Մորից լքված մակակա Պանչի հուզիչ պատմությունը, որը բերեց այցելուների հեղեղ Ճապոնիայի կենդանաբանական այգի (Տեսանյութ)

Ճապոնիայի Իչիկավայի կենդանաբանական այգում ծնված փոքրիկ մակակա Պանչն իր տխուր պատմությամբ ոչ միայն այցելուներին է հուզել, այլ նաև դարձել է համաշխարհային համացանցային սենսացիա։ Պանչը՝ 8 ամսական ձագ, ծնվելուց կարճ ժամանակ անց լքել է մայրը։ Քանի որ նորածին կապիկները բնազդաբար կառչում են իրենց մայրերից՝ հարմարավետության և անվտանգության համար, կենդանաբանական այգու աշխատակիցները ստիպված են եղել ձեռքով խնամել … Read more

Հայ ժողովրդի փրկությունը ազգային ոգու և գործնական խաղաղասիրության համատեղումն է․ Զուրաբյան

Այսօր ելույթ ունեցա Արցախի ներկայացուցչությունում Ղարաբաղյան շարժման 38-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ «Ահա ելույթիս հիմնական դրույթները. Ղարաբաղյան շարժումը երբեք չի եղել պայքար միայն Արցախի ազատագրման համար: Այն եղել է պայքար ազատության, արժանապատվության, ինքնորոշման համար, արդարության և օրենքի համար: Շատ լավ եմ հիշում 1988 թվականի փետրվարյան օրերը, երբ մենք, արբեցած … Read more

Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ

«Փետրվարի 25-ին քեզ սպասում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում երիտասարդների համար՝ Նարեկ Կարապետյանի հետ»,-այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։   Նշվում է, որ սա հնարավորություն է բաց և անկեղծ միջավայրում բարձրացնել երիտասարդներին հուզող հարցերը, խոսել կարևոր թեմաների մասին և ստանալ ուղիղ պատասխաններ։ Հանդիպման ընթացքում տեղի կունենա նաև «Միսթր Ուժ» -ի պաշտոնական պրեզենտացիան։  Հանդիպումը … Read more

Մեր ազգը մի անգամ արդեն ապացուցել է՝ երբ ժողովուրդը միավորվում է, դառնում է վճռորոշ ուժ, որի կամքը հնարավոր չէ կոտրել. 1988 թ.-ի փետրվարի 20-ին սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է. «1988 թվականի փետրվարի 20-ը նորագույն հայոց պատմության այն օրերից է, որը դարձավ ոչ միայն իրադարձություն, այլ՝ ազգային միասնականության խորհրդանիշ։ Այդ օրը սկիզբ առած Ղարաբաղյան շարժումը, անկախ բովանդակային հետագա փոփոխություններից և ժամանակի ընթացքում ձեռք բերած տարբեր քաղաքական ենթատեքստերից, պատմության մեջ մնաց որպես պահ, երբ ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում, … Read more

Կեղծ տեսանյութերը տարածելով՝ փորձել են ատելություն սերմանել Արշակ Սրբազանի նկատմամբ. փաստաբան

 Էլի կան պետություններ, որոնցից դեռ եզրակացություներ սպասում ենք, բայց 3-ը, կարծում եմ, բավարար էր, որպեսզի մենք հնարավորություն ունենայինք դրա մասին խոսելու, լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը։ Նա նշեց, որ երբ հայտարարել է, որ 3 երկրից արդեն փորձաքննության արդյունքներ կան, իր համար շատ զարմանալի, ՔԿ-ն հայտարարություն է արել՝ նշելով, թե քրեադատավարական … Read more

Ապահովում ենք երևանցիների հանգիստն ու բակային ակտիվ կյանքը․ Ավինյան

2025-ին Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժել ենք մի շարք ավտոտնակներ, որոնց փոխարեն կառուցում ենք բարեկարգ և բոլորի համար հասանելի բակային տարածքներ: Հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․ «Նոր բակերում ստեղծվում են խաղահրապարակներ, նստարաններ, կանաչ գոտիներ՝ ապահովելով երևանցիների հանգիստն ու բակային ակտիվ կյանքը»,- նշել է նա։

Մարտիրոսյան Աշոտը զոհվեց հոկտեմբերի 15-ին Հադրութում, Խուռհատ սարի մատույցներում. այսօր նա կդառնար 24 տարեկան

Մարտիրոսյան Աշոտը Մեծամորից էր։ «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրն էր ավարտել։ Չնայած առողջական խնդիրներին, որոնք կարող էին հիմք հանդսիանալ, որպեսզի ազատվեր զինվորական ծառայությունից, Աշոտը գնում, ինքնակամ դիմում է գրում ու 2020 թվականի օգոստոսի 19-ին զորակոչվում բանակ։ Ջրականում էր ծառայում։ 1 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Կռվի առաջին օրվանից նա ակտիվ մարտական գործողությունների մեջ էր։ Հոկտեմբերի … Read more