Այս տարվա 7 ամիսներին զբոսաշրջիկների թիվը նվազել է. Զբոսաշրջության կոմիտե

2026 թվականի հուլիսին Հայաստան այցելել է 198,709 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 263,592։ Նման տվյալներ է հրապարակել 2026 թվականի հունվար – հուլիսին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1,240,307։ 2026 թ․ հունվար-հուլիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։ Ներկայացված են … Read more

Գրեթե գոլ. Ինտերն անդրադարձել է Մխիթարյանի մասնակցությամբ վտանգավոր դրվագին

Նախամրցաշրջանային պատրաստության շրջանակում կայացավ իտալական գրանդների դիմակայությունը. ընկերական խաղում ուժերը չափեցին «Յուվենտուսն» ու «Ինտերը»։ Հանդիպումն ավարտվեց միլանյան ակումբի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Այս մասին գրում է armsport.am-ը։   «Ինտերի» կազմում 20-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆեդերիկո Դիմարկոն, իսկ 63-րդ րոպեին միլանցիների առավելությունը կրկնապատկեց Էնդի Դիուֆը։ Թուրինյան ակումբի կազմում խաղավարտին մոտ՝ 85-րդ րոպեին, հաշվի տարբերությունը կրճատեց Ֆրանսիշկու Կոնսեյսաուն: … Read more

Արտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները

Հուլիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ 48-ամյա Արթուր Ի․-ն և հայտնել, որ ժամը 17։00-ի սահմաններում մոտեցել է Քըրք Քըրքորյան փողոցի 29/8 հասցեում գործող «Հույս բոլոր մարդկանց» սոցիալ-մշակութային հիմնադրամի շենքին և նկատել, որ կոտրված վիճակում են … Read more

Թրամփ-Ալիև հեռախոսազրույց. Նրանք հույս ունեն, որ Հայաստանում TRIPP նախագծի շրջանակում աշխատանքները շուտով կմեկնարկեն

Այսօր հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում նրանք գոհունակություն են հայտնել Վաշինգտոնի գագաթնաժողովի տարեդարձի կապակցությամբ։ Ընդգծվել է, որ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված Համատեղ հռչակագիրը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը վերջ են դրել տարածաշրջանում … Read more

Հրդեհ՝ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ բնակիչներին տարհանել են

Օգոստոսի 8-ին՝ ժամը 18։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի ութերորդ հարկում։  Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ … Read more

Հայտնաբերվել է 318 գրամ մեթամֆետամին

ՆԳՆ-ից հայտնում են․ «Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի 39 և 36 ամյա բնակիչները ապօրինի ձեռք են բերում և իրացնում տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Օպերատիվ տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համագործակցությամբ։ Օգոստոսի 2-ին, ժամը 15-ին, երբ երկու տղամարդիկ այցելել էին Խաղաղ Դոնի փողոցի մի բնակչի տուն, քրեական ոստիկանները … Read more

Սա իրավունքների տոտալ, անընդունելի խախտում է. Գայանե Աբրահամյանը՝ ՔԿ հաղորդագրության մասին

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Գայանե Աբրահամյանը, անդրադառնալով Արգամ Աբրահամյանի ձերբակալության վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ նրա ընտանիքի մասին հրապարակած մանրամասներին, գրում է. «Քննչական կոմիտեն այլ իրավիճակում որեւէ մանրամասն շատ հանգիստ որակում է նախաքննական գաղտնիք ու տվյալները փակում, հիմա էս մանրամասների հրապարակումն ու անձնական կյանքի մանրամասները հրապարակելու իմաստը ո՞րն է, հասկանո՞ւմ եք, որ էս սահմանները հատելը … Read more

Հիշեք, տիկին։ Կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. Զոհվածի մայրը՝ ՔՊ-ական Թագուհի Ղազարյանին

44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանին, գրում է. «Դիմում եմ Ձեզ Թագուհի Ղազարյան Ու դուք եք խոսում զգայունությունից ու ապրումներից։ Դուք ասում եք՝ տասը օր լուր չեք ունեցել ձեր հորից։ Դա, անկասկած, ծանր փորձություն է, և ոչ ոք իրավունք չունի այն նսեմացնելու։Եթե դուք 10օր … Read more

Տեղի է ունեցել Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց

Տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նիկոլ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհակալություն է հայտնել 2025թ. օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կազմակերպելու, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված Խաղաղության հռչակագիրը որպես վկա ստորագրելու համար՝ ընդգծելով նախագահ Թրամփի անձնական ջանքերի որոշիչ նշանակությունը խաղաղության հաստատման գործում։ Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցներն … Read more