Օրը հարմար է տարբեր փորձարկումներ իրականացնելու համար․ օրվա աստղագուշակ

Խոյ․ Օրը հարմար է տարբեր փորձարկումներ իրականացնելու համար։ Դրանք կարող են վերաբերվել նաեւ անձնական կյանքին։ Եթե ինչ որ առօրեական գործ ձեզ բավականություն չի պատճառում, կարող եք դադարեցնել դրա կատարումը։   Ցուլ․ Օրվա ընթացքում հաճախ ընդմիջումներ կատարեք։ Դա կօգնի ձեզ խուսափել տարատեսակ սխալներից։ Լուրջ խնդիրներ չեն կանխատեսվում։ Օրն ընդհանուր առմամբ վատ չէ գործարքների ձեւակերպման համար։ Կարող … Read more

Ադրբեջանցիները Հայաստան են եկել ոչ թե անհայտ, այլ կառավարության վարած քաղաքականության պայմաններում

ԱԺ նախկին պատգամավոր, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը գրում է. «Թե բա՝ «դեռևս անհայտ պայմաններում Հայաստան են ժամանել ադրբեջանցիներ»։  Անհայտ պայմաններում չեն եկել, այս կառավարության վարած քաղաքականության պայմաններում են եկել: Իսկ այդ մասին մենք հազար անգամ խոսել ենք, բազմիցս զգուշացրել ենք, որ դա տեղի է ունենալու՝ նրանք գալու են…  Ի՞նչ նկատի ունի ադրբեջանցին, երբ տեսանյութում … Read more

Հանրությունը հերքում է ԿԳՄՍՆ-ի «հերքումը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ազգային կրթության խորհուրդը երեկ հրավիրել էր հանրային քննարկում՝ «Հայաստանի քանդվող ապագան` փակվող դպրոցներ» թեմայով: Անցած օրերին էլ թե՛ խորհուրդը, թե՛ բազմաթիվ այլ փորձագետներ նշում էին, որ սեպտեմբերից օպտիմալացման անվան տակ իշխանությունները որոշել են փակել 231 դպրոց ՀՀ մարզերում, մեծ մասը Շիրակի ու Սյունիքի մարզերում։ Դրանցից 41-ը գտնվում է «բարձր լեռնային» կարգավիճակ … Read more

Իշխանությունը հերթական փոթորկից առաջ մասշտաբային ապատեղեկատվության մեծ դnզա է ներարկում․ Աբրահամյան

«Սահմանազատման» գործընթացի շրջանակներում իշխանությունը Տավուշի մարզում, տարբեր ուժային կառույցների և քպ հովանավորյալների միջոցով ապատեղեկատվության մեծ դոզա է ներարկում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Նույնիսկ հարևան գյուղերում, շատ դեպքերում, պրոցեսին վերաբերվող իրար հակասող տեղեկություններ են տալիս ու այս ամենը տեղի է ունենում քողարկված և բավականին լավ մշակված … Read more

Մորից լքված մակակա Պանչի հուզիչ պատմությունը, որը բերեց այցելուների հեղեղ Ճապոնիայի կենդանաբանական այգի (Տեսանյութ)

Ճապոնիայի Իչիկավայի կենդանաբանական այգում ծնված փոքրիկ մակակա Պանչն իր տխուր պատմությամբ ոչ միայն այցելուներին է հուզել, այլ նաև դարձել է համաշխարհային համացանցային սենսացիա։ Պանչը՝ 8 ամսական ձագ, ծնվելուց կարճ ժամանակ անց լքել է մայրը։ Քանի որ նորածին կապիկները բնազդաբար կառչում են իրենց մայրերից՝ հարմարավետության և անվտանգության համար, կենդանաբանական այգու աշխատակիցները ստիպված են եղել ձեռքով խնամել … Read more

Հայ ժողովրդի փրկությունը ազգային ոգու և գործնական խաղաղասիրության համատեղումն է․ Զուրաբյան

Այսօր ելույթ ունեցա Արցախի ներկայացուցչությունում Ղարաբաղյան շարժման 38-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ «Ահա ելույթիս հիմնական դրույթները. Ղարաբաղյան շարժումը երբեք չի եղել պայքար միայն Արցախի ազատագրման համար: Այն եղել է պայքար ազատության, արժանապատվության, ինքնորոշման համար, արդարության և օրենքի համար: Շատ լավ եմ հիշում 1988 թվականի փետրվարյան օրերը, երբ մենք, արբեցած … Read more

Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ

«Փետրվարի 25-ին քեզ սպասում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում երիտասարդների համար՝ Նարեկ Կարապետյանի հետ»,-այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։   Նշվում է, որ սա հնարավորություն է բաց և անկեղծ միջավայրում բարձրացնել երիտասարդներին հուզող հարցերը, խոսել կարևոր թեմաների մասին և ստանալ ուղիղ պատասխաններ։ Հանդիպման ընթացքում տեղի կունենա նաև «Միսթր Ուժ» -ի պաշտոնական պրեզենտացիան։  Հանդիպումը … Read more