Ընտրական շրջանում իշխանությունը նահանջում է հակաեկեղեցական քաղաքականությունից, սակայն փորձագետները զգուշացնում են գալիք հալածանքների մասին

Եպիսկոպոս Մկրտիչ Պրոշյանի գործով դատարանը մարտի 17-ին կայացրել է վճիռ՝ տնային կալանքը վերացնելու և վարչական հսկողություն սահմանելու մասին: Վերջինս ենթադրում է արգելք այցելել Արագածոտնի թեմ և շփվել վկաների հետ: Եպիսկոպոսը կալանավորվել էր 2024 թվականի հոկտեմբերին՝ ընտրական գործընթացներին միջամտելու և հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքով: Այս գործը լայն արձագանք է ստացել ինչպես եկեղեցական, այնպես էլ իրավապաշտպան շրջանակներում: … Read more

Մեր ամեն զինվnրի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ Կարապետյան

Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։   «Կաշխատենք յուրաքանչյուր մասնագետի հետ աշխարհում, ով կկարողանա բարձրացնել մեր զինվորի անվտանգությունը․ իսրայելցի լինի՝ իսրայելցու հետ, հույն լինի՝ հույնի հետ։ Ամեն ինչ՝ հանուն անվտանգության։   Այլևս թույլ չենք լինելու»,-գրել է նա։

Բոլոր մարտահրավերներին կդիմակայենք, կպատասխանենք նորարարությամբ. Իսրայելցի գեներալ Զվիկա Խայմովիչը՝ Սամվել Կարապետյանի անվտանգային թիմում (Տեսանյութ)

Հանդիպեցի այս ուժեղ թիմին մի քանի ամիս առաջ, և տեսնելով այս ուժը, հավակնությունները, անմիջապես համաձայնվեցի մասնակից դառնալ այս թիմին. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային ծրագրի շնորհանդեսին հայտարարեց Սամվել Կարապետյանի անվտանգային թիմին միացած իսրայելցի հակաօդային ուժերի պաշտպանության նախկին հրամանատար գեներալ Զվիկա Խայմովիչը։ «Պարզ է, որ այսօր այնպիսի աշխարհաքաղաքական վիճակում ենք ապրում, որտեղ մարտահրավերները բազմաթիվ են և շատ … Read more

Արմավիրի բանտում դատապարտյալը փորձել է կախվել. Armlur.am

Armlur.am-ի տեղեկություններով՝ Արմավիրի բանտում 4-րդ տեղամասի դատապարտյալը՝ պարսկահայ Մինաս Մեհրաբյանը, փորձել է ինքնասպան լինել։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնել է, որ ազատազրկվածի ինքնասպանության փորձը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից։ Երեկ էլ  քրեակատարողական հիմնարկում ինքնասպան է եղել 43-ամյա կալանավոր Արթուր Գասպարյանը։

Ողբերգական ավտովթար է եղել Սիսիան-Գորիս ճանապարհին. 3 զոհերն ու 1 վիրավորը երիտասարդ տղաներ են

Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Տիգրան Բ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով, քարերին բախվելով հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը … Read more

Օշականի դաշտամիջյան հատվածում խոշոր հրդեհ է բռնկվել

Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Օշական վարչական շրջանի դաշտամիջյան հատվածում անվադողեր են հրկիզել, ինչի հետևանքով առաջացել են խոշոր կրակ և հսկայական ծուխ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ծուխը տեսանելի էր Եղվարդ քաղաքից, իսկ կրակը՝ Աշտարակից։ Ամբողջ երկինքը պատվել էր սև ծխով, ինչը մեծ վնաս … Read more

Դժվարին ժամանակներում Իլյա Երկրորդը հայրական իմաստությամբ և սիրով առաջնորդեց իր հավատավոր հոտը՝ հաստատուն պահելով Վրաց Սուրբ Եկեղեցու առաքելությունը. Վեհափառ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հավատավոր ժողովրդի ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Նորին Սրբություն Իլիա Բ-ի վախճանման առիթով։ «Նորին Սրբություն Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության ու հոգևոր նվիրյալ առաջնորդության։ Նրա … Read more