«Արմավիր» ՔԿՀ-ի կարանտինային խցում հայտնաբերվել է կալանավորի կախված դին. մեծ թվով դատապարտյալներ հացադուլ են հայտարարել. Shamshyan.com

Մարտ 17,2026 13:26 Share Shamshyan.com. Այսօր՝ մարտի 17-ին, ժամը 11:20-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն առաջին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորի կախված դին։ Մահացածը մոտ 40-45 տարեկան տղամարդ է։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ իրավիճակը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բավականին լարված է։ Նաև մի քանի կալանավորներ ու դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: Համաձայն … Read more

«Աշխատանքներ են տանում՝ բոլորի հետ կապվելով, բոլորի վրա ճնշում բանեցնելով եւ կոնկրետ բաներ են առաջարկում, կոնկրետ բաներ են ուզում»․ Զարեհ Սինանյանը՝ ռուսաստանաբնակ հայերի մասին

«Մեր վերջին 2-3 ամսվա աշխատանքը կոնկրետ ՌԴ-ի հետ ցույց է տալիս, որ այնտեղ պարալիզացված վիճակ է՝ համայնքային մակարդակով, որովհետեւ թեկնածու չի հանդիսանում․․․ չգիտեմ՝ ինքը կարո՞ղ է թեկնածու լինել, թե ոչ․․․կոնկրետ այսօր մի խմբավորման հետ առնչվող մի  անձնավորության հետ կապված հեղինակավոր համայնքային անձինք՝ ակտիվ, շատ ակտիվ եւ ագրեսիվ քաղաքականություն են տանում․ աշխատանքներ են տանում՝ բոլորի հետ … Read more

Տեղի են ունեցել մի շարք լուրջ սխալ հաշվարկներ. Հորմուզի նեղուցի շուրջ զարգացող ճգնաժամը՝ գլոբալ անվտանգության և տնտեսության մարտահրավեր. Արամ Շահնազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանի վերլուծական հոդվածը Հորմուզի նեղուցը և Իրանի ռազմավարական մոտեցումները. տարածաշրջանային հակամարտությունից մինչև գլոբալ անվտանգության և էներգետիկ ճգնաժամ Ժամանակակից միջազգային անվտանգության համակարգում ծովային հաղորդակցությունների և էներգետիկ մատակարարումների անվտանգությունը դարձել է գլոբալ կայունության առանցքային բաղադրիչներից մեկը։ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտությունները հատկապես ընդգծում են այն հանգամանքը, որ ռազմավարական … Read more

«ԵԽ Նախարարների Կոմիտեն խստորեն հորդորում է Ադրբեջանի իշխանություններին կատարել օրենսդրական բարեփոխումներ և հաշտեցման միջոցառումներ՝ հայերի նկատմամբ թշնամանքը հաղթահարելու և վերացնելու նպատակով»․ Նախարարների կոմիտեի որոշում

Տեղեկացրել ենք, որ մարտի 9-11-ը Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցերով 1533-րդ հանդիպման ընթացքում քննարկվել է ընդդեմ Հայաստանի և Ադրբեջանի մի շարք գործերով վճիռների կատարման գործընթացը։ «Մակուչյանն ու Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» գործով Նախարարների կոմիտեն արձանագրել է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են չվերսկսել երկխոսությունն ու համագործակցությունը տվյալ գործի կատարման հարցում՝ լուրջ … Read more

Հայ գերիների իրավունքներն ու արժանապատվությունը չեն կարող լռության մատնվել. Լուսիանա Մինասյան

Արգենտինահայ փաստաբան Լուսիանա Մինասյանի գրառումը X-ի իր միկրոբլոգում Խորապես մտահոգված եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ այդ թվում Ռուբեն Վարդանյանի, վիճակով։ Մարտի 13-ին, ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում, Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակայնորեն դիմել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային՝ այն բանից հետո, երբ տասը օր շարունակ անհաջող փորձեր էր կատարել նրա հետ կապ հաստատելու՝ իր փաստաբանի … Read more

