Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ (Տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ։ Կողմ՝ 53 Դեմ՝ 0 Հիշեցնենք՝ ժամը 11։20-ից մեկնարկել էր Վարդևանյանին այդ պաշտոնում ընտրելու քվեարկությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթով հանդես եկավ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, որը հայտնեց՝ խմբակցությունը ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար: Ավելի վաղ ԱԺ նախագահի … Read more

«Ուժեղ Հայաստան, վստահաբար, ունենալու ենք». Վարդևանյանը շնորհակալություն հայտնեց (Տեսանյութ)

Վարդևանյանը որպես ԱԺ նորընտիր փոխնախագահ շնորհակալություն հայտնեց. «Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը, և մենք ուժեղ Հայաստան, վստահաբար, ունենալու ենք»։ Հիշեցնենք՝ Վարդևանյանը 53 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում։

Ողբերգական դեպք՝ Երևանում․ Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին

Այսօր՝ օգոստոսի 10-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նար-Դոս փողոցի 21 շենքի բակում դի կա։           Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ … Read more

Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում է ընդամենը մի շիշ վիսկին և ՎոցԱփի մեկ հաղորդագրությունը. Ղազարյանը՝ ՔՊ-ականներին

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ նախագահի պաշտոնում  թեկանծու առաջադրել է միայն հարգելով Աժ կանոնակարգ օրենքի և ՍԴ որոշման մեկնաբանությունները»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատագամավոր Էդգար Ղազարյնաը՝ ելույթ ունենալով Արամ Վարդևանյանի՝ Աժ նախագահի տեղակալի ընտրության հարցի քննարկմա ժամանակ։ Նա նկատեց, որ նման առաջադրումը ըստ կարգավորումների, ոչ միայն խմբակցությունների իրավունքն է,  այլ պարտականությունը։ «Միակ պաշտոնը, որտեղ … Read more

Մինչ այս պահը ինձ հետ կապ չեն հաստատել. Ռուբեն Վարդանյանի կինն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար, հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետն իր խոսքում նշեց, որ այն փաստը, թե «մեր հայրենակիցները գերության մեջ են պահվում Ադրբեջանում», խորը մտահոգության և անհանգստության աղբյուր է մեզ բոլորիս համար։ Ես լիովին կիսում եմ այդ գնահատականը և … Read more

9-րդ գումարման ԱԺ-ում կձևավորվի 12 հանձնաժողով

«Նախագծով առաջարկվում է 9-րդ գումարման ԱԺ-ում ձևավորել 12 հանձնաժողով»,- ներկայացնելով ՔՊ-ի նախագիծն՝ ասաց այդ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։  Նշելով, որ հանձնաժողովներում տեղերը բաշխվում են ըստ խմկացություններում ընգրկված պատգամավորենրի համամասնությամբ՝ Ջուլհակյանն ասաց. «Առաջարկվում է Աժ մշտական հանձնաժողովների անդամների թիվը նվազագույնը սահմանել 8, իսկ  մյուս հանձնաժողովների թիվը սահմանել՝ հաշվի առնելով նրանց գործնական ծանրաբեռնվածությունը»։  Նա թվարկեց հանձնաժողովները, բայց … Read more

Արամը ստանում է ազդեցիկ լծակներ՝ քաղաքական ճնշումներն ու իրավախախտումները բարձրաձայնելու, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու և հայ ժողովրդի արժեքային համակարգը պաշտպանելու համար.

Աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրել է. «Ջերմորեն շնորհավորում եմ իմ գործընկեր և բարեկամ, ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանին՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Արամի հետ համատեղ աշխատանքի ընթացքում անձամբ եմ համոզվել նրա բարձր պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության և մարդկային անզիջում որակների մեջ։ Նա այն մասնագետներից է, ում համար իրավունքի պաշտպանությունը սկզբունքային առաքելություն է։ … Read more

Խմբակցության կողմից իմ թեկնածության որոշումը կայացվել է ի սկզբանե. Վարդևանյան

Առնվազն պատկերացնում եմ, թե ԱԺ փոխնախագահի կարգավիճակն ինչ լիազորություններ է ենթադրում, բայց մյուս կողմից դժվարությունները ևս պատկերացնում եմ, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արամ Վարդևանյանը։ «Խմբակցության կողմից իմ թեկնածության որոշումը կայացվել է ի սկզբանե, երբ ընտրության արդյունքների վիճարկման գործընթացն էր, և այլն։ Ես մշտապես ընդգծում էի, որ թիմի կողմից կայացված որոշումները հարգելու եմ»,-նշեց նա։