Ձեր մոտ ասֆալտ փռելը չի ստացվում, կանեփ աճեցրեք. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին

ՔՊ-ականներին շնորհավորում եմ Իսակովյան լճի կապակցությամբ, Երևանի ավագանու նիստին ասաց «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանը։ «Էդ որ Իսակովի փողոցը փակեցիք, սարքում էիք, ընդամենը մի անգամ անձրև եկավ ու լիճ դարձավ այդտեղ, այդ լճի բացման կապակցությամբ ձեզ շնորհավորում եմ։ Բա լավ, էդ ճանապարհը, որ սարքում էիք, չէիք գիտակցո՞ւմ, որ այդտեղ առաջինը ջրահեռացում պետք է լինի։ … Read more

Երբեք որևէ կաթողիկոս չի եղել եկեղեցին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Եկեղեցու դեմ արշավ հայտարարած Նիկոլ Փաշինյանը հիմա էլ հայտարարում է, որ հոգևորականները չեն կարող դուրս լինել Համընդհանուր հայտարարագրման համակարգից։ «Մենք վաղուց ենք խոսել, որ եկեղեցին պետք է հարկեր վճարի»,- նշել է նա։ Ըստ նրա՝ եկեղեցին չի ուզում ժողովրդի առաջ հաշվետվողական լինել։ «Եկեղեցին ժողովուրդն է, երբեք որևէ կաթողիկոս չի եղել եկեղեցին»,- ասել է Փաշինյանը։

Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների

Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների։ Այս մասին հայտնում է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Առանց ձևականությունների, առանց կեղծիքի, առանց իրար դուր գալու փորձերի։ Ու ամեն գյուղում հասկանում ես, թե ինչքան հարցեր կան կուտակված մեր հայրենակիցների, մեր ժողովրդի մոտ, մեր քույրերի ու եղբայրների մտքերում ինչքան հարցեր ու խնդիրներ կան, ինչքան չասված ապրումներ։ … Read more

Ռազմական գործողության վերսկսումը կորստաբեր է լինելու, ռեգիոնալ վիճակից ակնկալիք ունեցողները շատ են

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․ «Այս պահին, քաղաքական աշխարհից լավ սպասելիքն այն է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանագիր ստորագրելու և հրադադարի ավարտից հետո (ապրիլի 22)՝ ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա: Միջազգային տեղեկատվական հոսքերում անորոշություններն ու հակասությունները շատ են և դժվար է ասել, թե կողմերն ինչ զիջումների են գնացել … Read more

Երբ Սամվել Կարապետյանը մասնակցի ընտրարշավին, բոլորը կսկսեն համեմատել Փաշինյանին Կարապետյանի հետ․ ընտրությունը կգնա Կարապետյանի կողմը․ Նարեկ Կարապետյան

Սա անօրինակ քայլ էր համաշխարհային քաղաքական պրակտիկայում, երբ ընդդիմության հիմնական ուժի առաջնորդին հնարավորություն չի տրվել անցկացնել նորմալ ընտրարշավ, հնարավորություն չի տրվել շփվել սեփական ժողովրդի հետ։ Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ «Իհարեկ կարող ենք հասկանալ, թե ինչու է սա արվում, կա բազային վախ։ Գաղտնիք չէ, որ երեք … Read more

«Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռիի մասնաճյուղի անդամ, Գյուլագարակ համայնքի բնակիչ Վրույր Այվազյանը «Ազատությանը» հայտնել է, որ  իր տան խուզարկության արդյունքում քննչական մարմինները տարել են իր կնոջ և մոր հեռախոսները, կրիչներ, տան համակարգիչը, ինչպես նաև գյուղատնտեսական նշումներ պարունակող մի քանի նոթատետրեր։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ Լոռիում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների բնակարաններում խուզարկություններ են իրականացվել։  ՔԿ-ից հայտնել էին, որ քննչական գործողությունները … Read more