Ծննդկան է մшհшցել. փոքրիկի վիճակը կայուն ծանր է

Ծննդատներից մեկում այսօր ծննդկան է մահացել։ NEWS.am-ին առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ ծննդաբերության ընթացքում դիտվել է հղիի վիճակի կտրուկ վատթարացում` գիտակցության կորուստ: Բժշկական թիմի կողմից արվել է հնարավոր միջոցառումները, կատարվել է շտապ կեսարյան հատում: Բժշկական թիմի և ատողջապահության նախարարության ջանքերով անմիջապես կազմակերպվել է ծննդկանի` 3-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունք տեղափոխելը: Ցավոք, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել: Նշանակված … Read more

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սակարկման առարկա չէ. ԱԺ խմբակցությունները դատապարտելի են համարում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած պառակտիչ արտահայտությունները․ հայտարարություն

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները անընդունելի և դատապարտելի են համարում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած պառակտիչ արտահայտությունները՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերաբերյալ։ Պետության ղեկավարի մակարդակով նման բառապաշարի օգտագործումն անհամատեղելի է ազգային համերաշխության հռչակված սկզբունքների հետ: Այս մասին հայտարարություն են տարածել Արցախի ԱԺ խմբակցությունները։ «Արցախցիներին միտումնավոր անվանարկելը ոչ միայն նվաստացուցիչ է, այլև իրականության կոպիտ խեղաթյուրում։ Խոսքը հազարավոր … Read more

Հասարակությանը նոր բաժանարար գծերով տարանջատելու, միմյանց միջև թշնամությունը տարածելու մոտեցումը ուղեկցել է Նիկոլ Փաշինյանին. Տիգրան Աբրահամյան

«Երեկ մետրոյում Փաշինյանի արկածները որոշակի տրանսֆորմացիայի ենթարկվեցին այսօր, ինչը մեդիայում արտահայտվեց իշխանության հետ աֆիլացված լրատվամիջոցների, օգտատերերի և հավաքական առումով իշխանական քարոզչության հարձակումներով»,- ֆեյսբուքյան տեսանյութում ասաց «Պատիվ ունե» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով. «Այդ հարձակումներն ուղղված էին ոչ միայն մետրոյում Փաշինյանին հանդիպած արցախցուն՝ Արմինեին, այլ բոլոր արցախցիներին։  Սա իշխանությունն իր համար դարձրեց հերթական պարտրվակը արցախցիներին ևս մեկ անգամ … Read more

Վերջապես կան մարդիկ, որոնց կարող ենք վստահել մեր երեխաների անվտանգությունը. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն (տեսանյութ)

Վերջապես կան մարդիկ, որոնց կարող ենք վստահել մեր երեխաների անվտանգությունը։ Մենք այլևս թույլ չենք լինի։Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմած կնոջը գտել են

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 21-ին ՆԳՆ  Նուբարաշենի բաժնի ծառայողները Երևանում հայտնաբերել են մարտի 20-ից դատարանի որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոնից»  փախուստի դիմած կնոջը՝ 57-ամյա Գրետա Մ․-ին։ Նրան հայտնաբերել են  Շենգավիթում՝  Գարեգին Նժդեհ փողոցում ու կրկին  տեղափոխել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գրետա Մ․-ն մեղադրվում է գերեզմաններ պղծելու մեջ։

Գագիկ Ծառուկյանը ոչ միայն քարոզարշավին, այլ դրան նախորդող ժամանակահատվածում ակտիվ հանդիպումների շարք է ունենալու Հանրապետության գրեթե բոլոր համայնքներում. Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանը ոչ միայն քարոզարշավին, այլ դրան նախորդող ժամանակահատվածում շատ ակտիվ հանդիպումների շարք է ունենալու Հանրապետության գրեթե բոլոր համայնքներում: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:   «Ընդ որում՝ հանդիպումների շարքը լինելու է ոչ թե մեծ մասսայական միջոցառումների մակարդակով, այլ հենց բակերով, այգիներով, գյուղամեջերով՝ շրջելով, մարդկանց հետ զրուցելով … Read more

Մենք առաջարկում ենք ուժեղ խաղաղություն, ապահովված մի քանի երաշխավորների կողմից, առանց նվաստացուցիչ զիջումների․ Գոհար Ղումաշյան

Մենք առաջարկում ենք ուժեղ խաղաղություն, ապահովված մի քանի երաշխավորների կողմից, առանց նվաստացուցիչ զիջումների։   Գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։   «Եթե ինձ չընտրեք՝ կլինի պատերազմ․                            Մեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ: Երեք անգամ … Read more

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր. այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնել։ «Ժամանակն է ուժեղ Հայաստանի»,- ասվում է հաղորդագրությունում։