Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Մանուկյան

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ) պահանջով… Ասաց, արձագանքելով մեր Աննա Գրիգորյանի արդարացի մեղադրանքին։ Ինքնախոստովանություն։ Ալենը թե նեղանա, թող դատի տա։ Սովոր է։ Մեկն արդեն պարտվել է»:  

«Ինքն սկի չի կարողանում իր տղին ու իր կնգան տուն բերի, Գագոյի տղուն ո՞նց պիտի բերի». քաղաքացի

«Գագիկ Ծառուկյանի տղային ա ուզում բերի Բելառուսից Հայաստան: Ինքը սկի չի կարողանում իր տղին ու իր կնգան տուն բերի, Գագոյի տղուն ո՞նց պիտի բերի: Թող գնա իր ընտանիքի մասին մտածի: Ո՞ր մի թեկնածուն է իջնում էդ մակարդակին»,- Նիկոլ Փաշինյանի հասցեին ասում է զայրացած քաղաքացիներից մեկը:

Քրեական պատասխանատվության վտանգի տակ՝ վաղը հրապարակելու եմ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելն ամրագրող գաղտնի փաստաթուղթը. Գեղամ Մանուկյան

«Քրեական պատասխանատվության վտանգի տակ, վաղը հրապարակելու եմ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելն ամրագրող փաստաթուղթը։ Այն գաղտնի պահվել է պաշտպանության նախարարությունունում»,- գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Աննա Գրիգորյանի հետ մեկ տարի հարցումներով փորձում էինք ստանալ այդ փաստաթղթի օրինակը։ Վերջը ստացանք։ Սպասեք մանրամասների»,- նշել է Մանուկյանը։

Ալեն Սիմոնյանը հաստատում է` եթե Գաֆարովան հրավիրի, կգնա «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» կոնֆերանսին

«Հանրային հեռուստաընկերության» նախընտրական բանավեճի ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Էդգար Ղազարյանը դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. «Դուք ձեր ադրբեջանցի գործընկերոջը` Գաֆարովային, հրավիրել եք Հայաստան, հավանաբար, նա կլինի 300000-ից առաջին ադրբեջանցին: Նա ձեզ ոչ մի անգամ չի հրավիրել Ադրբեջան, բայց դուք հաստատել եք, որ եթե նա որևէ անգամ ձեզ հրավիրի, գնալու եք Ադրբեջան: Հիմա հունիսի 18-19-ն Օրդուբադում … Read more

Սա պատահական ընտրություններ չեն. սա ազատության ու ստրկության մասին է. Սամվել Կարապետյան

Մեր նորագույն պատմության մեջ դեպք չի եղել, որ ընդդիմությունն իշխանափոխություն անի ընտրություններով. սա թող նախադեպ լինի:   Այս մասին Տավուշի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:   «Սա պատահական ընտրություններ չեն, սա ազատության ու ստրկության մասին ընտրություն է»,- նշել է նա:   Մանրամասները՝ տեսանյութում:    

Ալիևի դեսպանները նրանք են, որոնք արդարացնում են Արցախում հայկական եկեղեցու ոչնչացումը. Աբովյանի խոսքերն Ալեն Սիմոնյանն իր վրա վերցրեց

Ալիևի դեսպանները նրանք են, որոնք արդարացնում են Արցախում հայկական եկեղեցու ոչնչացումը, նրանք են, որոնք ասում են Արարատին մի նայեք, թուրքերը կարող է նեղվեն։ Այս մասին Հանրային ՀԸ եթերում բանավեճի ժամանակ հայտարարել է Արման Աբովյանը։Աբովյանի խոսքերը բուռն ընդունեց Ալեն Սիմոնյանը, Աբովյանն էլ հետաքրքրվեց՝ ինչու է նա իր վրա վերցնում։«Պրոբլեմի հիմքն այն է, որ ցանկանաք, թե ոչ՝ … Read more

13-ամյա երեխան հոսանքի բաց հաղորդալարին է կպել ու մահացել. մանրամասներ՝ Ախթալայի դժբախտ պատահարից

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ դժբախտ պատահարի հետևանքով 13 տարեկանում կյանքից հեռացել է մեր ֆուտբոլային ընտանիքի անդամ Արեն Քառյանը:   «Ամբերդ-Դեբեդ» ֆուտբոլային ակումբը և Hay Mitq հասարակական կազմակերպությունն իրենց ցավակցությունն ու զորակցությունն են հայտնում Արենի հարազատներին…   Oragir.News-ին հաջողվել է բացառիկ մանրամասներ իմանալ ողբերգական դեպքից:   Մեր աղբյուրը հայտնեց, որ երեխայի ընտանիքը բնակվում է Ախթալա … Read more