«Քարերը որպես նախազգուշացում»

Մենք փնտրում ենք ոչ թե մարդկանց, այլ այն, ինչ նրանք թաքցրել են «Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ Այսուհետ «Առավոտ»-ն ամեն ուրբաթ կներկայացնի դետեկտիվի արտառոց բացահայտումները։ Ուրբաթ երեկոն շաբաթվա … Read more

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Կատարում և Վիետնամում գտնվող ՀՀ քաղաքացիների մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան գրառումները Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի, ում հետ կապը կրում է մշտական բնույթ։ Նշյալ քաղաքացիներից 38-ի համար, ովքեր ճամփորդելիս են եղել «Qatar Airways»-ի միջոցով, ավիաընկերության կողմից ապահովվել են կեցության, սնունդի բոլոր պայմանները։ – Քաղաքացիներից երկուսը դեղորայքի … Read more

Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ հետ կնքվել է հաշտության համաձայնություն, որով Նոր Հաճնի 20.6 հա մակերեսով անշարժ գույքը հանձնվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության սեփականությանը հանձնելու նպատակով կնքվել է հաշտության համաձայնություն, որը 2026 թվականի մարտի 5-ին հաստատվել է դատարանի վճռով: Գլխավոր դատախազությունը 2023 թվականի օգոստոսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին … Read more

Կփլուզվի արդյո՞ք Իրանի Իսլամական Հանրապետությունը

Իսրայելա-ամերիկյան ուժերն արդեն մեկ շաբաթ է՝ սաստիկ ռմբակոծում են Իրանի պետական, ռազմական և անվտանգային ինստիտուտներն ու ենթակառուցվածքները. նպատակը Իրանի Իսլամական Հանրապետությանը (ԻԻՀ-ի) ծնկի բերելն է։ Նրանք հարձակման հենց առաջին օրը սպանեցին նաև ԻԻՀ-ի առաջնորդ Խամենեիին և մի շարք բարձրաստիճան զինվորականների։ ԱՄՆ-ն ու Իսրայելն ամիսներ էր, որ պատրաստվում էին այս հարձակման համար։ Մինչ Իսրայելը հայտարարում է, … Read more

Դատախազության աշխատանքից գոհունակության ցուցանիշն աճել է 6%-ով

Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն: Տվյալները հավաքվել են 2026 թվականի փետրվարի 3-13-ն ընկած ժամանակահատվածում: Հարցման մասնակիցների 13%-ը նշել է, որ լիովին գոհ է Դատախազության աշխատանքից (2024 թվականի սեպտեմբերին անցկացված հարցման ժամանակ՝ 12%, 2023 թվականի դեկտեմբերին՝ 11%, 2023 թվականի մարտին՝ 7%): Հարցման մասնակիցների 30 տոկոսը ավելի շուտ գոհ … Read more

Սոցիոլոգ․ IRI-ի հարցումները բավականին վստահելի են, նրանք հիմնականում ճշգրիտ ցուցանիշներ են տպագրում. «Հրապարակ»

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների համաձայն, Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշն ընդամենը 18 տոկոս է, Սամվել Կարապետյանինը` 6%, Ռոբերտ Քոչարյանինը` 3%, Գագիկ Ծառուկյանինը` 3%։ Այս վատ պատկերից ՔՊ-ական իշխանությունը ցնծության մեջ է ընկել: Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանի հետ: – Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների` ՔՊ կուսակցությունն այս պահին ունի 18 … Read more

Լրագրողների հետ շփման ընթացքում ոչ հարգալից կամ անպարկեշտ վերաբերմունք են դրսևորել Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը և այլք․ «Ժողովուրդ»

Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցն է հրապարակել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց տարեկան զեկույցը, որը ցույց է տալիս մտահոգիչ միտում․ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների և խախտումների ընդհանուր թիվը աճել է։ Զեկույցի համաձայն՝ 2025 թվականին արձանագրվել է 224 խախտում, մինչդեռ 2024 թվականին այդ թիվը կազմել էր … Read more

Ժողովուրդը քվե է տվել, որպեսզի վերադարձնեն Հադրութն ու Շուշին, դրա փոխարեն սրանք ոչնչացրել են ողջ Արցախն ու հիմա հայտարարում են, թե արդարացրել են ժողովրդի տված քվեն․ «ՉԻ»

«2021 թվականին մենք արդարացրել ենք ժողովրդի տված քվեն», հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։ «ՉԻ»․ Գնահատեցի՞ք ցինիզմի աստիճանը։ 2021-ին ժողովուրդը սրանց քվե է տվել, որպեսզի սրանք վերադարձնեն Հադրութն ու Շուշին, դրա փոխարեն սրանք ոչնչացրել են ողջ Արցախն ու հիմա հայտարարում են, թե արդարացրել են ժողովրդի տված քվեն։ Պատկերացրեք՝ բժիշկը սեփական բթամտության պատճառով մահվան դուռն է … Read more

Կրթության ոլորտի փորձագետ․ Եթե անգամ 20, 30 աշակերտ է, միևնույնն է, պահպանել տարրական և միջին դպրոցը․ «Փաստ»

«Հայաստանում շուրջ 1400 դպրոցների մեկ երրորդը՝ 400-ից մի քիչ ավելին, հարյուրից քիչ աշակերտ ունի։ 400-ից առանձնացրել են մոտավորապես կեսը՝ մոտ 230-ը և նախատեսել բյուջետային խնայողություններ կատարել։ Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ։ Ծախսերն օպտիմալացնելու նկատառմամբ մտածել են, որ կարելի է բոլոր երեխաներին տանել և կենտրոնացնել մի քանի դպրոցներում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է … Read more

Սերոբ Խաչատրյան. 2000-2001 թվականներին Հայաստանը մերժեց այդ առաջարկը, որովհետեւ այդ դպրոցները հիմնականում սահմանամերձ գոտիներում էին. «Հրապարակ»

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ զրուցել ենք դպրոցների փակման-միավորման գաղափարի շուրջ` ինչ հնարավոր խնդիրներ են առաջանալու, եւ ինչ հետեւանքներ է դա ունենալու կրթության եւ երկրի համար: – ԿԳՄՍՆ-ն նախատեսում է 2026թ. սեպտեմբերի 1-ից 231 դպրոց փակել, իրենք ասում են` միավորել այլ դպրոցների հետ: Սա ի՞նչ հետեւանքներ է ունենալու: – Նախ, նախապատմությունը ներկայացնեմ: Խորհրդային տարիներին Հայաստանն … Read more