«Ում ծառայում են, նա էլ «պաստուպիտ» ա լինում» «Գողականով չխոսես»․ վեճ ԱԺ-ում Վահագն Ալեքսանյանի և Գեղամ Մանուկյանի միջև՝ լրագրողներին թիրախավորելու պատճառով

ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում կրքերը թեժացան ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ 2025-ի հաշվետվության ներկայացման ժամանակ։ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պիտակավորեց լրագրողներին՝ որպես իր գնահատական ներկայացնելով նրանց քաղաքական ուղղվածության ու ֆինանսավորման վերաբերյալ պնդումներ: Լրագրողներն ընդդիմացան՝ հորդորելով զերծ մնալ պիտակավորումներից։ Վահագն Ալեքսանյանն էլ բորբոքվեց․ «Մյուս անգամ հանձնաժողովի նիստի ժամանակ չհամարձակվեք խոսել պատգամավորի հետ, … Read more

«Օրենքով թույլատրվում է»․ Արփինե Սարգսյանը՝ տիրադավ հոգևորականներին ցույցի ժամանակ ոստիկանության պաշտպանության մասին

«Թե′ քաղաքացիական անձինք ոստիկանությունում, թե′ նաև ոստիկանության մյուս ներկայացուցիչները ոստիկաններ են, որովհետև օպերատիվ աշխատանքի հնարավորություն ունեն և ունեն իրավունք քաղաքացիական համազգեստ կրելու։ Իրենք տեղում են եղել հասարակական կարգ ապահովելու տրամաբանության մեջ։ Օրենքով թույլատրվում է»,- լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ արդյոք թույլատրելի էր, որ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող հոգևորականներին, որոնք ցույց էին հրավիրել, քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին շրջափակել … Read more

«Երեկվանից ագրեսիա է, երեկ Նիկոլ Փաշինյանն էր, էսօր՝ դուք, մեր շնորհիվ եկաք իշխանության»․ Թագուհի Թովմասյանը՝ ՔՊ-ականներին

«Ձեր պահվածքը տարակուսելի է այնքանով, քանի որ ՔՊ-ով ընդունել էիք վարքականոն՝ հարգել ընդդիմադիրի խոսը, հարգել ձեր կարծիքը չկիսող մարդկանց խոսքը։ Երեկվանից ագրեսիա է՝ երեկ Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ եթե մենք չընտրվենք, լրագրողները հաշմանդամ ու գործազուրկ կդառնան, էսօր դուք եք հարձակվում լրագրողների վրա»,- ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի … Read more

Վեհափառ Հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորության արարողությանը

Մարտ 20,2026 12:26 Share Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պարզաբանումը «Առավոտ»-ի հարցմանն ի պատասխան. «Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանից ստացել է պաշտոնական ծանուցում երջանկահիշատակ Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ։ Վեհափառ Հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր … Read more

Տվյալահեն կառավարում և ԱԲ թրեյնինգներ. Yandex Armenia-ի և պետական գերատեսչությունների գործընկերության արդյունքները. News.am

News.am. Հայաստանի թվային ապագայի ձևավորման կարևորագույն հարթակներից մեկը՝ Public Sector Innovation Forum-ը, այս տարի կրկին համախմբել էր պետական և մասնավոր հատվածների առանցքային դերակատարներին։ Միջոցառմանը մասնակցում էին երկրի բարձրագույն ղեկավարությունը՝ նախագահը, վարչապետը, ինչպես նաև կառավարության անդամներ՝ ընդգծելով ֆորումի ռազմավարական նշանակությունը պետական համակարգի զարգացման համար։ Ֆորումի ռազմավարական գործընկերը Yandex Armenia-ն է՝ Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկը։ Ընկերության ազդեցությունը … Read more

Սյունիք ադրբեջանական ներխուժումների վերաբերյալ հարցեր ենք տարել միջազգային հարթակներ․ Արման Թաթոյան

«Կարևոր փաստ, որի մասին պետք է իմանան բոլորը»,– «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Սյունիք ադրբեջանական անօրինական ներխուժումների վերաբերյալ հարցեր են տարել միջազգային հարթակներ։ «Այս անգամ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե ներկայացված գանգատներով ցույց ենք տվել, որ ադրբեջանական զինված ուժերը խաթարել են մեր անվտանգությունն անօրինական ներխուժումով։ Կոնկրետ դեպքերով ցույց ենք տվել, որ … Read more

Փաստերը խոսում են իրենց փոխարեն։ Հնարավորությունները բաց թողնվեցին, նախազգուշացումներն անտեսվեցին, առաջարկները՝ ոչ միայն մերժվեցին, այլև թաքցվեցին հանրությունից. Օսկանյան

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ Փաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պատերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք։ Այս անգամ նա ավելի հեռուն գնաց՝ փաստացի զգուշացնելով, ավելի ճիշտ՝ շանտաժի ենթարկելով հայ ժողովրդին, … Read more

ՀՀ-ն միակ երկիրն է, ում հետ ԵՄ-ն վիզաների ազատականացման բանակցություններ է վարում․ Արփինե Սարգսյան

«Անկախությունից ի վեր 2025-ը առաջին տարին էր, որ մենք ունենք ՀՀ քաղաքացիների միգրացիայի դրական սալդո։ Սա նշանակում է, որ հաստատված խաղաղության և բազմաթիվ ոլորտային բարեփոխումների արդյունքում առաջին անգամ արձանագրվել է ՀՀ քաղաքացիների ներգաղթ, և այս միտումները պետք է խնամքով պահպանենք»,- ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով … Read more

Պատմական փաստերը չպետք է ճնշվեն քաղաքական հաշվարկների պատճառով. հայտարարություն

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ազգագրագետ Գայանե Շագոյանի ֆեյսբուքյան գրառումը Ամերիկյան NAASR (National Association for Armenian Studies and Research) կազմակերպությունը խիստ մտահոգություն է հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի պաշտոնանկության կապակցությամբ։ Կազմակերպության հայտարարության մեջ ընդգծվում է, որ նման հաստատությունների վստահելիությունը հիմնված է ակադեմիական անկախության վրա, և եթե գիտական հաստատությունները ստիպված լինեն իրենց աշխատանքը … Read more

Չեմ ուզում, որ մեզ ծափ տան։ Ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Տեղի է ունեցել պատերազմ, որի արդյունքում մենք կրել ենք պարտություն։ Այդպես եղել է շատ պետությունների և ազգերի հետ։ Բայց ո՞վ է վերցրել թշնամու թեզերը և կիրառել, ո՞վ է իր սեփական պատմությունը խմբագրել՝ թշնամուն հարմար ձևով։ Ու այնպես չէ, որ մենք ինքներս մեզ … Read more