Երևանի խաղահրապարակում հայտնաբերված նորածին աղջիկը գտնվում է բժիշկների հսկողության տակ, պարզում են մոր ինքնությունը

Այսօր՝ օգոստոսի 10-ին, առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա կա։ Մինչ կժամանեին համայնքային ոստիկանները, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների թիվ 25 խումբը տեղում … Read more

Սողանք և սելավ՝ Վայոց ձորում, ճանապարհը լցվել է ջրաբերուկներով

Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։43-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք․ ավտոճանապարհը փակվել է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հորդառատ անձրևի հետևանքով Շատին-Հերմոն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին առաջացել է սելավ, ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով (մոտ … Read more

Միայն 2026թ. Ադրբեջանն անվտանգության ու պաշտպանության ոլորտում ծախսում է մոտ 3.4 անգամ ավելի շատ գումար, քան Հայաստանը. Գառնիկ Դավթյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցի շուրջ քննարկումների ժամանակ ԱԺ դահլիճում նստած է 18 ՔՊ-ական պատգամավոր։ Արձանագրումն արեց ԱԺ ամբիոնին մոտեցած ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դավթյանը։ Նրա ելույթն Ադրբեջանի ռազմական պոտենցիալի մասին է, ասաց՝ անլուրջ է համարում այն խոսակցությունները, թե խաղաղություն է հաստատված ու ռազմական … Read more

Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին․ Եկեղեցու պահպանության խորհրդի նախագահ

Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․           «Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին։   Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատարանի առաջ կանգնեցնելը Հայաստանի ներքաղաքական կյանքի հերթական դրվագը չէ։ Սա այն դեպքերից է, երբ պետության գործողություններն արդեն դուրս են գալիս ընթացիկ քաղաքական պայքարի շրջանակից և … Read more

Ո՞նց պետք է լուծվի զինծառայողների ընտրելու իրավունքի հարցը․ Վարդևանյան

ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն անդրադարձավ  օգոստոսի 2-ից Ազգային ժողովի կառուցվածքին վերաբերող հարցին։ Մասնավորապես ընտրություններին մասնակցած ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն առնչվող ձայների խնդրին։ «Խոսքը գնում է 135 ձայնի մասին, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է։ Այսինքն, ստացել է ընդհանուր առմամբ 58 000 և  գումարած 135, ուղղակի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2 ընտրական … Read more

Թունավորման դեպքից հետո Երևանում բար-ռեստորանի գործունեություն է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցման մասին է հայտնում։ Հաղորդագրությունում նշված է․ «Ինչպես արդեն տեղեկացվել է, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ից ստացված հաղորդագրության հիման վրա, վերահսկողություն էր սկսել «Բամբու» բար-ռեստորանում (ք. Երևան, Ազատության պողոտա 2/2). հանրային սննդի այս օբյեկտում սնվելուց հետ «սուր աղիքային վարակ» նախնական … Read more

Եղեգիս-Հերմոն ճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում․ դարձել է ոչ երթևեկելի

Այսօր՝ օգոստոսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։           Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ … Read more

Աշոցք խոշորացված համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողը. Փաշինյան

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք գյուղում գտնվող՝ 4.73 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը: Կադաստրային արժեքը՝ 4 միլիոն 564 հազար դրամ: Այս մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ռուբեն Վարդանյանի կնոջ հայտարարությունից հետ ԱԳՆ-ից նրան հանդիպման առաջարկ են արել

Արտգործնախարարությունը ադրբեջանական բանտում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին հանդիպման առաջարկ է փոխանցել բանավոր, «Ազատությանը» փոխանցել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Ռուբեն Վարդանյանի կինն այսօր ավելի վաղ հայտարարել էր, թե կառավարությունից որևէ մեկը իր հետ կապ չի հաստատել, թեև այդ մասին հայտարարվել էր: ԱԳՆ-ից «Ազատությանը» պարզաբանեցին, որ Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկը մինչև այդ արդեն … Read more

ՌԴ-ն ասում է՝ ձկան հետ կապված խնդիրներ կան. Փաշինյանն էլ ասում է՝ իսկականից, ձուկն առա, էնքան վատն էր, ուտելու բան չէր. Խաչատրյան

Ռուսաստանն ասում է՝ այն ձուկը, որը մտցնում ես իմ տարածք, իմ նորմերին չի համապատասխանում, այստեղ ԵԱՏՄ-ն ի՞նչ կապ ունի, լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Նիկոլ Փաշինյանն էլ, փոխանակ ունքն ուղղի, աչքն է հանում, ասում է՝ ձուկն առա, էնքան վատն էր, ուտելու բան չէր, յուղոտ էր, ճարպոտ էր։ Այս հարաբերություններում է խնդիրը, ռուսներն … Read more