Իրավապահները մտել են դաշնակցական Իշխան Սաղաթելյանի տուն

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի բնակարանի խուզարկությունն ավարտվել է, այժմ փորձում են խուզարկել նրա ավտոմեքենաները։ Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնեց Սերգեյ Հարությունյանը՝ նշելով, որ բնականաբար ոչինչ չի հայտնաբերվել։

Ի՞նչ քրեական գործով են մտել ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի տուն

Irakanum-ը տեղեկացավ, որ Իշխան Սաղաթելյանի տանը և մեքենաներում խուզարկություն իրականացնում է Քննչական կոմիտեն: Թե ինչ վարույթի շրջանակներում` կառույցից չհայտնեցին: «Իշխան Սաղաթելյանի տանը Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ: Այլ մանրամասներ չհայտնեցին»,-ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:   Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնել էինք, որ իրավապահները ներխուժել են ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանի … Read more

Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն Մամուլի հաղորդագրություն

2026 թվականի ամռանը Սյունիքի սիրտը կրկին կդառնա համաշխարհային երաժշտարվեստի կենտրոն՝ բաբախելով դասական երաժշտության ռիթմերով։ Կապանի միջազգային երաժշտական փառատոնը՝ Կապան Ֆեստը, արդեն չորրորդ տարին անընդմեջ կմիավորի աշխարհահռչակ երաժիշտների, երիտասարդ տաղանդների և արվեստասեր հանդիսատեսի՝ դառնալով տարվա կարևորագույն մշակութային իրադարձություններից մեկը։ Արդեն ավանդույթ դարձած փառատոնը 10 օր շարունակ Կապանը կվերածի կենդանի երաժշտության, ստեղծագործական երկխոսության և միջազգային մշակութային համագործակցության … Read more

ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ. Սպուտնիկ Արմենիա

«Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ` հոգևոր ծառայությունը շարունակելու համար, հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։   Նրանք Վորոնեժի և Իժևսկի հայկական եկեղեցիների հոգևոր սպասավորներն են։   Սպուտնիկ Արմենիա–ի տեղեկություններով` նրանցից մեկին տարել են վարժական հավաքների։   Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան

Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 37-ամյա Արթուր Մ․-ի վարած «Mazda» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Գուրգեն Հ․-ի վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և հայտնվել կանաչ խոտածածկույթի վրա։   Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով … Read more

2026 թվականի հունիսի 22-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Սիմոնյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրը անհայտ) անձանց հարցերով

«Այսօր տեղի է ունեցել«Արևմտյան Ադրբեջան. վերադարձ պատմական արմատներին» փառատոնը, որի ժամանակ, կեղծ համայնքաի նախագահը հիշատակել է Ալիևի 2022 թվականի ելույթը՝ նշելով, որ այն քաղաքական լուրջ ակացություն է հանդիսացել այս ծրագրի համար»,-ֆեյսբուքյան տեսանյութով ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Մարիաննա Ղահրամանյանը՝ հիշեցնելով նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտնի ելույթը;   «Հիշողության թարմացում. ինչ հայտարարեց Ալիևը 2022 թվականի դեկտեմբերի … Read more

Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվի բանտում գտնվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է: Ղուկասյանի կյանքն ու աշխատանքային ողջ գործնեությունը կապված է Արցախյան շարժման, Արցախում պետական ինստիտուտների գործունեության և Արցախի ճանաչման գործընթացին: Ազատությո՛ւն Արկադի Ղուկասյանին և ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայերին»:

Սիրելի՜ հայրենակիցներ, ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում. Ղահրամանյան

Սիրելի՜ հայրենակիցներ, ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում։ Գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Մարիաննա Ղահրամանյանը՝ շարունակելով. «Ընդամենը երկու լուր` օրվա լրահոսից, հետևություներն ինքներդ արեք։ «Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն է անցկացվել։ Ուղերձները տեսնում եք կից լուսանկարից։ Այնտեղ Հայաստանի քարտեզն է, որի տարածքը Բաքուն համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ Սա … Read more