«Ի՞նչ եք ուզում, ես իմ օրվա ռեժիմը նկարագրե՞մ»․ Ժաննա Անդրեասյանին վրդովվեցրեց հարցը՝ ի՞նքն է վարչապետի հրահանգը՝ աշխատանքից ազատման դիմում գրելու մասին, փոխանցել Էդիտա Գզոյանին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցների հետ խոսել է մեկ անգամ՝ երեկ․ այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, որ ինքն ինստիտուտի աշխատակիցներին հայտնել է, որ Էդիտա Գզոյանը թանգարան–ինստիտուտի տնօրենի պաշտոնից ազատվել է Ցեղասպանության հուշահամալիրի շինարարության հետ կապված պատճառներով։ Բայց ինչպես պարզվեց ավելի ուշ, պատճառը ԱՄՆ փոխնախագահին Արցախի վերաբերյալ … Read more

«Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին օժանդակել է երիկամն ապօրինի իրացնելու՝ իր ազգականի փորձին․ վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ն 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում օժանդակել է իր ազգական Գ․Ս․-ին՝ նրա օրգանը՝ երիկամը, 40-60 հզր ԱՄՆ դոլարի դիմաց ապօրինի իրացնելուն: … Read more

«HelpCourt-ն ինքնուրույն է, ինքնավար, ինքնաֆինանսավորվող, բայց՝ ոչ «ինքնաշեն»»

HelpCourt. Քաղաքական գործիչներից մեկը HelpCourt համակարգը բնորոշել է որպես «ինքնաշեն հարթակ»՝ նշելով. «… դատարանի վճռով մեղավոր ճանաչված Արուսյակ Ալեքսանյան-ը այդ «վարկանիշով» Հանրապետության 17-րդ լավագույն դատավորն է»։ Նախ՝ արձանագրենք փաստ.2025թ. վարկանիշավորման արդյունքներով` Հայաստանի 17-րդ ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը պարոն Հարություն Մանուկյանն է, իսկ տիկին Արուսյակ Ալեքսանյանը HelpCourt համակարգում արդեն մի քանի տարի չի վարկանիշավորվում։ Հիշեցնենք նաև, … Read more

«Մոլդովայում դատավորների 34 տոկոսը գերադասեց դուրս գալ համակարգից և չանցնել վեթինգ»․ մոլդովացի փորձագետ

«2018-ի իրադարձություններից հետո ՀՀ-ում քաղհասարակությունը ջատագովում էր իրականացնել համընդհանուր վեթինգ, բայց չգնացին այդ ճանապարհով՝ այդ թվում դատախազական, քննչական մարմինների և ոստիկանությանը վեթինգի ենթարկումը։ Փոխարենը, մենք գնացինք այլ ուղով։ Համաժողովի ընթացքում մի շարք հարցերի թվում կուսումնասիրենք նաև վեթինգի իրականացման՝ Մոլդովայի փորձը»,- «Արդարադատության ուղիներ. Դատական բարեփոխումների տարածաշրջանային երկխոսություն․ Հայաստան, Վրաստան, Մոլդովա» խորագրով համաժողովի բացման խոսքում հայտարարեց «Իրավունքների … Read more

Եթե ՀՀ դատարանները վարույթ են ընդունում կարգալույծ հոգևորականների հայցերը, որոնք վիճարկում են Եկեղեցու ներքին որոշումները, ապա հակասում են Վենետիկի հանձնաժողովի կողմից մշակված չափանիշներին. Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառումը Կարգալույծ հոգևորականների հայցերը վարույթ ընդունած և հայցի ապահովման միջոցներ կիրառած դատավորներին առաջարկում եմ նախ՝ կարդալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները, այդ թվում՝ Թուրքիայի դատարանի որոշման վերաբերյալ, այնուհետև՝ լսել Վլադիմիր Պոզներին: Միգուցե սա կօգնի նրանց կանխել այն վատ զգացողությունները, որոնք կարող են առաջանալ հասուն տարիքում հայելուն նայելիս։ 1) … Read more