Այս կիրակի Մայր Տաճարում պատարագ կմատուցի Հայր Հովհաննեսը

Այս կիրակի Մայր Տաճարում պատարագ կմատուցի «Իզմիրլյան» ԲԿ-ի հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։ «Սիրելի՛ ընկերներ, կամոքն Ամենակալ Աստծո, սույն թվականի փետրվարի 8-ին, Մայր Տաճարում մատուցելու եմ Սուրբ եւ Անմահ Պատարագ: Հրավիրում եմ ամենքիդ միասին աղոթելու մեր եկեղեցու անսասանության և մեր երկրի խաղաղության համար: Սուրբ Պատարագի սկիզբը՝ 11:00»,- նշել է Հայր Սուրբը։

Ավտովթար` Հանրապետության հրապարակում. կա տուժած

Այսօր վաղ առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Երևանի Հանրապետության հրապարակում, կա տուժած։Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, Honda մակնիշի մեքենան Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծ պողոտա ընթանալիս դուրս է եկել երթևեկելի հատվածից, ընթացել սիզամարգի վրայով, հարվածել կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային, այնուհետև լուսացույցին ու գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով Honda–ի վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել։ Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել … Read more

ՔՊ-ում Ռուստամ Բաքոյանի մասով որոշում կա․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ 2015 թ․ Սահմանադրությամբ, ԱԺ-ում պարտադիր է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայությունը: Ընտրական օրենսգրքում սահմանել են, որ «Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկվում են ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին 4 ազգային փոքրամասնության ներկայացուցիչները»: Ընտրական ցուցակը, ըստ օրենքի, բաղկացած է 2 մասից, առաջինը մեծ … Read more

«Mercedes»-ով վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Ինչպես հայտնում է Շամշյանը վերջինը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, երեկ իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Լոռու մարզի բնակիչ 85-ամյա Ա․ Ն.-ին, ով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց գիտակցության չգալով մահացել էր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի ձերբակալման մասին որոշումից հետո Գևորգ … Read more

Ինձ պետք ա, որ իմ երկիրը զարգանա. իմ որդին՝ Հովհաննեսը, ոչ ցանկություն, ոչ էլ իրավունք ունի պատգամավոր դառնալ. Գագիկ Ծառուկյան

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր՝ տնտեսությունից և գյուղատնտեսությունից մինչև արտաքին քաղաքականություն ու սոցիալական խնդիրներ. այս մասին տեղեկանում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համացանցային էջից: «Քննարկումների առանցքում էին արտագաղթը, գյուղոլորտի զարգացումը, ընտանիքների կայացումը, թոշակառուների խնդիրները և երիտասարդների դերը երկրի զարգացման գործընթացում։ Այսպիսի մտածող, ակտիվ ու պատասխանատու … Read more

Փաշինյանը մրցանակ ստացավ, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ցմահ դատավճիռներ․ Էդմոն Մարուքյան

Փաշինյանը մրցանակ ստացավ, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ցմահ դատավճիռներ Երեկ Աբու Դաբիում Փաշինյանը ստացավ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը, իսկ արդեն այսօր Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունն ավարտվեց, և հայտնի դարձան առաջին դատավճիռները։ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ … Read more

ArmDay.am | Ավտովթար Կոտայքի մարզում․ «Չայնիի» ոլորաններում բախվել են Երևան

Երեկ՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են Երևան–Վարդենիս երթուղին սպասարկող 311 համարի միկրոավտոբուսն ու «Dodge» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած … Read more