ArmDay.am | Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 7-ին՝ ժամը 11:30-16:00-ը, կդադարեցվի Գետափնյա գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Վարդենիսում բացվեց սառնարանային տնտեսություն (Տեսայութ)

Վարդենիսում բացվել է նոր սառնարանային տնտեսություն և գերժամանակակից մթերման կայան, որը պատրաստ է ընդունել մեծաքանակ բերք և օգնել գյուղացուն՝ իր բերքը վստահ հանձնելու։ Հայաստանը տարածաշրջանում առաջինն է, որտեղ ներդրված է նման բարձր չափանիշներով հոսքագիծ, իսկ սառնարանային պայմաններում բերքը պահպանում է իր համը, որակը և տեսքը։ Երկիրը պահողն ու ժողովրդին կերակրողը գյուղատնտեսությունն է, և սահմանամերձ համայնքում … Read more

Չորս անգամ կրակել են տուժածի վրա․ տղամարդիկ հայտնաբերվել և կալանավորվել են (տեսանյութ)

  Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հետախուզվողների վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին Արմավիրի և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ։Հունվարի 30-ին՝ ժամը 12․30-ին, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում հայտնաբերվեցին և Արմավիրի մարզային վարչություն տեղափոխվեցին սպանության փորձի և հրազեն ապօրինի կրելու մեղադրանքներով հետախուզվող 25-ամյա և ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող 33-ամյա երկու տղամարդիկ։ Դեռևս 2021 թվականի դեկտեմբերի … Read more