«Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի հարցի լուծումը»․ զրույց՝ Գյումրիում բնակվող արցախցու և Սեյրան Օհանյանի միջև

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում  այս քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներից մեկը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանին հարցրեց՝ ինչո՞ւ հնարավոր չէ բոլոր ընդդիմադիրները միավորվեն ու սև և սպիտակի բաժանող իշխանությանը հեռացնեն։ Նա նաև հարցրեց՝ ինչպե՞ս են պատկերացնում Արցախի հարց լուծումը։ «Երկրորդ հարցից սկսեմ․ պատասխանը միանգամից ասեմ, որ Արցախի հետ կապված հարցի հիմնական լուծման ուղին … Read more

Դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 20-ամյա մի քաղաքացի, որը մահացել է․ Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Գեղարքունիքի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սանթուր Դուրգարյանի գլխավորությամբ։ Արդեն … Read more

Հայացք մեծ աշխարհի փոքր անկյունից՝ մեծ աշխարհի ագահությանը, անտարբերությանն ու հակամարտություններին

Փետրվարի 19-21-ը Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակում բացվել էր նկարիչ, քանդակագործ եւ ինքնատիպ արվեստագետ Ռոմեո Մելիքյանի «Զբաղված մարդկանց պատկերներ» խորագրով անհատական ցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվեցին հեղինակի կոլաժներն ու կտավները՝ ստեղծված 2011-2020 թթ․։ Կտրատված պատկերների եւ շերտավոր կոմպոզիցիաների միջոցով ստեղծված աշխատանքներում արտացոլված էր ժամանակակից աշխարհի ագահությունը, անտարբերությունն ու հակամարտությունները: Ռոմեո Մելիքյանը տարբեր ժանրերում ստեղծագործող արվեստագետ … Read more

Իրանը պաշտոնական նամակով երեկ դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշին՝ զգուշացնելով իր վրա հավանական հարձակման մասին. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Ըստ «The New York Times» -ի պենտագոնյան աղբյուրի, ԱՄՆ-ը էվակուացնում է Բահրեյնում (5-րդ նավատորմի ՌԾՈւ) և Քաթարում տեղակայված իր ռազմաբազաների անձնակազմին (իհարկե՝ ոչ բոլորին): Նշվում է նաև, որ արդեն էվակուացվել են Իրաքում, Սիրիայում, Քուվեյթում, Հորդանանում և ԱՄԷ-ում տեղակայված ռազմաբազաների անձնակազմի որոշ մասը: Հարկ է … Read more

«Մուննաթ նկատեցի, չենք վիճում, դրսում կխոսենք․․․ «Չկա մուննաթ»․ Գյումրիում նկարչի հարցը բորբոքեց ընդդիմադիր պատգամավորներին

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նկարիչ Վալերի Խաչատրյանը  փոքր-ինչ հուզական ելույթ ունեցավ՝ պահանջներ ներկայացնելով ու  ասելով․ «Սիրելի դեպուտատներ, մենք ե՞րբ պիտի խոսենք ճշմարտության մասին, եթե ուզում ենք հաղթենք, պիտի խոսենք ճշմարտության մասին։ Ազգային ժողովը ինչու չի բարձրացնում հարցեր, որոնք հաճո չեն ինչ-որ կուսակցական ղեկավարների։ Մեր կուսակցությունը պետք է լինի … Read more

ԲԴԽ առաջնային առաքելությունը դատարանները գործադիր իշխանության ճնշումներից պաշտպանելն է, ոչ թե դատարանի անկախությունը գրավ դնելու եղանակով սեփական անվտանգության բարձիկները փչելը․ Արթուր Ղամբարյան

Փետրվար 21,2026 19:59 Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառումը Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը` դատավորներին փաստաբանների քննադատելուց պաշտպանելու մասին, չզարմացրեց. որևէ կերպ պետք է արդարացնել սեփական գոյությունը: ԲԴԽ առաջնային առաքելությունը դատարանները գործադիր իշխանության ճնշումներից պաշտպանելն է, ոչ թե դատարանի անկախությունը գրավ դնելու եղանակով սեփական անվտանգության բարձիկները փչելն է, որը, սակայն, ապացուցվեց, որ … Read more

«Եկեք պարզ խոսենք՝ ով իշխանության բերեց Փաշինյանին․․․ Շատ բան գիտենք, բայց էսօր ճիշտ չէ փորփրել»․ զրույց՝ Աղվան Վարդանյանի ու գյումրեցու միջև

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանին իշխանություն բերողների մասին և ինչպե՞ս են պայքարելու դրա դեմ։ «Բոլորս էլ գիտեք, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել 1-ին և 3-րդ նախագահները, եկեք պարզ խոսենք, դրանից խոսենք, դուք ի՞նչ կարծիքի եք դրա մասին և ինչո՞վ … Read more

Հրդեհ է բռնկվել Քասախի գազալցակայաններից մեկի սպասասրահում

Փետրվար 21,2026 18:57 Փետրվարի 21-ին, ժամը 17։16-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քասախ բնակավայրի Գևորգ Չաուշի փողոցում գտնվող գազալցակայաններից մեկի սպասասրահում։ Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին, մարվել՝ 17։44-ին։ Այրվել են սպասասրահի կախովի առաստաղը՝  մոտ 15 քմ և … Read more

«Ամասիայի ռայկոմի ադրբեջանցի քարտուղար ենք ուզո՞ւմ, էդ ենք ուզո՞ւմ»․ Արթուր Խաչատրյանը հարցրեց գյումրեցիներին

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում  այս քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսեց իշխանության տնտեսական ձախողումներից։ «Այս իշխանության վարած  տնտեսական քաղաքականությունն ամենալավը երևում է  Գյումրիի օրինակով, գալիս ես քաղաքի կենտրոն, սիրուն սարքած,  գորգը շարած, փոշիները վերցրած, մաքուր, ծառերը կանաչ ներկած, հլը մի հատ գնա հասի Անի կամ Մուշ թաղամաս։ Ես … Read more

«Ամասիայի ռայկոմի ադրբեջանցի քարտուղար ենք ուզո՞ւմ, էդ ենք ուզո՞ւմ»․ Արթուր Խաչատրյանը հարցրեց գյումրեցիներին

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում  այս քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսեց իշխանության տնտեսական ձախողումներից։ «Այս իշխանության վարած  տնտեսական քաղաքականությունն ամենալավը երևում է  Գյումրիի օրինակով, գալիս ես քաղաքի կենտրոն, սիրուն սարքած,  գորգը շարած, փոշիները վերցրած, մաքուր, ծառերը կանաչ ներկած, հլը մի հատ գնա հասի Անի կամ Մուշ թաղամաս։ Ես … Read more