«Ես դիրքում քնող չեմ եղել»․ Փաշինյանը բանակում ինքնшuպшնnւթյnւնների պատճառների մասին խոսելիս հիշեց ռեփի բառերը

«Բանակում ինքնասպանությունների երեք հիմնական պատճառ կա»,-կառավարության նիստից հետո  լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա, պատճառներից մեկը զինվորների կողմից խաղադրույքներ կատարելն է, պարտքերի տակ ընկնելը և պարտքը չկարողանալ փակելը։ «Մենք դե յուրե միջոցներ ենք ձեռնարկել, որ նաև արգելվի ծառայության մեջ գտնվողների խաղադրույք կատարելը, բայց այդ համակարգը դեռ ներդրման փուլում է»,-ասաց … Read more

ArmDay.am | Վահե Ապիկյանը հայտնաբերվել է

Aysor.am-ի տեղեկություններով՝ 14 տարեկան Վահե Ապիկյանը հայտնաբերվել է։ Վահեին գտել են Գառնիի անտառներում։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հիշեցնենք՝ երեկվանից փնտրվում էր 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ. Սարգիս եկեղեցում։

Օգոստոսին նախատեսվում է փոխհատուցում՝ որոշ տեսակի ապրանքներ արտահանող տնտեսավարողներին

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ իրենց աջակցությամբ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվում է․ հայկական ծաղիկներն արդեն մատակարարվում են 26 երկրի շուկա, միրգը՝ 21, բանջարեղենը՝ 8։  Նշվում է, որ 2026 թվականի օգոստոսին ևս նախատեսվում է փոխհատուցում տրամադրել Հայաստանից արտահանված ջերմատնային արտադրանքի, թարմ մրգի, ինչպես նաև սննդամթերքի և խմիչքների առանձին տեսակներ արտահանող տնտեսավարողներին։

Թող իջնեն, ասեն՝ հանգիստ նստեք տեղներդ, էս ինչ օրը գնալու եք ձեր աշխատանքին, վայ. «Օլիմպավան»-ի մարզիչ

«Ընդամենն ուզում ենք գնալ աշխատանքի, վայ, պարապ են թողել, ի՞նչ անենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Օլիմպավան»-ի մարզիչ Էրիկ Օհանյանը։ Նա նշեց, չի ուզում այլ տեղ աշխատել, 2017-ից այնտեղ է աշխատում, մարզէլ է 107 սաների։ «ժողովրդական լեզվով ասած, մի քիչ պորանանք, երևի իրենց երեխեքն էլ են մեր մոտ մարզվում։ Ընդամենը ուզում ենք գնանք աշխատանքի ոստիկանի, բժշկի պես»,-ասաց … Read more

Հայաստանը համեստ ու փոքր պետություն է. Փաշինյանն անհնար է համարում, որ Հայաստանն ԱՄՆ-ի ու Իրանի միջև միջնորդ կլինի

Հայաստանը համեստ ու փոքր պետություն է, մենք նման ամբիցիոզ հայտարարություններ ու մտադրություններ չենք կարող ունենալ, լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը միջնորդ լինի ու նպաստի Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության նվազեցմանը։ «Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն արդեն իսկ այդքան էլ լավ չէ, ճիշտ չէ»,- ասաց նա։ … Read more

Ավետիք Չալաբյանը բանտից ուղերձ է հղել. «Այսօր բանտում է հայտնվել մեր ողջ երկիրը»

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող Ավետիք Չալաբյանը հրապարակել է ուղերձ, որում հայտարարել է, որ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ, իր խոսքով, «թրքահաճո վարչախումբն» իրեն ապօրինաբար զրկել է ազատությունից։ «Այս ընթացքում նման կերպով ազատությունից զրկվել են նաև Գագիկ Ծառուկյանը և Արեգնազ Մանուկյանը, քրեական գործ է հարուցվել Նարեկ Կարապետյանի դեմ, իսկ անազատության մեջ են շարունակում մնալ Բագրատ … Read more

Փաշինյանը Լիպարիտ Դրմեյանի դեմ հանցագործության մասին հաղորդում տվեց իրավապահներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իրավապահներին հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի դեմ, որ «Միասնության թևեր»-ի նախընտրական ցուցակում էր։ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է ստուգվի Դրմեյանի ունեցվածքը։ ««Տրոյական ձին» շենքից դուրս ենք հանել, հիմա իրավապահներին կոչ եմ անում, հաղորդում եմ տալիս՝ թող քննեն «տրոյական ձիու» գործունեությունը, պատասխան եմ պահանջում … Read more

«Արարատցեմենտ»-ի կառավարումն ամբողջապես անցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, տնօրենն էլ նախարարության աշխատակից է լինելու. Պապոյան

 «Արարատցեմենտ»-ի կառավարումն անցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն ամբողջապես,  տնօրենն էլ  նախարարության աշխատակից է լինելու, լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա ավելացրեց, որ մնացած հիմնարկների մասով ևս կլինեն որոշումներ։ «Հավաստիացնում եմ ձեզ, որ պակաս հետաքրքրված չենք, որպեսզի տնտեսական ակտիվներն աշխատեն ամբողջ ծավալով»։  Անդրադառնալով մթերումներին՝ նա նշեց, որ դրանց հետ խնդիր չի լինի։

Փաշինյանը հերքեց տեղեկությունները, թե Ալեն Սիմոնյանը ցանկացել է Մեծ Բրիտանիայում դեսպան նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հերքեց տեղեկությունները, թե Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցանկացել է նշանակվել Հայաստանի դեսպան Մեծ Բրիտանիայում։ «Ճիշտ չի տեղեկությունը, թե Ալեն Սիմոնյանը ցանկացել է Մեծ Բրիտանիայում դեսպան նշանակվել»,- ասաց Փաշինյանը։

«Ռուսաստանի զգացմունքների մասին չեմ կարող ասել». Փաշինյանն ասում է, թե ՌԴ-ն Հայաստանի հետ էքսկլյուզիվ հարաբերություններ է ուզում

Ես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատասխանատուն եմ, ես հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուն չեմ, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչ վերաբերում է այդ հարաբերությունների քաղաքական բաղադրիչին, ես ասել եմ, որ Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ, մինչ այս՝ չի ունեցել։ Խոսքը միայն տնտեսական այլընտրանքի մասին չէ, այդ թվում՝ քաղաքական այլընտրանքի»,-ասաց Փաշինյանը։ Նա նշեց, թե Հայաստանը ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ … Read more