Պարզ է, որ Դադիվանքը հայկական է, բայց ինչո՞ւ չեք ասում՝ Սանկտ-Պետերբուրգի հայկական եկեղեցին մերն է, Գլենդելի քաղաքային խորհուրդը մերն է. Ռուբինյան

Tert.am-ը գրում է. Չեմ հասկանո՞ւմ, դուք ինքներդ ձեր պատմությունից չեք սովորո՞ւմ: Եկաք այնքան հայրենասիրական կենացներ սարքեցիք, որ Ղարաբաղը համալրեց կորսված պատմական հայրենիքի շարքը։ Կլինի՞ մեկ անգամ կանգնեք, ասեք՝ կարո՞ղ է մի բան սխալ ենք անում: Այս մասին Ազգային ժողովում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Մեկ էլ մի բան էլ, որ տիկին Գրիգորյանն ասում է՝ … Read more

Ալեն Սիմոնյանը հայհոյում է քաղաքացուն

«Էտ լակոտը գյադան իրեն թույլ տվեց ինձ վիրավորել»,- ԱԺ մուտքի դիմաց զոհված զինծառայողների ծնողներին վրդովված ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։  Ալեն Սիմոնյանը պնդեց, թե առաջինը քաղաքացին է հայհոյել, ինքը պատասխանել է, բայցքաղաքացին պնդեց, որ առաջինը Սիմոնյանն է հայհոյել։ Միջադեպից հետո ոստիկանները բերման ենթարկեցին «Համահայկական ճակատ»-ի նախագահ Արսեն Վարդանյանին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը  2026 թվականի մարտի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի … Read more

Կներեք, ձեր ծնոտին հագցրել էին. Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողին (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հավատացնում է, թե ինքը ոչ մեկին չի վախեցնում, պարզապես մտքեր է փոխանակում հանրության հետ։ Նա այսօր վստահ պնդեց, որ իրեն հարց ուղղած լրագրողը քվեարկելու է ՔՊ-ի օգտին։ «Այլ բան հիմա չեք ասում, որովհետև վաղվանից կկտրվի ձեր ֆինանսավորումը, իսկ երբ չքվեարկեք ՔՊ-ի օգտին, էլի կտրվելու է ձեր ֆինանսավորումը, որովհետև ձեր գործունեությունը դառնալու է անիմաստ, … Read more

Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է խոստանում, բայց բերելու է ստրկացում ու ադրբեջանացում. Էդուարդ Շարմազանով

Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է խոստանում, բայց բերելու է ստրկացում ու ադրբեջանացում, այս մասին հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Նիկոլը 2021-ի ընտրարշավին խոստացավ հետ բերել/դեօկուպացնել/ Շուշին, բայց 2022-ի հոկտեմբերի 6-ին ամբողջ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ 2020-ի գարնանը քաղաքացիներին բաժանում էր «հպարտ քաղաքացու անձնագիր», որտեղ Արաքսի ափից մինչեւ Օմար հայկական էր, հիմա … Read more

Փաշինյանը պնդեց՝ Արցախի լուծարումն առանց իրեն է եղել, իսկ Պրահայում որոշել է միայն ՀՀ-ի հարցը (Տեսանյութ)

Ղարաբաղի հետ կապված բոլոր որոշումները նախկինում կայացրել եմ՝ խորհրդակցելով Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, չի եղել որոշում, որ կայացնեմ՝ առանց Ղարաբաղի ներկայացուցիչների հետ խորհրդակցության. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, թե ինքը չէր ներկայացնում Արցախ պետությունը, նրանց շահերը, ինչպե՞ս որոշեց Արցախի ճակատագիրը։ Փաշինյանը պնդեց, որ Արցախի լուծարումը կայացվել է առանց իրեն։ «Ինչ … Read more

«Շահրամանյանը պնդում է՝ վերջին հայտարարության տեքստը համաձայնեցվել է Փաշինյանի հետ», «ստում է, ներկա եմ եղել բոլոր զրույցներին». Գալստյանը և Ռուբինյանը ԱԺ-ում վիճեցին

Ձեր քաղաքական թիմը և ձեր առաջնորդը լեգիտիմացնում են Արցախի էթնիկ զտումը, որն ինքնին ցեղասպանություն է․ ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Մինչ այդ, նա հիշեցրեց, որ 2023 թվականին ընդունված որոշմամբ այս իշխանությունները ձևակերպել էին, որ ՀՀ-ն իր պաշտպանության տակ է վերցնում «էթնիկ զտման ենթարկված արցախցիներին»։ «Ես ձեզ ուզում եմ հիշեցնել Շահրամանյանի բացահայտումը և … Read more

Ես չեմ ասել, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի էլիտան է փախել, ժողովրդին մեղադրելը քաղաքական տգիտություն է. Փաշինյան (Տեսանյութ)

Ուր ենք գնում էտ ճանապարհով՝ էթնիկ զտում, էթնիկ զտում, ցեղասպանություն, ցեղասպանություն և այդպես շարունակ. լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, որ ստացվում է՝ արցախցիներն իրենք են փախել առանց պատճառի, և Ալիևը ոչնչով մեղավոր չէ։ «Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, և ես ասում եմ, որ Ղարաբաղի, … Read more