Հայաստանը ռիսկի է գնում կորցնելու ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր արտոնությունները․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում իր բոլոր արտոնությունները կորցնելու վտանգի տակ է։ «Մենք հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, և այդ հարաբերությունները սերտ են, ինչպես դաշնակիցներ, բայց միևնույն ժամանակ դրանք բարդ են՝ հաշվի առնելով այն, թե ինչպես է Արևմուտքը փորձում … Read more

Սեբաստիա փողոցում վթար է տեղի ունեցել՝ ավտոբուսի և մոպեդի մասնակցությամբ, վերջինիս վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր ժամը 13։30-ի սահմաններում ողբերգական վթար է տեղի ունեցել Սեբաստիա փողոցում խաչմերուկում, թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը  վրաերթի է ենթարկել մոպեդով առաքիչին։ Տեղեկությունը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։ Նա նշեց, որ մոպեդի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ «Մեղավորության հետ կապված գնահատական չեմ կարող տալ, քանի որ պետք է սպասել ԱՊՊԱ … Read more

Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է

ArmLur.am-ին էջմիածնում տեղի ունեցած միջադեպից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, վիճաբանողների մեջ է եղել գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր՝ նախկին դատավոր Նաիրա Գրիգորյանի որդին՝ Սեյրան Արտակի Պողոսյանը։ Նա հիվանդանոցում է և նրան են վնասվածքներ հասցրել։ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Վաշարշապատի համայնքային ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպք․ հայտնաբերվել էր հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը. «Մայիսի 14-ին՝ ժամը 10։40-ին, … Read more

Մարդիկ ուզում են հասկանալ՝ կարողանալո՞ւ են ապրել Հայաստանում, թե՞ արժանանալու են արցախցիների ճակատագրին. Էլինար Վարդանյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածու Էլինար Վարդանյանը շեշտում է՝ իշխող ուժն առաջարկելու ոչինչ չունի, նրա վարած քարոզարշավն էլ ատելության վրա է կառուցված. «Նախընտրական քարոզարշավի առաջին մի քանի օրերի տպավորությունը միանշանակ է՝ իշխող ուժն առաջարկելու ոչինչ չունի։ Փաշինյանի քաղաքական հռետորաբանությունը գրեթե ամբողջությամբ կառուցվում է «կբռնենք», «կդատենք», «պատասխան կտան», «պատին կտանք» արտահայտությունների շուրջ։ Գրեթե յուրաքանչյուր … Read more

Գյումրիում հիվանդանոց տեղափոխված 15 սաներից 2-ի վիճակը միջին ծանրության է. ԱՆ

Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես նաև նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։ Այս մասին Panorama.am-ը զրուցեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը: «15 երեխա է հոսպիտալացվել Գյումրու բժշկական կենտրոն՝ աղիքային վարակով։ Ընդհանուր այս … Read more

Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից… Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին

«Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից դպրոցի տարիքից իմ երեխեն դոշ է տվել, ես էլ երկու անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծվի այն օրը, որ ես ձեզ եմ ընտրել, որովհետև դուք իմ երեխու մահվան պատճառը դարձաք»,-էջմիածնում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմեց Ազատ գյուղի սակրավորների ստարաբաժանման հրդեհի զոհերից մեկի մայրը՝ շարունակելով. «Դուք սպանեցիք էդ 15 … Read more

Իշխանությունը տապալել է սոցիալական պատասխանատվության իր պարտականությունը. Վարդևանյան

«2021 թվականին Հայաստանում աղքատության ցուցանիշը կազմել է շուրջ 27 %։ ՔՊ նախընտրական խոստումն էր, որ այն պետք է կրճատվի 2 անգամ։ Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, աղքատության ցուցանիշը Հայաստանում շուրջ 22 % է, իսկ ծայրահեղ աղքատության մեջ մեր հայրենակիցներից շուրջ 30,000-ն են գտնվում»,-  թվային տվյալները ներկայացնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարևանյանը սոցիալական ցանցի իր … Read more

Գագիկ Ծառուկյանի՝ «ես իմ կլասը չեմ գցելու» խոսքերը համարվել է նախորդ շաբաթվա ամենապոպուլյար արտահայտությունը. Իվետա Տոնոյան

Մեզ համար անընդունելի է քննադատությունը տեղափոխել ընտանիք, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ամփոփելով նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթը: «Հարցումներից մեկի տվյալներով՝ Գագիկ Ծառուկյանի՝ «ես իմ կլասը չեմ գցելու» արտահայտությունը համարվել է նախորդ շաբաթ հնչած ամենապոպուլյար արտահայտությունը: Մենք չենք մտնելու այս լեքսիկոնով քննարկումների դաշտ: Սակայն, դա չի նշանակում, որ … Read more

Արման Թաթոյանը դիմել է պետական համակարգի աշխատակիցներին (Տեսանյութ)

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հատուկ ուղերձով դիմել է պետական համակարգի աշխատողներին։ Թաթոյանը նշել է, որ բժիշկները, մանկավարժները, իրավապահ մարմինների աշխատակիցները, դատավորները, ինչպես նաև նախարարությունների, մարզպետարանների ու համայնքապետարանների աշխատողները իրենց ամենօրյա աշխատանքով ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։ «Դուք ձեր աշխատանքով ծառայում եք Հայաստանի Հանրապետությանը։ Ձեր աշխատանքը մեր պետականության կարևոր հենասյուներից է։ Ես գիտեմ, որ … Read more