Հավաքական ընդդիմության ամենամեծ ձախողումն այն է, որ նրանք անդադար մեղադրում են մեզ իրար հակասող երևույթների մեջ. Արսեն Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը Թեև շատ ենք սրա մասին խոսել, բայց մեկ անգամ էլ արժե շեշտել։Հավաքական ընդդիմության ամենամեծ ձախողումն այն է, որ նրանք անդադար մեղադրում են մեզ իրար հակասող երևույթների մեջ։ Մեկ մեղադրում են պատերազմ հրահրելու, մեկ՝ Ղարաբաղը «տալու» մեջ, թեև Ղարաբաղի շուրջ բանակցությունները միշտ «տալու» մասին են եղել։ Մեկ … Read more

Ընկերության հաշվետարը հափշտակել է 20 մլն դրամ, փողերի լվացում կատարել

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կ.Ա.-ն հանդիսանալով ՀՀ-ում գործող ընկերության հաշվետարը, սակայն փաստացի հանդիսանալով այդ ընկերության տնօրենը, 2025 թվականի հունվարի 28-ից մինչև 2025 թվականի ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային հափշտակությամբ, խմբի կազմում, օգտագործելով ՀՀ-ում գործող բանկերից մեկի էլեկտրոնային սպասարկման կետ հանդիսացող կայքը և արտասահմանյան բանկերի … Read more

«Սևանը նախորդ տարվա համեմատ 10 սմ-ով պակաս է, պատմական ձեռքբերումը ո՞րն է, կորուստները չեք ասում»․ Արման Ղազարյանը՝ ջրային կորուստների մասին

«Ասում եք՝ պատմական ձեռքբերում, պատմական ձեռքբերումը չափելի չէ։ Սևանի մակարդակը նախորդ տարվա համեմատ 10 սմ-ով իջել է։ Դրա պատմական ձեռքբերումը ո՞րն է։ Նախորդ ամսվա համեմատ՝ մեկ-երկու սմ, որ բարձր է, սա պատմական մեծ ձեռքբերո՞ւմ է»,- ԱԺ նիստի ժամանակ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արամազդ … Read more

Իսրայելական հետախուզությունը տարիներ շարունակ հետևել է Թեհրանում փողոցների երթևեկությանը՝ հասանելիություն ունենալով ճանապարհային լուսացույցերի գրեթե ամբողջ համակարգին

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը ԻՆՉՊԵՍ ԵՆ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՍՊԱՆԵԼ ԻՐԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Ամերիկյան «Financial Times» պարբերականի աղբյուրները, որոնք ծանոթ են այս հատուկ գործողության մանրամասներին, հայտնում են հետևյալը։ Իսրայելական հետախուզությունը մի քանի տարի շարունակ հետևել է Թեհրանում փողոցների երթևեկությանը՝ հասանելիություն ունենալով ճանապարհային լուսացույցերի (светофор) գրեթե ամբողջ համակարգին։ Դրա շնորհիվ իսրայելցիները կարողացել են հետևել այաթոլլահ Խամենեիի թիկնապահների … Read more

Հայաստանի վերականգնումը, ազգային վերածնունդը սկսվելու են այն պահից, երբ մենք անենք առաջին կարևորագույն քայլը՝ գնանք ներքին համերաշխության. Գագիկ Ծառուկյան

Ներքին համերաշխություն «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորագույն գաղափարներից մեկը ներքին համերաշխությունն է։ Ասում եմ պարզ, առանց ձևականությունների. մեր հանրության այսօրվա վիճակը, մեր երկրում տիրող անթույլատրելի մթնոլորտը մեզ բերելու են նոր խնդիրներ, նոր կորուստներ և թույլ չեն տալու հասնել որևէ դրական արդյունքի։ Ես շրջելու եմ ամբողջ Հայաստանով ու բաց, անկեղծորեն խոսեմ մարդկանց հետ առաջին հերթին հենց սրա … Read more

