Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնություն․ Եվա Խլղաթյանը հաղթել է մրցակցին

Սերբիայի Լոզնիցա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։  Հայաստանի աղջիկների հավաքականի անդամ Եվա Խլղաթյանն այսօր մենամարտել է Բելառուսի ներկայացուցիչ Սոֆյա Օրլովայի հետ։ Խլղաթյանը հաղթել է Օրլովային։ Առաջնությանը Հայաստանից 15 ներկայացուցիչ է մասնակցում։

Մենք որևէ չար ծրագիր չենք ունեցել ոչ ի դեմս պետության, ոչ ի դեմս ժողովրդի, ոչ ի դեմս եկեղեցու. Միքայել Սրբազան

«Թող մեր բարի նպատակները կատարվեն, չար նպատակները խափանվեն։ Միայն բարին ենք կամենում ժողովրդի բոլոր զավակներին, որոնք այս երկրի, հայրենիքի, մեր սրբազան եկեղեցու համար ապրում են և աղոթում են»,- ասել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի նախատոնակի ավարտին։ Միքայել Սրբազանը շարունակել է. «Միայն բարին ենք կամենում բոլոր նրանց համար, … Read more

Վանաձորում «աղիքային վարակ» ախտորոշմամբ քաղաքացիներ են հոսպիտալացվել

Այսօր Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 հոսպիտալացված անձի վերաբերյալ։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին: Հիվանդների մոտ արձանագրվել են սրտխառնոց, փսխում, էպիգաստրալ շրջանի ցավ, ընդհանուր թուլություն, առանձին դեպքերում՝ նաև լուծ։ Բոլոր 6 … Read more

«Բավական է հասարակությանը ներկայացնել իրականության միայն հարմար հատվածը»․ Դանիելյանը՝ TRIPP-ի մասին

Թեհրանը TRIPP նախագիծը դիտարկում է որպես Իրանի ազգային անվտանգության համար սպառնալիք, շեշտում է ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը՝ անդրադառնալով Իրանից հնչող հայտարարություններին։ Դանիելյանը նաև ընդգծում է՝ հայ հասարակությանն այս նախագծի վերաբերյալ «կիսատ ճշմարտություններ» պետք չեն, պետք է ներկայացնել բոլոր ռիսկերը։   Դանիելյանը վերլուծությունը՝ ստորև․   «TRIPP նախագծի վերաբերյալ Իրանի գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավիի՝ ըստ հրապարակումների տարածված … Read more

Վաշինգտոնում 10 տարվա ազատազրկում է սպասվում մի կնոջ՝ Երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշահամալիրի վшնդшլիզմի համար

Վաշինգտոնում Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիրը վանդալիզմի համար ձերբակալվել և մեղադրանք է առաջադրվել մի կնոջ: Այս մասին հայտնում է CNN-ը։    Մելիսա Լ. Ֆարիսն ներկայացել է Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիայի դաշնային դատարանում հանցագործության մեղադրանքով: Նա սպասում է իր դատավարությանը: Կինը բանտում կմնա առնվազն մինչև հաջորդ շաբաթ՝ մինչև կալանքի նիստը:   «Երկրորդ համաշխարհային պատերազմի մեր հուշահամալիրի վանդալիզմը հարձակում … Read more

Սիրելի՛ կանայք, այլևս չենք հանդուրժում․ Աննա Հակոբյան (Տեսանյութ)

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը բռնության դեմ պայքարի հերթական տեսանյութն է հրապարակել։ Տեսանյութի վերտառությունն է՝ «Սա միայն սկիզբն է, թեմայի շուրջ ավելին՝ շուտով»։ Տեսանյութում Հոկոբյանն ասում է․ «Բռնությունը ծնվում է տգիտությունից։ Բռնությունն արատ է։ Այն թուլամորթության արդյունք է և ոչ երբեք ուժի, բռնությունն ու սերը չեն կարող նույն հարկի տակ ապրել կողք կողքի, և մեր ընտանիքները … Read more

Վահան Կոստանյանը Կիևում Մերեժկոյի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի արտաքին քաղաքականության և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Օլեկսանդր Մերեժկոյի հետ:   Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը՝ կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը:    Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն անդրադարձ են կատարել նաև … Read more

Անահիտ Հակոբյանի հզոր ելույթը «Нк-ка, все вместе!» նախագծում՝ Բասկովի ու Լազարևի հոտընկայս ծափահարությունների ներքո

Անահիտ Հակոբյանն իր ելույթով ոտքի հանեց ռուսական հայտնի «Нк-ка, все вместе!» երաժշտական շոուի ժյուրիի անդամներին:   Ռուսաստանում շարունակվում է նախագծի ազգային քասթինգի փուլը, որի շրջանակում ժյուրիի 100 անդամներից մի քանիսը, այդ թվում Սերգեյ Լազարևն ու Նիկոլայ Բասկովը, այցելում են տարբեր քաղաքներ՝ ընտրելու նոր եթերաշրջանի մասնակիցներին:   Նոր թողարկումը, հատկապես, տպավորիչ կլինի մրցույթի հայ հետևորդների համար … Read more

«Chevrolet Volt»-ը գլորվելով հայտնվել է Արփա գետի ափին. վիրավոր կա

Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 117-րդ կմ հատվածում՝ «Լճակ» ռեստորանային համալիրի մոտ, Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Սրապիոն Պ.-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել Արփա գետի ափին։          Ինչպես … Read more

Թուրքիայի հնարավոր «քավորությամբ» ձևավորվող այս պատկերը Հայաստանի համար որևէ լավատեսության հիմք չի տալիս. Անանյան

«Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը պարզապես հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո»,- նշել է ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Դավիթ Անանյանը։  Նա գրել է. «Մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները Հայաստանի վերաբերյալ ընդունեցին բավական կոշտ հայտարարություն՝ պահանջելով հստակեցնել ԵՄ–ԵԱՏՄ ընտրությունը և … Read more