Փաշինյանը որոշել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. սա պետք է անկեղծորեն ընդունել․ Մեդվեդև

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ խզման ուղի է ընտրել, և դա պետք է ակնհայտորեն ընդունվի, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։ Մեդվեդևը նախկինում նշել էր, որ Փաշինյանը կարող է «ցավոտ կերպով» հայտնվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև՝ մի կողմից փորձելով «քաշել» Երևանին ԵՄ, մյուս կողմից՝ փորձելով պահպանել Եվրասիական տնտեսական … Read more

Մեր ժողովուրդը ոչ մեկից չպետք է վախենա, քվեախցիկում քաղաքացին ամենազորն է. Արման Թաթոյան

Մեր ժողովուրդը ոչ մեկից չպետք է վախենա, և այս ընտրությունները մեր պետության ճակատագրի մասին են, լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը։   «Քվեախցիկում քաղաքացին ամենազորն է։ Մենք պետք է ոչ թե վախերով ընտրենք, այլ հանուն հույսի ու հավատի, մեր երկրի ապագայի և մենք որոշենք մեր ճակագիրը»,-ասաց Թաթոյանը։   Նա նշեց, որ … Read more

Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն

Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը Sportmedia.am—ի հետ զրույցում ամփոփել է Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների արդյունքներն, ինչպես նաև տարվա մյուս կարևորագույն մրցաշարերում հայ ուշուիտսների մասնակցությունը։ «Այս տարվա ընթացքում պետական ֆինասավորմամբ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան մասնակցեց 4 խոշոր մրցաշարերի ու բոլոր մրցաշարերից վերադարձանք մեդալներով։ Պետք է առանձնացնեմ Եվրոպայի առաջնությունը, որից վերադարձանք մեդալների մեծ ավարով։ Անցած … Read more

Եթե չենք ուզում, որ մեզ խաբողները շարունակեն Ալիևի ֆանտազիաները իրագործել, գնացե’ք քվեարկության

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․     «Եթե չենք ուզում մեր փոխարեն Ալիևը որոշի, ուրեմն պետք է հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։   Եթե չենք ուզում, որ Ալիևի կամքով մեր երկրում սահմանադրություն փոխվի, ուրեմն պետք է հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։   Եթե չենք ուզում, որ մեր պետության դեմ անպատիժ զավթողական ծրագրեր առաջ մղվեն, ուրեմն … Read more