Դատախազը միջնորդեց Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանքը 3 ամսով երկարացնել

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, ընթացող դատական նիստում հանրային մեղադրողը միջնորդեց երեք ամսով երկարաձգել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանքի ժամկետը։ Ըստ դատախազի, առկա է և շարունակում է  պահպանվել  գործի քննությանը խոչընդոտելու հանգամանքը։ Փաստաբան Ռոման Երիցյան նշեց, որ գործով անցող որևէ անձի՝ մեղադրյալից կախվածության մեջ չգտնվելու հանգամանքը, … Read more

ՀՀ իշխանությունները քաղաքացիներին թույլ կտան նվիրատվություններ կատարել ԶԼՄ-ներին, ՀԿ-ներին և քաղաքական կուսակցություններին

Հայաստանի իշխանությունները քաղաքացիներին թույլ կտան նվիրատվություններ կատարել լրատվամիջոցներին, ՀԿ-ներին և քաղաքական կուսակցություններին։ Ինչպես հունիսի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայումս պատրաստվում են համապատասխան օրենսդրական կարգավորումները։   Փաշինյանի փոխանցմամբ՝ քաղաքացիները հայտարարագիր լրացնելիս կկարողանան իրենց ընտրությամբ նվիրատվություններ կատարել վերը նշված կատեգորիաների կազմակերպություններին՝ սոցիալական կրեդիտներ ստանալու ժամանակ։     Պատասխանելով բժշկական ապահովագրության հիմնադրամի գործունեության … Read more

ՈւՂԻՂ. Միքայել Սրբազանի գործով վերջին դատական նիստն է, կհրապարակի վճիռը

Վերաքննիչ քրեական դատարանում (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան, ք.Երևան, Գ.Նժդեհ 23 շենք) տեղի կունենա  կունենա Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը։ Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2025 թ. հունիսի 28-ին  կալանավորվել էր երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել էր։ Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական … Read more

Բջջային հեռախոսների սև շուկայի դարը փակվում է, դրանով մաքսիմում կարող ենք պոպոք կոտրել. Նիկոլ Փաշինյան

Բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերային շուկան է, այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ ավարտվում է բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանը։ «Մենք ինչ անում ենք, ջղայնանում ենք, կատաղում ենք, նյարդայանում ենք, թռնում ենք վերև, իջնում ենք ներքև, մեկ է՝ բջջային հեռախոսների շուկան ամենստվերայինն է մնում: Այդ շուկան ժպտում է և շարունակում է … Read more

Ինձ ինչ որ խոստացել ա, էդ անի՝ ծով ա. Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել (Տեսանյութ)

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և որպես ընտրակաշառք այլ ծառայություններ մատուցելու տարբեր դեպքերի մասին։ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ … Read more

Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Դատախազը 2026 թվականի հունիսի 24-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կ.Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար: Հիշեցնենք, որ, ի թիվս այլնի, 2026 թվականի մայիսի … Read more

Այն իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, որևէ խնդիր չունի հերոսների նկարները հեռացնել

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․   «Այն իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, մեր ժողովրդի հերոսական ուղին ջնջել, որևէ խնդիր չունի դպրոցներից, զորամասերից կամ փողոցներից նահատակված մեր հերոսների նկարները հեռացնել:   Զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրում քաշքշողները, նրանց գլխին գործ սարքողները, հայրենիքի նվիրյալների առաքելությունը ուրացողները որևէ բանի առջև կանգ չեն առնի:   Սրանք օրուգիշեր մեկ … Read more