Մշտական վերահսկողություն՝ Նուբարաշենի աղբավայրում. Էականորեն նվազեցվել են այն ռիսկերը, որոնք կային

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այցելել է Նուբարաշենի աղբավայր, ծանոթացել է ընդամենը մի քանի ամսում իրականացված ծավալուն աշխատանքներին։ Տարածքի հսկողության ու անվտանգության կանոնների պահպանման նպատակով դեռևս 2025թ.. Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ տեղադրվել են տեսախցիկներ, արգելափակիչներ, ողջ տարածքը ցանկապատվել է, արդիականացվել և կահավորվել է պահակակետը, անցկացվել է արտաքին լուսավորության նոր համակարգ, շուրջ 1400 գծամետր ջրի խողովակ։ Այսօր աղբավայր … Read more

Դպրոցականները կբանավիճեն Սիլվա Կապուտիկյանի անվան գրական բանավեճի մրցաշարում

Երևանում մեկնարկում է Սիլվա Կապուտիկյանի անվան գրական բանավեճի առաջին մրցաշարը։ Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հրավիրած ասուլիսում անդրադարձ եղավ նախագծի մեկնարկին, իսկ միջոցառմանը ներկա թիմերը և նրանց մենթորները հնարավորություն ունեցան հարցեր հնչեցնելու բանավեճի ձևաչափի, փուլերի և նախապատրաստության վերաբերյալ։ Սիլվա Կապուտիկյանի անվան գրական բանավեճի մրցաշարը նպատակ ունի զարգացնել դպրոցականների հետաքրքրությունը ռուս, հայ և համաշխարհային գրականության … Read more

Հաջողության համար վճռորոշ է ոչ միայն բարեփոխումների ծավալը, այլև դրանց պատշաճ իրականացումը. Արփինե Սարգսյան

Մարտի 11-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Մատենադարանում հանդիպել է ՀՀ Հանրային խորհրդի անդամների հետ։ Քննարկվել են ներքին անվտանգության, միգրացիոն քաղաքականության և վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր։ Արփինե Սարգսյանը, որպես Հայաստանի կողմից ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի գլխավոր բանակցող, ներկայացրել է իրականացված աշխատանքները՝ անդրադառնալով Գործողությունների ծրագրի կատարման ընթացքին, ԵՄ կողմից իրականացված գնահատման արդյունքներին և սահմանված հենանիշային ուղղությունների … Read more

«Մի ոգևորվի, հանգստացի, նաև պարանոցդ մի ծռի ու չդարձնենք էստեղ Ազգային ժողով․․․Ոգևորվելը ո՞րն է»․ ավագանու թեժ նիստ՝ Գյումրիում

Գյումրու ավագանու այսօրվա նիստն ընթացավ բավական լարված մթնոլորտում՝ լեզվակռվով, խայթոցներով, իսկ որ ամենատարօրինակն է՝ օրակարգից շեղվելով։ Օրակարգի 23 հարցը քննարկելու փոխարեն նիստը սկսվեց գյումրեցիներին հետաքրքրող երկու կարևոր հարցերի բարձրաձայնմամբ․ մեկը քարուքանդ եղած փողոցներն են, որոնցով ոչ անցորդներ են կարողանում քայլել, ոչ մեքենաներն անցնել, մյուսը թափառող շների թեման է, նրանց համար դեռ չկառուցվող ապաստանի հարցը։ Այսօր … Read more

Ինչո՞ւ է «խաղաղասեր» Ադրբեջանն այսքան ինտենսիվ քարոզչություն տանում Հայաստանի տարածքի հանդեպ

Վերջին չորս ամսվա մեջ Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունն արել է 137 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։ Այս վիճակագրություն արտահայտող նախադասությունը զուտ վիճակագրական տվյալ չէ․ սա Ադրբեջանի «խաղաղության» քարոզչության ներքո Հայաստանի Հանրապետության դեմ առաջ քաշվող զավթողական ծրագրերի ուղիղ արտահայտությունն է։ Ես կարդացել եմ բոլոր այդ 137 հոդվածները, դրանց մեծ … Read more

«Ես չեմ ճանաչում հաղորդագրության մեջ հիշատակվող կազմակերպություններից որևէ մեկին կամ դրանց աշխատակիցներին եւ չեմ ունեցել որևէ մեկի՝ հայ թե օտարազգի, հետ Հայ Դատի մասին որևէ քննարկում». Մարիա Կարապետյան

ՀՀ ԱԺ «Քացաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը գրում է. «Սիրելի քաղաքացիներ, 5-րդ Ալիքի եւ ABC Media-ի լրագրողներից տեղեկացա, որ «Հայ Դատի Հանձնախումբը» հաղորդագրություն է հրապարակել՝ «Բացահայտվել է Հայ Դատի Ամերիկայի Հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ» վերնագրով։ Տեղեկացնում եմ, որ ես չեմ ճանաչում հաղորդագրության մեջ հիշատակվող կազմակերպություններից որևէ … Read more

Ավելի քան համոզված եմ, որ կբողոքարկվի դատական ակտը․ Գագիկ Ծառուկյանի պաշտպան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի արդարացման վճիռն իրականում մեզ համար էլ էր անսպասելի, այնուամենայնիվ բավականին ուրախացնող լուր է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանը։ «Հաճելիորեն զարմացած ենք դատարանի որոշումից, որովհետև իրականում ամբողջ պրոցեսը իրավական առումով մի գրամ կասկած չունեինք, որ պետք է արդարացում լիներ, որովհետև մանրամասն ներկայացրեցինք՝ գեթ … Read more

«Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիայի մասով մնում եմ այն կարծիքին, որ սա պետական մակարդակով տեռոր է Իրանի և նրա բնակչության նկատմամբ». Ռուբեն Հակոբյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ տարածաշրջանում զարգացող իրադարձություններին։ «Իրանի նկատմամբ իրականացվող Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիայի մասով եղել ու մնում եմ այն կարծիքին, որ սա պետական մակարդակով այդ տանդեմի կողմից տեռոր է Իրանի և նրա բնակչության նկատմամբ։ Եթե նույնիսկ ընդունենք, որ իրական են բոլոր այն խնդիրները, որ ձևակերպում են այս պետությունները Իրանի … Read more

Գագիկ Ծառուկյանին վերաբերող քրեական գործը դեռ նախաքննության փուլում էր փլվել, արհեստական շնչառությամբ փորձում էին փրկել․ փաստաբան

-Զարմանալի է, թե կոնկրետ Գագիկ Ծառուկյանի մասով այդ անձինք ինչու են դատակոչվում, այդ մարդկանց տված ցուցմունքները ինչ պետք է ապացուցեին այս դատաքննության ընթացքում։ Մեղադրողն առանձնահատուկ նշանակություն տվեց Վազգեն Պողոսյանի ցուցմունքներին… հանրային մեղադրողը նշում է, որ առերեսումից հետո տված ցուցմունքով Վազգեն Պողոսյանը նշել է՝ հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը, նրա հետ առերեսվելը հեշտ չի եղել, իր … Read more

Ավագանու անդամի մանդատը տրվել է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու՝ Սարգիս Տեր-Եսայանին

Մարտ 11,2026 20:55 Share Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 9-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ Երևան քաղաքի ավագանու անդամ Սամվել Հակոբյանի՝ լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ ԿԸՀ-ն մարտի 11-ի նիստում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է վերոնշյալ դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ … Read more