Հասարակությանը նոր բաժանարար գծերով տարանջատելու, միմյանց միջև թշնամությունը տարածելու մոտեցումը ուղեկցել է Նիկոլ Փաշինյանին. Տիգրան Աբրահամյան
«Երեկ մետրոյում Փաշինյանի արկածները որոշակի տրանսֆորմացիայի ենթարկվեցին այսօր, ինչը մեդիայում արտահայտվեց իշխանության հետ աֆիլացված լրատվամիջոցների, օգտատերերի և հավաքական առումով իշխանական քարոզչության հարձակումներով»,- ֆեյսբուքյան տեսանյութում ասաց «Պատիվ ունե» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով. «Այդ հարձակումներն ուղղված էին ոչ միայն մետրոյում Փաշինյանին հանդիպած արցախցուն՝ Արմինեին, այլ բոլոր արցախցիներին։ Սա իշխանությունն իր համար դարձրեց հերթական պարտրվակը արցախցիներին ևս մեկ անգամ … Read more