Հիմա․ «ԱԶԱՏՈՒԹՅՈ'ՒՆ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ». ԲԱԶՄԱԹԻՎ ԱՋԱԿԻՑՆԵՐ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿՈՒՄ
Հիմա․ «ԱԶԱՏՈՒԹՅՈ'ՒՆ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ». ԲԱԶՄԱԹԻՎ ԱՋԱԿԻՑՆԵՐ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿՈՒՄ
Հիմա․ «ԱԶԱՏՈՒԹՅՈ'ՒՆ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ». ԲԱԶՄԱԹԻՎ ԱՋԱԿԻՑՆԵՐ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿՈՒՄ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 16-ին ժամը 09:00-19:00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Արզնի գյուղի ջրամատակարարումը:
Ապրիլի 14-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյան
Հայաստանում սպասվող հակախտրական օրենսդրական փաթեթի շուրջ միջազգային ուղերձները գնալով ավելի կոնկրետ են դառնում։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին հրապարակված նամակում վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցել է մի շարք առաջարկներ, որոնք, ըստ էության, սահմանում են այն նվազագույն չափանիշները, որոնց համապատասխանությունը Եվրոպայի խորհուրդը ակնկալում է նոր օրենքից։ Նրա խոսքով՝ ապագա իրավական համակարգը պետք է լինի ամուր, … Read more
Այսօր՝ ապրիլի 14-ին, հերթական մահվան դեպքն է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Հայտնում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։00-ի սահմաններում զինվորական հոսպիտալ («Մուրացան») տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով հոսպիտալ են ժամանել ՀՀ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաներ, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները։ Գ․ Շամշյանի … Read more
Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինե Օհանջանյանը գրում է․ «Ի պատասխան ԶԼՄ հարցումների Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան»։
«Տելեվիզրը ունի էլի, ինչ ա անում, դրա տեղը փողը տուր»․ Հակակոռուպցիոնը ձայնագրություն հրապարակեց
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը ArmDay.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի հեռուստառադիոընթերցումն առանց Armday.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:Կայքը պատասխանատվություն չի կրում այլ լրատվամիջոցներից հրապարակված նյութերի համար:
Գոհար Ղումաշյանից բացի էլի մեկ կնոջ են ձերբակալել. ով է նա