Խաղաղությունն անհնար է առանց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան

«Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդարձի, օկուպացված տարածքների ազատագրման և մյուս հարցերը պետք է լուծվեն, բայց դա անհնար է առանց այդ հարցերի հիմնարար կարգավորման և այդ հարցերը ծնող պատճառների վերացման»,- ընդգծել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։   Նա նշել է նաև․   «Իրական խաղաղության հաստատման գործընթացում արցախահայության հարցի լուծումը ենթադրում … Read more

ՄԻՊ-ը անընդունելի է համարում քրեական վարույթի շրջանակում անձնական և ընտանեկան տվյալների հրապարակումը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ քրեական վարույթի շրջանակում քննչական մարմնի կողմից օգոստոսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ հրապարակվել են վարույթին առնչվող, միևնույն ժամանակ` անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերելի տվյալներ։   Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և … Read more

ArmDay.am | Երբ կնշվի՞ Խաղողօրհնեքը

Այս տարի Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը, կնշվի օգոստոսի 16-ին:   Աստվածածնի փոխակերպման տոնը կամ ինչպես ժողովրդի շրջանում շատ տարածված է ասել՝ խաղողօրհնեքը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է:   Ըստ Սուրբ Գրքի՝ Աստվածածինը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո մոտ 12 տարի պահք է պահել և այցելել իր Որդու գերեզմանին ու անդադար աղոթել։ Այդ … Read more

Միացյալ Թագավորության ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Էդվարդ Միլիբենդը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակի առթիվ։   Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։   «Մեր ռազմավարական գործընկերության հաստատումը նոր էջ է բացել Միացյալ Թագավորություն-Հայաստան հարաբերություններում՝ ստեղծելով ընդհանուր առաջնահերթությունների շուրջ ավելի խորը համագործակցության շրջանակ։ … Read more

ArmDay.am | Փաշինյանը զանգահարել է Ալիևին

2026թ. օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։   Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առիթով, որի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվեց խաղաղություն, ինչպես նաև նախաստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը։   … Read more

Թալանել են ՀՀ բնակության վերադարձած քաղաքացու տունը․ հափշտակել են 165 հազար դոլարի ոսկյա զարդեր և մոտ 10 հազար դոլար

Օգոստոսի 3-ին Երևանում բնակարանային գողության հերթական դեպքն է տեղի ունեցել, իսկ տուժողը արտերկրից բնակություն հաստատելու նպատակով էր վերադարձել Հայաստան։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ 74-ամյա Անգելինա Ա.-ն և հայտնել, որ վերադառնալով տուն, տան դռան փականը հայտնաբերել է վնասված, և տունն ամբողջությամբ տակնուվրա արված։ … Read more

Հովիկ Աբրահամյանի որդին՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, ձերբակալվել է սպшնություն պատվիրելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի … Read more

Եռակողմ դաշինք․ Ինչո՞ւ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը միավորեցին ուժերը

  ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել՝ ըստ որի, երեք երկրներից որևէ մեկի դեմ զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում համաձայնագրի բոլոր մասնակիցների դեմ։ Փաստաթուղթը ստորագրվել է Մեքքայի եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով և ստացել է «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիր» անվանումը։   Դրա հիմնական նպատակն … Read more