Apple-ը ներկայացրեց ամենամատչելի iPhone-ը

Apple-ը սկսել է նոր սարքերի շարքի ներկայացումը, որի մասին օրեր առաջ նշել էր ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքը: Շարքի առաջին թողարկմամբ ազդարարվեց iPhone 17e-ն, որն ունի որոշ բարելավումներ իր նախորդի համեմատ: Նոր մոդելն ունի 6.1 դյույմանոց OLED էկրան՝ 60 Հց թարմացման հաճախականությամբ և մինչև 1200 նիտ խտայնությամբ: iPhone 17e-ն աշխատում է Apple A19 չիփսեթով, որը … Read more

O, հրաշք, կառավարությունից զանգեցին, ու խողովակաշարերն արդեն խնդիր չունե՞ն, մանիպուլյացիա է․ Գառնիկ Դանիելյանը՝ «Վեոլիա ջրի» խնդիրների մասին

«Տևական ժամանակ ԱԺ ամբիոնից պատկան մարմիններին զգուշացրել ենք սպասվող ճգնաժամի մասին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, այլ ատյաններին։ Երբ հարց էինք բարձրացնում, որ խողովակները մաշված էին, ասում էին՝ ամեն ինչ նորմալ է, «Վեոլիա ջուրը» աշխատանքները պատշաճ կատարում է։ Բայց «Վեոլիա ջուրը» հայտարարություն տարածեց, որից ժամեր հետո ՏԿԵ-ն ասում է՝ օ, հրաշք, կառավարության միջամտությամբ այլևս այս ժամանակացույցը … Read more

Հանրությանը պարբերաբար ներկայացվում են մեծամասշտաբ նախաձեռնություններ, ստեղծվում է առաջընթացի տպավորություն, սակայն ժամանակի ընթացքում պարզվում է՝ դրանք այդպես էլ չեն անցնում իրականացման ինստիտուցիոնալ փուլերը. «Փաստ»

Հայաստանի ներքաղաքական իրականության մեջ տարիների ընթացքում ձևավորվել է մի հակասական երևույթ։ Ենթակառուցվածքային մեծ նախագծերը հաճախ վերածվում են ոչ թե զարգացման գործիքների, այլ քաղաքական հաղորդակցության և ներքաղաքական դիվիդենտներ հավաքելու միջոցների։ Նոր նախագծերի մասին խոսելը դարձել է մշտական ֆոնային գործընթաց ներքին քաղաքականության մեջ։ Հանրությանը պարբերաբար ներկայացվում են մեծամասշտաբ նախաձեռնություններ, որոնց շուրջ ձևավորվում է սպասումների բարձր ալիք, ստեղծվում … Read more

2025-2026 թթ. արտահանման անկումն ուղղակիորեն ցույց տվեց, թե ինչ կա «ռեկորդի» hետևում, երբ արտաքին գործոնի ազդեցությունը նվազում է. «Փաստ»

Հայաստանի տնտեսությունն արտաքուստ շարունակում է ցուցաբերել տպավորիչ ցուցանիշներ, և 2025 թվականի ամփոփ թվերն արտաքուստ կարող են ոգևորության առիթ լինել իշխանությունների և նրանց համար, ովքեր զուտ թվային ցուցանիշներին շատ մեծ նշանակություն են տալիս՝ առանց խորամուխ լինելու դրանց կառուցվածքի մեջ։ 2025 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,2 տոկոս, ՀՆԱ-ի իրական աճը՝ 7,2 տոկոս՝ պաշտոնական կանխատեսված 5,1 … Read more

«Ի՞նչ բացատրություն կարող է լինել Իրանի Մինաբա քաղաքում աղջիկների դպրոցի ռմբակոծումը, եւ ի՞նչը կարող է արդարացնել 150-ի չափ երեխաների զոհվելը». «Հրապարակ»

Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում Ռուսաստանին, փաստ է, որ ռուս-ուկրաինական պատերազմը Ռուսաստանն է սկսել, ռուսական զորքն է ներխուժել ուկրաինական տարածք: Եվ, անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում ԱՄՆ-ին ու Իսրայելին, փաստ է, որ նրանք, իրավունք չունենալով, միջամտել են Վենեսուելայի եւ Իրանի ներքին կյանքին: Մի քանի տարի առաջ անպատկերացնելի կլիներ, որ կարող են ոչնչացնել ու … Read more