Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով

Ադրբեջանը տարբեր ազդակներ է ստանում Հայաստանից՝ հանրաքվե անցկացնելու և սահմանադրությունը փոփոխելու վերաբերյալ, սակայն Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ. խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովը հիշեցրել է, որ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո պետք է ձեռնարկվեն գործընթացն … Read more

Մի քիչ թասիբ ունեցեք. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին (տեսանյութ)

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել։ Իշխանյանը դիմել է ՀՀ ՄԻՊ-ին՝ հրավիրելով Ադրբեջան՝ իրենց հետ հանդիպման։ «Պարոնա՛յք պետական պատասխանատուներ, Ադրբեջանում գտնվող 19 անձինք Հայաստանի Հանրապետության անձնագիր կրող անհատներ են։ Իմացած եղե՛ք, որ դա մեր անհատական պատվի խնդիրը չէ, դա բոլորիս պատվի խնդիրն է։ Մի քիչ թասիբ ունեցեք և … Read more

Բայրամովն ու Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը առաջիկայում կհանդիպի Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին Բայրամովը հայտնել է «ԱՊԱ»-ի հարցին պատասխանելիս։ Հայկական կողմից այս պահին դեռ որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա։

Գերմանիայում ՀՀ դեսպանությունը մինչև հոկտեմբերի 29-ը արտահերթ անձնագրավորման գրանցում է նախատեսել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության Հյուպատոսական բաժինը հայտարարություն է արել․ «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ մեծ պահանջարկով պայմանավորված՝ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության Հյուպատոսական բաժինը նախատեսել է մինչև հոկտեմբերի 29-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն։ Հարցումն անհրաժեշտ է ուղարկել [email protected] ժամանակավոր էլ․ հասցեին, Նամակում հակիրճ ներկայացրեք հրատապության պատճառը, Նամակին անհրաժեշտ է կցել դիմող քաղաքացու (ում համար որ ներկայացվելու է … Read more

ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած Վրույր Այվազյանի թեկնածությանը

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ-ական 6 պատգամավոր դեմ քվեարկեցին «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Վրույր Այվազյանի թեկնածությանը։   Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց որ, եթե չի սխալվում, ապա ըստ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի, 5-օրվա ընթացքում ընդդիմադիր խմբակցությունը կարող է առաջադրելնոր թեկնածու։    Նիստն ավարտվեց։

Փաշինյանը գեներատորների հարցը սարքեց՝ Կարապետյանին կալանքի տակ պահելու համար (Տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործը «մի քանի օրվա ընթացքում սարքվել է»՝ նրան կալանքի տակ պահելու նպատակով։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ծովինար Վարդանյանն ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանն ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։   «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները «դեմ» քվեարկեցին նրա թեկնածությանը։

Փաշինյանը չի անցկացնի Եվրամիությանը միանալու հանրաքվե, քանի որ վախենում է պարտվելուց. Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը NSN-ի հետ զրուցել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների մեղմացման հնարավորության մասին։ Նա նշել է, որ դա տեղի չի ունենա, քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության գլուխ։   Զատուլինն ընդգծել է, որ հարաբերությունների ողջ վատթարացումը կապված է Երևանի կուրսի հետ, որը փորձում է դաշինքներ … Read more

ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանը հանդիպել է Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային

  Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հանդիպել է միջազգային մրցաշարերում Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային։ Հանդիպման ընթացքում ՀԹՖ նախագահը հետաքրքրվել է թենիսիստուհիների մարզավիճակով, առաջիկա մրցաշարերի ծրագրերով և մարզումային գործընթացով։ Վերջերս ՀՀ քաղաքացիություն ստացած Ալինա Չարաևան նշել է, որ ուրախ է միջազգային մրցաշարերում Հայաստանը ներկայացնելու համար, և դա իր համար … Read more

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4,244 աշակերտ է մասնակցել

Սեպտեմբերի 11-12-ը Գեղարքունիքի մարզում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն Հայաստանի 10 մարզերի և Երևանի՝ մարզային ու քաղաքային փուլերում լավագույն արդյունքները գրանցած թիմերը։ Հայտնում են ԿԳՄՍՆ-ից։     Եզրափակիչը կանցկացվի Սևանի թերակղզի–Շողակաթ բնակավայր 40 կմ ճանապարհահատվածում։ Մրցումներին նախորդող օրը՝ սեպտեմբերի 11-ին, ավանդույթի համաձայն, մասնակիցների համար կկազմակերպվի ճամբար և … Read more