Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների համագործակցության արդյունքում Վրաստանում հայտնաբերվել է uպшնության համար հետախուզվող անձը (տեսանյութ)

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների ամիսներ տևած՝ ամենօրյա, համատեղ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից սպանության, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը։Նա մեղադրվում է 2026 թվականի փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու համար: Երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում տղամարդու էքստրադիցիան կիրականացվի … Read more

Աննախադեպ իրավիճակ է, երբ երկրի առջև ծառացած բազմաթիվ անվտանգային, սոցիալական խնդիրների պայմաններում ԱԺ-ն քննարկման ընդամենը երկու հարց ուներ. Մանուկյան

«Կայացավ ՀՀ Ազգային ժողովի 9-րդ գումարման 2-րդ նստաշրջանի հերթական նիստը»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, շարունակելոբվ «Նիստի օրակարգում՝ ընդամենը երկու հարց.Առաջինը՝ իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ տարվող պայքարի շրջանակներում իրենց իսկ նախաձեռնած՝ թե՛ բովանդակային, թե՛ այլ առումներով խայտառակ հանձնաժողովի ձևավորումը։ Երկրորդը՝ հանրային ծառայողի օրվան վերաբերող առավելապես ձևական բնույթի հարց։Իմ գնահատմամբ՝ խորհրդարանի … Read more

Հրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տուն

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։21-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենյամին բնակավայրի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։23-ին, մարվել՝ ժամը 18։25-ին։ Այրվել է պահեստավորված մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել … Read more

Նավուր տանող ճանապարհին 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվոր

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Նավուր բնակավայր տանող ճանապարհին Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Վրեժ Ա․-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում … Read more

Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան

Իր երեխաներին սպառնացող ադրբեջանցուն վնասազերծած` Շաքիի բնակչուհի Անի Ավետիսյանին «Մայր հերոսուհի» շքանշան են հանձնել։ Հիշեցնենք, որ Անի Ավետիսյանը վնասվածքներ է ստացել իր իսկ տանը՝ հայ-ադրբեջանական սահմնաը հատած զինված ադրբեջանցի զինծառայողի կրակոցից։ Երեկ քույրը լրագրողներին պատմել էր, որ առաջինը երեխաներն են տուն հասել դպրոցից ու տեսել են հյուրասենյակում զինված ադրբեջանցի է պառկած։ Զինծառայողը պատանդ է վերցրել … Read more

Ես Պուտինի «добро»-ով չեմ եկել, և ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ, որ պայքարեմ մեր երկրի, մեր ժողովրդի համար․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկնաբանեց իշխանական շրջանակների պնդումները, թե իր ղեկավարած ուժը գործում է Ռուսաստանի թելադրանքով։ «Մենք ունենք մեր ճանապարհը, գնում ենք մեր ճանապարհով՝ ի տարբերություն Փաշինյանի, որն իր հույսը դնում է բոլոր երկրների ղեկավարների վրա»,- ասաց Սամվել Կարապետյանը։ Լրագրողների խնդրանքով Սամվել Կարապետյանն անդրադարձավ նաև իշխանական շրջանակների կողմից տարածվող կոնկրետ ձևակերպմանն ու թեզին, … Read more

Արարատի մարզում BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արարատ քաղաքի Բանավան թաղամասից դեպի «Արարատ ցեմենտ» գործարան տանող ճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ … Read more

Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել․ խոսնակ

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը  հայտնել է, որ Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել: «Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել», -ասել է նա։ Ավելի վաղ Коммерсантъ-ը հայտնել էր՝ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Թուրքմենստանում կայացած Կասպյան գագաթնաժողովից հետո փակ հանդիպում էին անցկացրել։ Այն, ըստ աղբյուրի, տևել էր մոտ 15 րոպե։

«Եթե ինձ մի բան լինի՝ կիսուրս ա մեղավոր»․ ի՞նչ է գրել երիտասարդ կինը մահից առաջ թողած նամակում

Մեկ շաբաթ առաջ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Գեղարքունիքի մարզում, (ավելի ուշ տեղեկացանք, որ Ճամբարակի գյուղերից մեկում) 2024 թվականի նոյեմբերի 27-ին, սկեսուրի դրդմամբ հարսը ինքնասպանություն է գործել անասնագոմում՝ պարանով կախվելու միջոցով։ Մեզ մանրամասներ են հայտնի դարձել այս ողբերգական դեպքից։ Մասնավորապես՝ սկեսուրը՝ Անուշ Շուշանյանը, համատեղ բնակվելով հարսի եւ տղայի հետ, տարիներով հարսին մեղադրել է անբարոյականության մեջ, իսկ … Read more