աշխատանքային խմբին՝ 3-ամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ»,- … Read more

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 26 վագոն ցորեն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նախորդ մատակարարումը եղել է օգոստոսի 15-ին, և Հայաստան է ուղարկվել 60 տոննա ընդհանուր քաշով ցորենով բեռնված 8 վագոն: Նշենք, որ առ այսօր Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 45,000 տոննա ցորեն, շուրջ 9,000 տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, … Read more

Ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրի ղեկավարը

Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին: Տեղեկությունը  Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Ի պատասխան՝ հաստատում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրի ղեկավար Ն. Լ.-ն: Վերջինս մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և … Read more

Ներկայացրել ենք վճռաբեկ բողոք․ «Միասնության թևեր» կուսակցության անդամ

 «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը գրում է․  «Շարունակելով ընտրության արդյունքների բողոքարկման ոդիսականը։  Վերաքննիչ վարչական դատարանը մերժեց «Միասնության թեւեր» կուսակցության վերաքննիչ բողոքը, որով կուսակցությունը պահանջում էր վերացնել Վարչական դատարանի՝ հայցադիմումի ընդունումը մերժելու որոշումը։ Հիշեցնեմ, որ հայցադիմումով կուսակցությունը վիճարկում է ԿԸՀ-ի 15.06.2026թ. թիվ 258-Ա որոշումը, որն այդպես էլ քննության առարկա չդարձավ Սահմանադրական դատարանում։ Ուշագրավ է Վերաքննիչ … Read more

Որոշեցինք լքել նիստերի դահլիճը, քանի որ կոպտորեն խախտվեց կանոնակարգը. Տիգրան Աբրահամյան

«Նիստը վարողը շատ հաճախ նիստը վարելու փոխարեն զբաղված է լինում ելույթները մեկնաբանելով՝ կոնկրետ խմբակցության անունից»,- նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։  Նա նշեց, որ այս օրերին պարբերաբար ականատես են լինում՝ նիստը վարողը մեկնաբանում է պատգամավորների ելույթները։«Կոպտորեն խախտվեց կանոնակարգը, որոշում կայացվեց լքել նիստերի դահլիճը, քանի որ Դավիթ Ղազինյանին … Read more

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Տրդատ Սարգսյանի թեկնածությունը

Խորհրդարանի՝ օգոստոսի 19-ի նիստում քննարկվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վերոնշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Տրդատ Սարգսյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։ Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը։ Տարածաշրջանային … Read more

Ամեն ինչ տեղի է ունեցել բացարձակապես ԱԺ կանոնակարգ օրենքի սահմաններում. Ալեքսանյան (Տեսանյութ)

Դահլիճում աշխատանքային իրավիճակ է եղել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։ «Ես պատգամավորին նկատողություն եմ արել տեղից խոսելու համար, նա շարունակել է, ես նորից նկատողություն եմ արել, նա շարունակել է, կիրառել եմ այլ կարգապահական միջոց՝ պահանջելով, որպեսզի պատգամավորը 1 օրվա նիստի ընթացքում դահլիճում չլինի, նա հայտնել է, որ դահլիճից կգնա, երբ ինքն ուզենա. … Read more

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործն ուղարկվել է հսկող դատախազին

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի և կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում … Read more