Խումբը՝ 3-10 աշակերտ, տևողությունը՝ առնվազն 6 շաբաթ, գնահատականը՝ 10 միավոր. դպրոցական նախագծի 4 կանոն, որ ծնողը պետք է իմանա

Դպրոցական նախագիծն ունի հստակ կանոններ՝ խմբի չափից մինչև գնահատականի բաշխում։ Իսկ ամենակարևորը՝ գնահատականն ընդհանուր չէ. յուրաքանչյուր աշակերտ գնահատվում է առանձին։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, նախագծային ուսուցման նոր ընթացակարգը սահմանված է ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի օգոստոսի 26-ի N 47-Լ հրամանով, որով նոր խմբագրությամբ է շարադրվել 2025 թվականի N 09-Լ հրամանի հավելվածը։ Հիշեցնենք, որ հանրակրթության պետական չափորոշչով … Read more

Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրшզենային վնասվшծքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել

Ադրբեջանցի զինծառայողի կողմից Սյունիքի մարզի Շաքի գյուղի իր տանը հրազենային վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել: Այս մասին «Ազատությանը» փոխանցել են Քննչական կոմիտեից:Իրավապահ մարմինն առայժմ հրաժարվում է ասել՝ արդյոք նրանք արդեն հարցաքննվե՞լ են: Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին: Երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը … Read more

Նոր տեղահանման ռիսկե՞ր են ի հայտ եկել, Տիգրանաշենը համարում եք ադրբեջանական տարածք. Հայկ Ֆարմանյան (Տեսանյութ)

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը Աշխատանքի և բարեկեցության փոխնախարարին կոչ է անում արցախցիների մասին խոսելիս ասել ոչ թե տեղահանված, այլ՝ բռնի տեղահանված։ «Բռնի բառը չնշելով՝ կարող եմ ենթադրել, որ, գուցե, նոր տեղահանման ռիսկեր են ի հայտ եկել, դիցուք, Տիգրանաշենը համարում եք ադրբեջանական տարածք»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց Ֆարմանյանը։

Արցախի կորստի նյութական արժեքը հաշվարկվել է մոտ 100 միլիարդ դոլար. էդգար Ղազարյան (Տեսանյութ)

Արցախի կորստի նյութական արժեքը հաշվարկվել է մոտ 100 միլիարդ դոլար, ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ «Այսինքն 100 միլիարդ դոլարի հայ ժողովրդի հարստությունը հիմա գոյություն չունի։ Միայն Արցախի պաշտպանության բանակի նյութական կորուստը 6 միլիարդ դոլարից ավել է»,-ասաց պատգամավորը։ Հավելեց՝ այս ամենը իշխանականների համար հարստություն է դառնում. «Նայեք՝ պաշտոնավարման ընթացքում այս իշխանության ներկայացուցիչներն ինչքան … Read more

Հողամասում խաղալու ժամանակ 2-ամյա տղան քացախաթթվով լցված տարա է գտել և խմել. փոքրիկը մահացել է

Հոկտեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մարտունու բժշկական կենտրոն է տեղափոխել 2-ամյա երեխայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները հայտնել են, որ երեխայի վիճակը բավարար է, իսկ նա … Read more

Որևէ փողոցում 2-րդ գծում կայանված մեքենան առաջին մեքենային պատճառում է 4 վայրկյան վնաս, երկրորդին՝ 6 վայրկյան. Տիգրան Ավինյան

Որևէ փողոցում 2-րդ գծում կայանված մեքենան առաջին մեքենային պատճառում է 4 վայրկյան վնաս, երկրորդին՝ 6 վայրկյան։ Պիկ ժամին այդ շղթայական տրամաբանությամբ գնում, հասնում է հազարերորդ մեքենային։ Այս մասին ասել է Տիգրան Ավինյանը։     «Այս տրամաբանությամբ եթե 1000 մեքենան պետք է անցներ 3 ժամում, անցնում է 4 ժամում։ Պետք է մեր գործիքակազմը՝ տեսահսկող սարքերն օգտագործենք, … Read more