Փաշինյանն ու Վենսը Միջուկային էներգիայի՝ խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին  համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ Վենսի հետ ասուլիսի ժամանակ։ «Այս համաձայնագիրը նոր էջ կբացի Հայաստանի և ԱՄՆ միջև խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում, կնպաստի Հայաստանի … Read more

Նարեկ Սամսոնյանն այսօր վիրահատվել է. փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Իրազեկում եմ հանրությանը, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանն այսօր ենթարկվել է վիրահատության։ Այն անցել է բարեհաջող։ ՀԳ. Թրենդից հետ չմնալով՝ ես էլ դիմեմ փոխնախագահ Վենսին. Բարի գալուստ Հայաստա՛ն՝ մի երկիր, որտեղ «հետույք» բառը եթերում ասելու համար կա կալանավորված անձ»։

Մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ ունենք իրականացնելու. Ավինյան

«Քանի որ ձմեռային աշխատանքների ընթացքում ընդհանուր առմամբ օգտագործվել է մոտ 12 հազար խմ աղավազային խառնուրդ, բնականաբար, դրա զգալի մասը մնացել է փողոցներում։ Այդ պատճառով ամեն օր, յուրաքանչյուր վարչական շրջանում, մոբիլիզացվում են համայնքային հիմնարկի բոլոր տեխնիկական հնարավորությունները՝ ինքնաթափեր, տրակտորներ և այլ տեխնիկա։ Դրանց միջոցով իրականացվում են մաքրման աշխատանքներ, և նախատեսվում է, որ շուրջ 15 օրում քաղաքում … Read more

Մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ ունենք իրականացնելու. Ավինյան

«Քանի որ ձմեռային աշխատանքների ընթացքում ընդհանուր առմամբ օգտագործվել է մոտ 12 հազար խմ աղավազային խառնուրդ, բնականաբար, դրա զգալի մասը մնացել է փողոցներում։ Այդ պատճառով ամեն օր, յուրաքանչյուր վարչական շրջանում, մոբիլիզացվում են համայնքային հիմնարկի բոլոր տեխնիկական հնարավորությունները՝ ինքնաթափեր, տրակտորներ և այլ տեխնիկա։ Դրանց միջոցով իրականացվում են մաքրման աշխատանքներ, և նախատեսվում է, որ շուրջ 15 օրում քաղաքում … Read more

ArmDay.am | Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված փետրվարի 9-ին՝ ժամը 09:15-16:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Գինեվետ, Նոր Ուղի, Տափերական, Փոքր Վեդի, Նոր Կյանք, Արարատ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներին ժամը 9:00-ի դրությամբ

Փետրվարի 9-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:    Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհը միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։   Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են՝ անվաշղթաների … Read more

Կայուն խաղաղություն չի կարող կառուցվել «անհայտ ճակատագրերի» հիմքի վրա․ Արցախի ՄԻՊ-երի նամակը՝ Վենսին

Արցախի Հանրապետության նախկին և ներկա Մարդու իրավունքների պաշտպաններ Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը համատեղ նամակ են ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ նրա ուշադրությունը հրավիրելով ոչ միայն պատանդների խնդրի, այլ նաև անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման հարցի վրա։ Նրանք հայտնում են, որ նամակը Սպիտակ տան պաշտոնական ընթացակարգով ուղարկվել է փոխնախագահ Վենսի գրասենյակ։ Նամակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին … Read more