Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են քաղաքական երկխոսության խորացմանը, տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խորացմանը, տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ՝ երկուստեք կարևորելով տարածաշրջանում խաղաղության և … Read more

Մարտի 4-10-ը ԱՄԷ ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից դեպի Մասկատ կազմակերպվող թվով 5 անվճար ուղևորափոխադրումներից օգտվել է ՀՀ 253 քաղաքացի

Մարտի 10-ին Աբու Դաբիում դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է դեպի Օման ՀՀ 7 քաղաքացու անվճար տեղափոխում: Այսօր ևս ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան: Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան: Ընդհանուր առմամբ, մարտի 4-10-ի ընթացքում ԱՄԷ ՀՀ … Read more

«Վարիանտ լինի` Դոգին կընտրեմ, ոչ թե էս հիմիկվա բառադիներին, որ նստած խաբում են». քաղաքացի

Aravot.am-ը քաղաքացիների շրջանում հարցումներ է իրականացրել՝ պարզելու, թե առաջիկայում նախատեսված համապետական ընտրություններին քաղաքացիները որ քաղաքական ուժերին ու քաղաքական գործիչներին են պատրաստվում իրենց ձայնը տալ: Մեր հարցումներին պատասխանող քաղաքացիների մեծ մասը դեռ կողմնորոշված չէին, բայց պնդում էին՝ ոչ նախկին, ոչ ներկա իշխանություններին չեն ընտրելու: «Վարիանտ լինի` Դոգին կընտրեմ: Երևում է գործ անող մարդ է, ասում, անում … Read more

Կայացել է Լավրով-Արաղչի հեռախոսազրույցը

Այսօր կայացել է Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը։ «Բանակցությունների ընթացքում ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը հերթական անգամ արտահայտել է պաշտոնական Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը, որի համաձայն լարվածության աճը պետք է դադարեցվի, և կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն հարցի քաղաքական-դիվանագիտական լուծման ուղղությամբ»,- հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Ռուսական կողմը պատրաստ է աջակցել այս ուղղությամբ … Read more

Ես այս սպանությունների հետ կապ չունեմ. Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողը խոստացավ մանրամասներ բացահայտել

«Կլինեմ հակիրճ։ Շատ մանրամասներ չեմ բարձրաձայնի այս նիստին, բայց հայտարարությունս կայանում է նրանում, որ այս կատարված սպանությունների հետ ես կապ չունեմ: Այդ ամեն ինչը արել եմ վախից ելնելով։ Այսքան ամիսներ անցել են, չեմ ուզում առաջինը այդ մեղքի տակ ընկնեմ: Հետո էլ ինչ պետք է լինի, թող լինի»,- այսօր Երևանի քրեական դատարանում դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ … Read more

Նրանք, ովքեր Իրանը ոչնչացնելու պատրանքներ ունեն, պատմության մասին ոչինչ չգիտեն. Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ հակառակորդները, որոնց թվումն է, թե կարող են ոչնչացնել Իրանը՝ «պատրանքներ» ունեն։ «Իրանը առնվազն 6000 տարեկան քաղաքակրթության ժառանգորդն է։ Պատմության փորձությունների միջով ոչ մի ուժ երբեք չի կարողացել ջնջել այդ փառահեղ անունը։ Նրանք, ովքեր Իրանը ոչնչացնելու պատրանքներ ունեն, պատմության մասին ոչինչ չգիտեն։ Զավթիչները եկել ու գնացել են, բայց Իրանը … Read more

Աստված չանի՝ որևէ մեկն ընկնի իմ դրության մեջ, ոնց որ ես եմ այդ ապրումներն ապրում. Նարեկ Օհանյան

«Առաջնորդվել եմ անկեղծությամբ, որ անկեղծ պետք է լինենք: Ինձ մեղադրում են իմ առօրյայի համար, ասել են՝ ինչ ես արել, ասել եմ՝ էս գործողություններն եմ արել, իմ առօրյայի մեջ գործողությունները վերագրել են, որ ինչ-որ օժանդակություն եմ արել: Ով կա էս աշխարհում, ասում է փետրվարի 5, փետրվարի 5-ի դեպքի հետ է կապում: Այդ դեպքերի հետ Վալոդյա Գրիգորյանը … Read more

Փաշինյանը ՎԶԵԲ նախագահի հետ քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր։ Կարևորվել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում ակտիվ փոխգործակցության շարունակականությունը, ինչպես նաև մասնավոր հատվածի մրցունակության խթանմանը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը միտված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Օդիլ Ռենո-Բասսոն ընդգծել … Read more

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում քննարկման առարկա կդառնան եկեղեցական կյանքը հուզող խնդիրները

Մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Տերունական աղոթքից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։ ԳՀԽ օրակարգում ընդգրկված են Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի … Read more

«Առաջիկա ընտրություններում պետք է այնպես անենք, որ այս իշխանությունը գնա։ Ադրբեջանում մի սար կտան ու իրենք կգնան, և գուցեև այնտեղ էլ կապրեն». Ռուզան Ստեփանյան

«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը «Հայելի» ակումբում խոսելով այսօր ՊՆ-ի դիմաց կազմակերպված ակցիայի մասին, որի նախաձեռնողները փաստաթղթերով և քարտեզներով ցույց տվեցին, որ ադրբեջանցիները նոր ներթափանցում են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից պահանջում էին պատասխան, թե ինչու է դա թաքցնում, ասաց. «Մենք ականատես ենք լինում, թե այս իշխանությունը 2018 թվականից … Read more