Այսօր էլ ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում․ Սուրենյան

Այսօր էլ ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում: ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել։

Ծառուկյանը տղավարի իր կռիվը տալիս է, մնացածի տված կռիվը պետք է տեսնենք. Մարտուն Գրիգորյան (Տեսանյութ)

Տեսնում ենք, թե ինչ է կատարվում, տեսնում ենք ընտրակեղծարարությունը. ամեն ինչ արվում է, որպեսզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը զրկեն մանդատներից և կարողանան ԱԺ-ում ունենալ 3/5 մասը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։ «Այն, ինչ իշխանությունները պլանավորել են, չեղավ իրենց ուզածով, և այսօր իշխանությունն ունի լուրջ խնդիր։ Դրանով է պայմանավորված, որ այս պահի դրությամբ … Read more

Ազատի զինվորական կացարանի գործող մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվեց

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվեց ևս երեք ամսով։ Դատական այսօօրվա նիստի ընթացքում հայտարարեց դատավորը։ Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը  01.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ։  … Read more

Երկրաշարժ՝ Ադրբեջանի Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք. զգացվել է նաև Հայաստանում

Հունիսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 15:13-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝  Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․8 մագնիտուդով երկրաշարժ։   Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել … Read more

Երևանում մարդատար մեքենաների համար վստահորեն պետք է մտցվեն որոշակի սահմանափակումներ. Ավինյան

«Երևանի քաղաքապետարանը ստեղծել է հատուկ հիմնարկ՝ Երևանի երթևեկության կառավարման կենտրոն, որին տրվել է համապատասխան մասնագիտական կազմ»,-  ԱԺ-ում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով Երևանում խցանումների վերաբերյալ։ Ըստ նրա,  այդ կենտրոնը նպատակաուղղված է թվային լուծումների ներդրման և վերլուծության համար։ «Շատ ուրախ եմ, որ այս հիմնարկը արդեն իսկ սկսել է կոնկրետ արդյունքներ տալ։ Այս պահի դրությամբ իրականացնում … Read more

Եթե գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին՝ կգնանք խորհրդարան, եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով՝ կհեռացնենք այդպես. Սամվել Կարապետյան

Դիմել ենք ԿԸՀ, հետո դիմելու ենք Սահմանադրական դատարան 2 պահանջով, առաջինը՝ չեղարկել ընտրությունները, երկրորդը՝ նշանակել երկրորդ փուլ, եթե Փաշինյանը վստահ է, որ ինքը հաղթել է, թող գնա երկրորդ փուլ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:   «Մենք էլ չենք հաղթել, Փաշինյանն էլ չի հաղթել, դրա համար ասում ենք, … Read more

Փաշինյանն էլ չի հաղթել, մենք էլ չենք հաղթել. ընտրությունները տապալված են. Սամվել Կարապետյան

Արդեն իսկական վարչապետի կաբինետում կանցկացնենք, դատարանի բակում լրագրողներին դիմելով՝ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նա նկատի ուներ, որ շուտով լրագրողներին ինքը որպես վարչապետ կկարողանա հարցազրույց տալ։ «Փաշինյանն էլ չի հաղթել, մենք էլ չենք հաղթել։ Դրա համար ասում ենք, որ Հայաստանին պետք է լեգիտիմ իշխանություն, ինքը չապահովեց դա»,-նկատեց Կարապետյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ ընտրություններն … Read more

Երեկ՝ ուշ գիշերին, ԿԸՀ-ն անմռունչ կերպով կյանքի կոչեց Փաշինյանի ցանկությունը՝ թույլ չտալ ԲՀԿ-ին հաղթահարել անցողիկ շեմը (Տեսանյութ)

Նախօրեին՝ ուշ գիշերով, գաղտագողի, ծածուկ պայմաններով և հատելով օրինականության բոլոր սահմանները՝ ԿԸՀ-ն որոշում է կայացրել 2 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել, ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ Նշեց՝ շատ լավ հասկանում են, որ սա փորձ է հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով թույլ չտալ ԲՀԿ-ի մուտքն Ազգային ժողով։ «Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի … Read more